Աստվածաշունչը մարդկայի՞ն իմաստության արդյունք է
Աստվածաշնչի պատասխանը
Աստվածաշունչը, որը հայտնի է նաև որպես Սուրբ Գիրք, պարունակում է շատ իմաստուն խոսքեր։ Ուշադրություն դարձրեք, թե ինչ է ասում Աստվածաշունչն ինքն իր մասին. «Ամբողջ Գիրքը ներշնչված է Աստծուց» (2 Տիմոթեոս 3:16)։ Այս պնդմանը թիկունք կանգնող շատ ապացույցներ կան։ Նկատի առնենք հետևյալները.
Ոմանք փորձել են կասկածի տակ դնել Աստվածաշնչի պատմականորեն ճշգրիտ լինելու փաստը, բայց հաջողության չեն հասել։
Աստվածաշունչ գրողները եղել են անկեղծ մարդիկ, որոնք ազնվորեն են ներկայացրել փաստերը։ Ինչն էլ վստահություն է ներշնչում ընթերցողին։
Աստվածաշունչը ունի մի գլխավոր թեմա, այն է՝ Աստված իրավունք ունի իշխելու և նա իրականացնելու է մարդկության առնչությամբ իր նպատակը երկնային Թագավորության միջոցով։
Թեև գրվել է հազարավոր տարիներ առաջ, այն զերծ է ժամանակին լայնորեն ընդունված գիտական սխալ պատկերացումներից։
Պատմական արձանագրությունները փաստում են, որ աստվածաշնչյան մարգարեությունները կամ կանխատեսումները իրականացել են։