Խաղաղություն. ինչպե՞ս կարող ես այն գտնել
ՄԵՆՔ ապրում ենք անհանգիստ աշխարհում, ուստի պետք է մեծ ջանքեր գործադրենք խաղաղություն ունենալու համար։ Իսկ եթե ինչ-որ չափով այն ունենք, ապա հաճախ պետք է պայքարենք, որ պահպանենք։ Աստծու Խոսքում ի՞նչ է ասվում այն մասին, թե ինչպես կարող ենք ունենալ իսկական և հարատև խաղաղություն։ Եվ ինչպե՞ս կարող ենք օգնել ուրիշներին գտնելու այդպիսի խաղաղություն։
ԻՆՉՊԵ՞Ս ԻՍԿԱԿԱՆ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԳՏՆԵԼ
Ի՞նչ է հարկավոր իսկական խաղաղություն վայելելու համար։ Օրինակ՝ ապահովության և բավարարվածության զգացում։ Բացի այդ, պետք է ընկերական լավ հարաբերություններ զարգացնենք ուրիշների հետ։ Իսկ որ ամենակարևորն է, պետք է ձգտենք դառնալ Աստծու մտերիմ ընկերը։ Ինչպե՞ս կարող ենք դա անել։
Երբ պահում ենք Եհովայի արդար պատվիրաններն ու սկզբունքները, ցույց ենք տալիս, որ վստահում ենք նրան և ուզում ենք խաղաղ հարաբերություններ ունենալ նրա հետ (Երեմ. 17։7, 8; Հակ. 2։22, 23)։ Ի պատասխան՝ նա մտերմանում է մեզ հետ և օրհնում՝ տալով ներքին խաղաղություն։ Եսայիա 32։17-ում ասվում է. «Ճշմարիտ արդարության արդյունքը խաղաղություն կլինի, և ճշմարիտ արդարության պտուղը՝ հանգստություն ու ապահովություն դարեդար»։ Այո՛, սրտանց հնազանդվելով Եհովային՝ կարող ենք ներքին խաղաղություն գտնել (Ես. 48։18, 19)։
Ուրիշ ի՞նչը կօգնի մեզ հարատև խաղաղություն ունենալ։ Մեր երկնային Հոր անզուգական պարգևը՝ սուրբ ոգին (Գործ. 9։31)։
ԱՍՏԾՈՒ ՈԳԻՆ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Է ԱՌԱՋ ԲԵՐՈՒՄ
Պողոս առաքյալը իր նամակում թվարկեց «ոգու պտղի» հատկությունները. դրանց շարքում խաղաղությունը երրորդն է (Գաղ. 5։22, 23)։ Քանի որ իսկական խաղաղությունը Աստծու ոգուց է գալիս, այն ունենալու համար պետք է թույլ տանք, որ սուրբ ոգին ազդեցություն գործի մեզ վրա։ Նկատի առնենք, թե Աստծու ոգին ինչպես կարող է մեզ խաղաղություն պարգևել։
Սաղ. 1։2, 3)։ Երբ խորհում ենք Աստվածաշնչում գրվածի շուրջ, սուրբ ոգին օգնում է մեզ հասկանալ Եհովայի մտածելակերպը։ Օրինակ՝ տեսնում ենք, թե ինչպես է նա տարբեր իրավիճակներում խաղաղ մնում, և թե ինչու է այս հատկությունը այդքան կարևոր նրա համար։ Երբ կիրառում ենք Աստծու Խոսքից սովորածը, ավելի խաղաղ կյանքով ենք ապրում (Առակ. 3։1, 2)։
Առաջին՝ Աստծու Խոսքը կանոնավորաբար կարդալով՝ կարող ենք խաղաղությամբ լցվել (Երկրորդ՝ պետք է աղոթենք Աստծուն՝ խնդրելով, որ նա մեզ տա իր ոգին (Ղուկ. 11։13)։ Եհովան խոստանում է, որ եթե իրենից օգնություն խնդրենք, իր «խաղաղությունը, որ գերազանցում է ամեն միտք, կպահպանի [մեր] սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսի միջոցով» (Փիլիպ. 4։6, 7)։ Երբ կանոնավորաբար աղոթում ենք՝ խնդրելով սուրբ ոգին, Եհովան մեզ ներքին խաղաղություն է տալիս, որը վայելում են միայն նրանք, ովքեր Աստծու ընկերներն են (Հռոմ. 15։13)։
Ինչպե՞ս են ոմանք կիրառել այս սուրբգրային խորհուրդները և անհրաժեշտ փոփոխություններ արել, որ միշտ խաղաղ փոխհարաբերություններ ունենան Եհովայի ու մարդկանց հետ, ինչպես նաև իրենք իրենց հետ խաղաղ լինեն։
ԻՆՉՊԵ՞Ս ՆՐԱՆՔ ՀԱՐԱՏԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԳՏԱՆ
Քրիստոնեական ժողովում կան մարդիկ, ովքեր մի ժամանակ «բարկությանն էին անձնատուր եղած», սակայն այժմ լրջախոհ են, բարի *, համբերատար և խաղաղասեր (Առակ. 29։22)։ Նկատի առնենք երկու օրինակ, թե ինչպես զայրացկոտ մարդիկ կարողացան փոխել իրենց բնավորությունը և խաղաղ փոխհարաբերություններ ունենալ ուրիշների հետ։
Դեյվիդի խառնվածքը արտացոլվում էր նրա խոսքերում։ Նախքան Եհովային նվիրվելը նա հաճախ էր քննադատում ուրիշներին և կոպտորեն էր խոսում ընտանիքի անդամների հետ։ Ժամանակի ընթացքում Դեյվիդը հասկացավ, որ պետք է փոփոխություններ անի և խաղաղասեր լինի։ Ինչի՞ շնորհիվ նա փոխվեց։ Դեյվիդն ասում է. «Երբ սկսեցի կիրառել աստվածաշնչյան սկզբունքները, մեր ընտանիքում փոխադարձ հարգանքը մեծացավ»։
Ռեյչլի անցյալը վատ էր անդրադարձել նրա բնավորության վրա։ Նա պատմում է. «Մինչ օրս պայքարում եմ զայրանալու հակման դեմ, քանի որ մեծացել եմ մի ընտանիքում, որտեղ բոլորն էլ
զայրացկոտ էին»։ Ի՞նչն է նրան օգնում խաղաղվել։ «Կանոնավոր աղոթքն ու Եհովայի աջակցությունը»,— ասում է նա։Մենք քննարկեցինք ընդամենը երկու քրիստոնյաների օրինակ, որոնք խաղաղությամբ լցվեցին՝ կիրառելով աստվածաշնչյան սկզբունքները և Աստծուց խնդրելով նրա ոգին։ Մենք էլ կարող ենք ունենալ ներքին խաղաղություն, չնայած որ ապրում ենք թշնամանքով լցված աշխարհում։ Այդ խաղաղությունը նպաստում է, որ թե՛ ընտանիքի անդամները, թե՛ հավատակիցները հաշտ ու համերաշխ լինեն։ Սակայն Եհովան հորդորում է մեզ «խաղաղություն ունենալ բոլոր մարդկանց հետ» (Հռոմ. 12։18)։ Արդյո՞ք դա հնարավոր է, և ի՞նչ լավ արդյունքներ կարող են բերել խաղաղություն հաստատելու մեր ջանքերը։
ՀԵՏԱՄՈՒՏ ԵՂԻՐ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ
Աստծու Թագավորության բարի լուրն ամենուր քարոզելով՝ մենք մարդկանց հնարավորություն ենք տալիս խաղաղություն գտնելու (Ես. 9։6, 7; Մատթ. 24։14)։ Ի՜նչ ուրախալի է, որ շատերը դրականորեն են արձագանքել այդ լուրին։ Դրա շնորհիվ նրանք այլևս չեն ընկնում հուսահատության գիրկը և չեն լցվում ցասումով՝ տեսնելով, թե ինչ է կատարվում իրենց շուրջը։ Նրանք լավ ապագայի չքնաղ հույս ունեն ու ձգտում են «խաղաղություն փնտրել և հետամուտ լինել դրան» (Սաղ. 34։14)։
Սակայն ոչ բոլորն են դրականորեն արձագանքում մեր քարոզած լուրին, համենայնդեպս՝ սկզբում (Հովհ. 3։19)։ Չնայած դրան՝ Աստծու ոգին օգնում է մեզ խաղաղ ու հարգալից կերպով խոսել մարդկանց հետ։ Մենք հետևում ենք ծառայության վերաբերյալ Հիսուսի տված հրահանգներին, որոնք գրված են Մատթեոս 10։11–13 համարներում. «Երբ տուն մտնեք, բարև տվեք տան անդամներին, և եթե այդ տունը արժանի է, թող ձեր մաղթած խաղաղությունը այդ տան վրա իջնի, բայց եթե արժանի չէ, թող ձեր խաղաղությունը ձեզ վերադառնա»։ Հետևելով Հիսուսի խորհրդին՝ մենք չենք կորցնի մեր խաղաղությունը, երբ մարդիկ վատ արձագանքեն, այլ կհուսանք, որ ապագայում գուցե հնարավորություն ունենանք օգնելու նրանց։
Մենք նաև նպաստում ենք խաղաղությանը, երբ հարգանքով ենք վերաբերվում պետական պաշտոնյաներին, այդ թվում՝ նրանց, ովքեր հակառակվում են մեր գործունեությանը։ Օրինակ՝ աֆրիկյան պետություններից մեկի կառավարությունը կանխակալ կարծիքի պատճառով թույլ չէր տալիս Թագավորության սրահներ կառուցել։ Խնդիրը խաղաղությամբ լուծելու համար մի եղբոր, որը նախկինում որպես միսիոներ էր ծառայել այդ երկրում, խնդրեցին հանդիպել այդ պետության դիվանագիտական ներկայացուցչի հետ, որի նստավայրը Լոնդոնում էր (Անգլիա)։ Նա այդ պաշտոնյային պետք է ներկայացներ տվյալ երկրում Եհովայի վկաների ծավալած խաղաղ գործունեությունը։ Ինչպե՞ս անցավ հանդիպումը։
Եղբայրը պատմում է. «Երբ մտա ընդունարան, այնտեղ աշխատող կնոջ հագուստից եզրակացրի, որ նա այն ցեղից է, որի լեզուն սովորել էի։ Ուստի նրա մայրենի լեզվով բարևեցի նրան։ Զարմացած՝ նա հարցրեց, թե որն է իմ այցի նպատակը։ Ես քաղաքավարի կերպով ասացի, որ ցանկանում եմ հանդիպել երկրի ներկայացուցչի հետ։ Կինը զանգեց նրան, և նա, գրասենյակից դուրս գալով, ողջունեց ինձ նույն լեզվով։ Ես այդ պաշտոնյային բացատրեցի, թե ինչ գործունեությամբ են զբաղվում Եհովայի վկաները, և նա ուշադրությամբ լսեց ինձ»։
Եղբոր հարգալից վերաբերմունքի և նրա տված բացատրության շնորհիվ տվյալ պաշտոնյան հասկացավ, թե ինչով ենք զբաղվում, և փոխեց իր կանխակալ կարծիքը։ Որոշ ժամանակ հետո այդ աֆրիկյան պետության կառավարությունը թույլ տվեց շինարարություն սկսել։ Որքա՜ն ուրախացան եղբայրները։ Ինչպես ցույց է տալիս այս դեպքը, երբ ուրիշներին հարգանքով ենք վերաբերվում, դա լավ արդյունքներ է բերում և նպաստում է խաղաղությանը։
ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՎԱՅԵԼԻՐ ՀԱՎԻՏՅԱՆ
Այսօր Եհովայի ժողովուրդն ապրում է հոգևոր դրախտում, որտեղ խաղաղություն է տիրում։ Դու նույնպես կարող ես նպաստել Աստծու ժողովրդի խաղաղությանը, եթե ձգտես քո մեջ զարգացնել ոգու պտղի այս հատկությունը։ Դա անելով՝ կունենաս Եհովայի հավանությունը և հավիտյան անսահման խաղաղություն կվայելես Աստծու նոր աշխարհում (2 Պետ. 3։13, 14)։
^ պարբ. 13 Բարության մասին կխոսվի ոգու պտղին նվիրված շարքի հետագա հոդվածներից մեկում։