Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Դանիել

Գլուխներ

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12

Բովանդակություն

  • 1

    • Բաբելոնացիները պաշարում են Երուսաղեմը (1, 2)

    • Գերեվարված երիտասարդներին պատրաստում են արքունական ծառայության (3-5)

    • Չորս եբրայեցիների հավատարմությունը փորձվում է (6-21)

  • 2

    • Նաբուգոդոնոսոր թագավորը տագնապեցնող երազ է տեսնում (1-4)

    • Իմաստուններից ոչ մեկը չի կարողանում պատմել ու մեկնել երազը (5-13)

    • Դանիելը օգնության համար դիմում է Աստծուն (14-18)

    • Դանիելը փառաբանում է Աստծուն գաղտնիքը բացահայտելու համար (19-23)

    • Դանիելը թագավորին պատմում է նրա երազը (24-35)

    • Երազի մեկնությունը (36-45)

      • Թագավորության քարը ջարդուփշուր է անում արձանը (44, 45)

    • Թագավորը պատվի է արժանացնում Դանիելին (46-49)

  • 3

    • Նաբուգոդոնոսոր թագավորը ոսկե արձան է կանգնեցնում (1-7)

      • Արձանին երկրպագելու հրաման է դուրս գալիս (4-6)

    • Երեք եբրայեցիներ մեղադրվում են հրամանին չհնազանդվելու մեջ (8-18)

      • «Քո աստվածներին մենք չենք ծառայելու» (18)

    • Գցվում են կրակե հնոցը (19-23)

    • Հրաշքով փրկվում են կրակից (24-27)

    • Թագավորը մեծարում է եբրայեցիների Աստծուն (28-30)

  • 4

    • Նաբուգոդոնոսոր թագավորը ընդունում է Աստծու իշխանությունը (1-3)

    • Ծառի մասին թագավորի երազը (4-18)

      • Յոթ ժամանակ պետք է անցնի (16)

      • Մարդկության վրա իշխանությունը Բարձրյալին է պատկանում (17)

    • Դանիելը տալիս է երազի մեկնությունը (19-27)

    • Երազի կատարումը թագավորի վրա (28-36)

      • Թագավորը յոթ ժամանակով խելքը կորցնում է (32, 33)

    • Թագավորը մեծարում է երկնքի Աստծուն (37)

  • 5

    • Բաղդասար թագավորի խնջույքը (1-4)

    • Մի ձեռք գրում է պատին (5-12)

    • Դանիելին ասում են, որ բացատրի գրության նշանակությունը (13-25)

    • Գրության նշանակությունը. Բաբելոնը կործանվելու է (26-31)

  • 6

    • Պարսից պաշտոնյաները դավ են նյութում Դանիելի դեմ (1-9)

    • Դանիելը շարունակում է աղոթել (10-15)

    • Դանիելին գցում են առյուծների գուբը (16-24)

    • Դարեհ թագավորը գովաբանում է Դանիելի Աստծուն (25-28)

  • 7

    • Տեսիլք չորս գազանների մասին (1-8)

      • Պոռոտախոս փոքր եղջյուր է ի հայտ գալիս (8)

    • Հինավուրցը սկսում է դատավարությունը (9-14)

      • Մարդու որդու նման մեկը թագավոր է հռչակվում (13, 14)

    • Դանիելին բացատրվում է այդ ամենի նշանակությունը (15-28)

      • Չորս գազանները չորս թագավորներ են (17)

      • Սրբերը ստանալու են թագավորությունը (18)

      • Տասը եղջյուրներ՝ թագավորներ են ի հայտ գալու (24)

  • 8

    • Տեսիլք արու ոչխարի և արու այծի մասին (1-14)

      • Փոքր եղջյուրը մեծամտորեն է գործում (9-12)

      • 2 300 երեկո և առավոտ (14)

    • Գաբրիելը բացատրում է տեսիլքի նշանակությունը (15-27)

      • Բացատրվում է, թե ում են խորհրդանշում արու ոչխարն ու այծը (20, 21)

      • Դաժան թագավոր է ի հայտ գալիս (23-25)

  • 9

    • Դանիելի խոստովանական աղոթքը (1-19)

      • Ամայացման 70 տարիները (2)

    • Գաբրիելը գալիս է Դանիելի մոտ (20-23)

    • Մարգարեություն 70 շաբաթների մասին (24-27)

      • Մեսիան հայտնվելու է 69 շաբաթ հետո (25)

      • Մեսիան մահվան է մատնվելու (26)

      • Քաղաքը և սուրբ վայրը ավերվելու են (26)

  • 10

    • Դանիելի մոտ Աստծուց ուղարկված պատգամաբեր է գալիս (1-21)

      • Միքայելը օգնում է հրեշտակին (13)

  • 11

    • Պարսկաստանի և Հունաստանի թագավորները (1-4)

    • Հարավի և հյուսիսի թագավորները (5-45)

      • Մի հավաքագրող է ուղարկվելու (20)

      • Ուխտի Առաջնորդը կսպանվի (22)

      • Ամրոցների աստծուն փառք կտրվի (38)

      • Հակամարտություն՝ հարավի և հյուսիսի թագավորների միջև (40)

      • Անհանգստացնող լուրեր՝ արևելքից և հյուսիսից (44)

  • 12

    • «Վերջի ժամանակը» և դրան հաջորդող դեպքերը (1-13)

      • Միքայելը գործի կանցնի (1)

      • Իմաստություն ունեցողները վառ կշողան (3)

      • Ճշմարտության մասին գիտելիքները կավելանան (4)

      • Դանիելը վեր կկենա, որ ստանա իր բաժինը (13)