Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

 ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՏԵՍԱԿԵՏԸ

Աստծու Թագավորությունը

Աստծու Թագավորությունը

Աստծու Թագավորությունը սրտի վիճա՞կ է

«Դու հեռու չես Աստծու թագավորությունից» (Մարկոս 12։34)։ 

ԻՆՉ ԵՆ ԱՍՈՒՄ ՄԱՐԴԻԿ

Շատերը հավատում են, որ Աստծու Թագավորությունը, ինչպես սովորեցնում է քրիստոնեական աշխարհի հիմնական ուղղություններից մեկը, «Աստծու իշխանությունն է անհատի սրտում և կյանքում»։

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ

Աստծու Թագավորությունը իրական կառավարություն է և ոչ թե փոխաբերություն, որը ներկայացնում է Աստծու հանդեպ անհատի հնազանդությունը իր սրտում։ Աստծու Թագավորությունը իշխելու է ողջ երկրի վրա (Սաղմոս 72։8; Դանիել 7։14

Այդ դեպքում ի՞նչ են նշանակում Հիսուսի հետևյալ խոսքերը. «Աստծու թագավորությունը ձեր մեջ է» (Ղուկաս 17։21)։ Հիսուսն անկասկած նկատի չուներ, որ Թագավորությունը իր ունկնդիրների սրտում է։ Ինչո՞ւ ենք այդպես ասում։ Քանի որ նա խոսում էր փարիսեցիների հետ։ Իսկ մի առիթով Հիսուսն ասել էր, որ նրանք չեն մտնի Թագավորությունը, քանի որ նրանց երկրպագությունը կեղծ է և ընդունելի չէ Աստծուն (Մատթեոս 23։13)։ Սակայն նա իրավամբ կարող էր ասել, որ Աստծու Թագավորությունը «ձեր մեջ է»։ Ինչո՞ւ։ Քանի որ նա անձամբ՝ որպես Աստծու Թագավորության ապագա Թագավոր, կանգնած էր նրանց առջև (Ղուկաս 17։21

 Ի՞նչ է Աստծու Թագավորությունը

«Թող գա քո թագավորությունը։ Թող կատարվի քո կամքը ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա»(Մատթեոս 6։10

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ

Թագավորությունը իրական կառավարություն է, որը հաստատել է Աստված, իսկ Հիսուս Քրիստոսը այդ Թագավորության Թագավորն է (Մատթեոս 28։18; 1 Տիմոթեոս 6։14, 15)։ Այդ կառավարության նպատակն է Աստծու կամքն իրագործել երկնքում և երկրի վրա (Մատթեոս 6։10)։ Աստված մարդկության խնդիրները կլուծի իր Թագավորության միջոցով։ Աստծու Թագավորությունը կիրագործի այն ամենը, ինչ մարդկային կառավարությունները երբևիցե չեն կարողացել իրականացնել։

Աստծու Թագավորության իշխանության ներքո դրախտ երկրում մարդիկ կունենան խաղաղություն և անվտանգություն ու կապրեն հիանալի պայմաններում (Սաղմոս 46։9; Եսայիա 35։1; Միքիա 4։4)։ Ոչ ոք չի հիվանդանա և չի մահանա. հիվանդություններ այլևս չեն լինի (Եսայիա 33։24; Հայտնություն 21։4)։ Անգամ ծերությունը կվերանա։ Աստվածաշնչում ասվում է. «Թող նրա մարմինը ավելի թարմ լինի, քան իր երիտասարդության ժամանակ, թող նա վերադառնա այն օրերին, երբ երիտասարդական ավյուն ուներ» (Հոբ 33։25

ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ԱՆԵԼ

Անկախ նրանից, թե ինչ ծագում ունես և որտեղ ես ծնվել, դու կարող ես դառնալ Աստծու Թագավորության հպատակը, եթե անես այն, ինչ Աստված ակնկալում է քեզանից։ Սուրբ Գիրքն ասում է. «Աստված կողմնակալ չէ, այլ բոլոր ազգերի մեջ, ով վախենում է նրանից և արդարություն է գործում, ընդունելի է նրան» (Գործեր 10։34, 35

Մարդի՞կ են հաստատելու Աստծու Թագավորությունը

«Երկնքի Աստվածը մի թագավորություն է հաստատելու, որը երբեք չի ավերվելու» (Դանիել 2։44

ԻՆՉ ԵՆ ԱՍՈՒՄ ՄԱՐԴԻԿ

Ոմանք կարծում են, որ Աստծու Թագավորությունը մարդիկ են հաստատելու երկրի վրա՝ կա՛մ ուրիշներին դավանափոխ անելով, կա՛մ քայլեր ձեռնարկելով՝ ի նպաստ համաշխարհային խաղաղության ու եղբայրության։

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ

Աստված է հաստատելու այդ Թագավորությունը և ոչ թե մարդ արարածը (Դանիել 2։44)։ Այս առնչությամբ նա ասում է. «Ես նշանակեցի իմ թագավորին» (Սաղմոս 2։6)։ Մարդիկ չեն կարող հաստատել Աստծու Թագավորությունը և չեն կարող խափանել այդ կառավարության գործերը, քանի որ այն երկնքից է իշխելու երկրի վրա (Մատթեոս 4։17

ԻՆՉՈ՞Ւ ԴԱ ՊԵՏՔ Է ՀԵՏԱՔՐՔՐԻ ՔԵԶ

Բնական է, որ ցանկանում ենք, որ մարդկությունը մի օր խաղաղության ու միասնության հասնի։ Հնարավոր է՝ դու էլ ես ջանքեր ներդնում այդ ուղղությամբ, բայց հետո հիասթափվում ես, երբ ակնկալիքներդ չեն իրականանում։ Հասկանալով, որ Աստված ինքն է կանգնած իր Թագավորության հետևում՝ կարող ես ուժերդ ավելի արդյունավետ կերպով օգտագործել՝ դառնալով այդ Թագավորության հպատակը։