Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
Հնարավո՞ր է արդյոք հասկանալ Աստվածաշունչը
Աստվածաշունչը Աստծու Խոսքն է։ Այն մեր սիրառատ Հոր կողմից գրված նամակ է (2 Տիմոթեոս 3։16)։ Այնտեղ Աստված ասում է, թե ինչպես կարող ենք հաճեցնել իրեն, ինչու է թույլ տալիս տառապանքը և ինչ է անելու մարդկանց համար ապագայում։ Սակայն կրոնական առաջնորդները աղավաղում են Աստվածաշունչը, այդ պատճառով շատերը կարծում են, թե իրենք երբեք չեն կարողանա հասկանալ այն (Գործեր 20։29, 30)։
Եհովա Աստված ցանկանում է, որ մենք իմանանք ճշմարտությունը նրա մասին։ Ուստի տվել է մեզ մի գիրք, որը հնարավոր է հասկանալ (կարդա՛ 1 Տիմոթեոս 2։3, 4)։
Ինչպե՞ս կարող ես հասկանալ Աստվածաշունչը
Բացի նրանից, որ Աստված մեզ տվել է Աստվածաշունչը՝ նաև օգնում է հասկանալու այն։ Եհովան ուղարկեց իր Որդուն, որպեսզի նա սովորեցնի մեզ (Ղուկաս 4։16–21)։ Հիսուսը օգնում էր իր ունկնդիրներին հասկանալու Սուրբ Գրքերը՝ նրանց ուշադրությունը հրավիրելով տարբեր հատվածների վրա (կարդա՛ Ղուկաս 24։27, 32, 45)։
Հիսուսը հիմնեց քրիստոնեական ժողովը, որպեսզի աշակերտները շարունակեն այն գործը, որ նա սկսել էր (Մատթեոս 28։19, 20)։ Այսօր Հիսուսի ճշմարիտ հետևորդները օգնում են մարդկանց հասկանալու, թե ինչ է սովորեցնում Աստվածաշունչը Աստծու մասին։ Եթե ցանկանաք, Եհովայի վկաները սիրով կօգնեն ձեզ այդ հարցում (կարդա՛ Գործեր 8։30, 31)։