Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Կեղծ ուսմունք 4. Աստված Երրորդություն է

Կեղծ ուսմունք 4. Աստված Երրորդություն է

Որտեղի՞ց է ծագել այս ուսմունքը։

«Թվում է, թե Երրորդության դոգման սահմանվել է 4–րդ դարի վերջին։ Որոշ առումով դա այդպես է.... «Մեկ Աստված երեք Անձերի մեջ» հասկացությունը մինչև 4–րդ դարի վերջը ձևավորված չի եղել և, ինչ խոսք, ընդունված չի եղել քրիստոնեության մեջ» (New Catholic Encyclopedia, 1967, հատոր 14, էջ 299)։

«Բրիտանական հանրագիտարանում» նշվում է. «Մ.թ. 325 թ. մայիսի 20–ին տեղի ունեցավ Նիկիայի տիեզերական ժողովը։ Նախագահողը Կոստանդին կայսրն էր։ Նա ակտիվորեն ղեկավարում էր քննարկումները և անձամբ առաջարկեց.... վերջնական սահմանումը՝ հավատո հանգանակը, ըստ որի՝ «Հայրն ու Որդին միագո էություն են»։ Վախենալով կայսրից՝ եպիսկոպոսները, բացառությամբ երկուսի, ստորագրեցին այս փաստաթուղթը, ընդ որում նրանցից շատերը դա արեցին հակառակ իրենց կամքի» (Encyclopædia Britannica, 1970, հատոր 6, էջ 386)։

Ի՞նչ է ասում Աստվածաշունչը։

«[Ստեփանոսը], սուրբ ոգով լցված, աչքերը հառեց դեպի երկինք և Աստծու փառքը տեսավ, նաև Հիսուսի, որը կանգնած էր Աստծու աջ կողմում, և ապա ասաց. «Ահա ես տեսնում եմ երկինքը բացված և մարդու Որդուն Աստծու աջ կողմում կանգնած»» (Գործեր 7։55, 56

Ի՞նչ է պարզ դառնում այս տեսիլքից։ Սուրբ ոգով լցված՝ Ստեփանոսը տեսավ Հիսուսին՝ «Աստծու աջ կողմում կանգնած»։ Հիսուսը երկինք համբարձվելուց հետո Աստված չէր դարձել, նա առանձին ոգեղեն էակ էր։ Իսկ երրորդ անձնավորության մասին ընդհանրապես չի նշվում։ Շատերը փորձում են Սուրբ Գրքից գտնել համարներ, որոնք թիկունք կկանգնեն Երրորդության ուսմունքին։ Սակայն Մարի Բոյսմարդ անունով դոմինիկացի մի քահանա իր՝ «Քրիստոնեության արշալույսին. դոգմաների ծնունդը» գրքում այս առնչությամբ նշում է. «Այն համոզմունքը, ըստ որի՝ մեկ Աստծու մեջ գոյություն ունի երեք անձնավորություն.... չկա Նոր Կտակարանում» (À l’aube du christianisme— La naissance des dogmes)։

Կոստանդինի առաջ քաշած դոգմայի նպատակն այն էր, որ վերջ դրվի 4–րդ դարում եկեղեցում առաջացած տարաձայնություններին։ Սակայն մեկ այլ հարց առաջ քաշվեց՝ արդյոք Մարիամը, որը ծնել է Հիսուսին, «Աստվածամա՞յր» է։

Քննիր նաև Աստվածաշնչի հետևյալ համարները՝ Մատթեոս 26։39; Հովհաննես 14։28; 1 Կորնթացիներ 15։27, 28; Կողոսացիներ 1։15, 16

ՓԱՍՏ

Երրորդության ուսմունքը ձևավորվեց 4–րդ դարի վերջին