Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

 ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԸՆՏԱՆԻՔԻՆ | ԾՆՈՂՆԵՐԻՆ

Օգնիր քո պատանուն հնազանդվելու կանոններին

Օգնիր քո պատանուն հնազանդվելու կանոններին

ԽՆԴԻՐ

Աղջկադ բջջային հեռախոսով թույլ ես տվել խոսել մինչև երեկոյան ժամը 21։00-ը, բայց շաբաթվա մեջ արդեն երկու անգամ բռնացնում ես, որ հաղորդագրություն է գրում կեսգիշերից հետո։ Տղադ պետք է տանը լիներ ժամը 22։00-ին, բայց նորից տուն է գալիս 23։00-ից հետո։

Ճիշտ է, երեխադ սխալ է վարվում։ Բայց դու նախ պետք է պարզես, թե ինչու է նա անտեսում քո դրած կանոնները։ Իրականում, այն, ինչ կարող է բացահայտ անհնազանդություն թվալ, գուցե բոլորովին էլ այդպես չէ։

ԻՆՉՈՒ Է ԴԱ ՏԵՂԻ ՈՒՆԵՆՈՒՄ

Ոչ հստակ կանոններ։ Որոշ պատանիներ անտեսում են կանոնները՝ տեսնելու համար, թե որքան հեռու կարող են գնալ։ Օրինակ՝ եթե ծնողն ասում է, որ որոշակի սխալ արարքի համար այս կամ այն պատիժը կկրի, պատանին կարող է խախտել օրենքը, որ տեսնի, թե ծնողը իսկապես կանի այն, ինչի մասին զգուշացրել է։ Արդյոք այդպիսի պատանիները դառնո՞ւմ են անուղղելի ըմբոստներ։ Անպայման չէ։ Փաստն այն է, որ պատանիները անլրջորեն են վերաբերվում կանոններին հնազանդվելուն, երբ ծնողները իրենց խոսքի տերը չեն լինում համապատասխան պատիժը կիրառելու հարցում կամ երբ հստակ կանոններ չեն դնում։

Խստություն։ Որոշ ծնողներ փորձում են ղեկավարել իրենց երեխաներին՝ անվերջ կանոններ դնելով։ Երբ պատանիները չեն հնազանդվում, ծնողները զայրանում են և ավելի շատ կանոններ են սահմանում։ Հաճախ, սակայն, այդպես անելն ավելի է բարդացնում իրավիճակը։ «Որքան շատ ես ուզում հսկողության տակ պահել երեխային, այնքան ավելի շատ է նա ընդդիմանում,— բացատրվում է մի գրքում։— Դա նման է այն բանին, որ սառը կարագը քսես փափուկ հացին. հացը ձեռքիդ մեջ կփխրվի, և խնդիրը չի լուծվի, եթե ավելի ուժեղ քսես» (Parent/Teen Breakthrough)։

Տեղին խրատը կարող է օգնել։ Ի տարբերություն «պատժել» բառի, որը նշանակում է ցավեցնել, «խրատ» բառը գլխավորապես նշանակում է սովորեցնել։ Ինչպե՞ս կարող ես օգնել երեխայիդ հետևելու քո դրած կանոններին։

 ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ԱՆԵԼ

Պարզ արտահայտվիր։ Պատանիները պետք է հստակ իմանան, թե ինչ է իրենցից ակնկալվում, և ինչպիսին կլինեն անհնազանդության հետևանքները։ Աստվածաշնչյան սկզբունք՝ Գաղատացիներ 6։7։

Առաջարկ։ Գրիր ձեր ընտանիքում ընդունված կանոնները։ Հետո հարցրու քեզ. «Շա՞տ կանոններ եմ դրել։ Քի՞չ կանոններ եմ սահմանել։ Գուցե որոշների կարիքն այլևս չկա։ Պե՞տք է փոփոխություններ անեմ՝ հաշվի առնելով, թե ինչ պատասխանատվություններ երեխաս կարող է ստանձնել»։

Եղիր հետևողական։ Պատանիները գուցե շփոթվեն, եթե անցած շաբաթ կանոնը խախտելու համար չեն պատժվել, բայց այս շաբաթ պատժվում են նույն կանոնը խախտելու համար։ Աստվածաշնչյան սկզբունք՝ Մատթեոս 5։37։

Առաջարկ։ Փորձիր «հանցանքին» վերաբերող պատիժ սահմանել։ Օրինակ՝ եթե նա քո դրած ժամից ուշ է գալիս տուն, պահանջիր մյուս անգամ ավելի շուտ տուն գալ։

Եղիր ողջամիտ։ Ցույց տուր, որ ճկուն ծնող ես՝ ավելի շատ ազատություն տալով քո պատանուն, եթե նա արժանացել է դրան։ Աստվածաշնչյան սկզբունք՝ Փիլիպպեցիներ 4։5։

Առաջարկ։ Երեխայիդ հետ քննարկիր կանոնները։ Կարող ես առաջարկել, որ ինքը ասի, թե որոշ կանոններ խախտելու դեպքում ինչպիսին պետք է լինի պատիժը։ Պատանիները ավելի շատ են հակված հետևելու կանոններին, երբ իրենք էլ են ներդրում ունենում դրանք սահմանելու հարցում։

Օգնիր լավ հատկություններ զարգացնելու։ Քո նպատակը չպետք է լինի միայն այն, որ պատանիդ հնազանդվի կանոններին։ Դու պետք է օգնես նրան զարգացնելու մաքուր խիղճ՝ ճիշտն ու սխալը տարբերելու ներքին զգացում (տե՛ս «Դրական հատկություններ կերտիր» շրջանակը)։ Աստվածաշնչյան սկզբունք՝ 1 Պետրոս 3։16։

Առաջարկ։ Օգնության համար դիմիր Աստվածաշնչին։ Դա լավագույն աղբյուրն է, որից կարելի է «ստանալ խրատ, որը տալիս է ըմբռնողականություն»։ Աստվածաշնչի իմաստուն խորհուրդների շնորհիվ հնարավոր է՝ «անփորձները խորագիտություն ձեռք բերեն, երիտասարդները՝ գիտելիք և խորհելու կարողություն» (Առակներ 1։1–4