Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ՈՐԵՎԷ ՄԵԿԸ ԿԱՐՈ՞Ղ Է ԿԱՆԽԱՏԵՍԵԼ ԱՊԱԳԱՆ

Որոշ հաջողություններ, բազում ձախողումներ

Որոշ հաջողություններ, բազում ձախողումներ

Կցանկանայի՞ր իմանալ քո ապագան։ Այդ ցանկությունը գրավիչ է շատերի համար։ Բազմաթիվ մարդիկ գալիք իրադարձությունների վերաբերյալ կանխատեսումներ են անում, որոնք տարբեր արդյունքներ են ունենում։ Նկատի առ հետևյալը։

  • ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ բարդ սարքավորումներ են օգտագործում և մեծ գումարներ ծախսում տարբեր հարցերի վերաբերյալ կանխատեսումներ անելու համար, օրինակ՝ թե ի վերջո ինչ ազդեցություն է ունենալու աղտոտումը երկրի վրա, վաղը քո բնակավայրում անձրև տեղալու է, թե ոչ։

  • ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆՆԵՐԸ կանխագուշակում են, թե ինչ ուղղությամբ կզարգանան բիզնեսն ու քաղաքականությունը։ Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Ուորեն Բաֆետը, իր հաջող ներդրումների համար ստացել է «գուշակ» մականունը։ Մեկ ուրիշ վերլուծաբան՝ Նեյտ Սիլվերը, վիճակագրական տվյալների հիման վրա եզրակացություններ է արել, որոնք օգնել են իրեն կանխագուշակություններ անելու տարբեր հարցերի շուրջ՝ ԱՄՆ-ի քաղաքականությունից մինչև Հոլիվուդի կինոմրցանակաբաշխություն։

  • ՀԻՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ ներկայացվում են որպես մարգարեություններ։ Որոշ մարդիկ այսօր տեղի ունեցող իրադարձությունները վերագրում են 16-րդ դարում ապրած Միշել դը Նոտրդամի (Նոստրադամուս) անորոշ գրվածքներին։ Ոմանք մայաների օրացույցի ցիկլը, որն ավարտվեց 2012թ. դեկտեմբերի 21-ին, մեկնել են որպես աղետալի իրադարձությունների նախանշան։

  • ԿՐՈՆԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԸ երբեմն կանխագուշակում են համաշխարհային ողբերգական իրադարձություններ, որպեսզի նախազգուշացնեն մարդկությանը և իրենց համար հետևորդներ հավաքեն։ Օրինակ՝ աշխարհի վերջի մասին մարգարեացող Հարոլդ Քեմպինգը և նրա աշակերտները ի լուր բոլորին ազդարարում էին, որ 2011թ.-ին երկիրը կործանվելու է։ Բայց, ինչպես տեսնում ենք, աշխարհը դեռ իր տեղում է։

  • ՊԱՅԾԱՌԱՏԵՍՆԵՐԸ պնդում են, թե ապագան կանխագուշակելու հատուկ կարողություններ ունեն։ Էդգար Քեյսին և Ջինի Դիկսոնը որոշ ճշգրիտ կանխատեսումներ են արել 20-րդ դարի իրադարձությունների վերաբերյալ։ Սակայն նրանցից յուրաքանչյուրը նաև բազմաթիվ սխալ կանխագուշակումներ է արել։ Օրինակ՝ Դիկսոնը կանխագուշակել էր, որ 1958թ.-ին սկսվելու է Երրորդ համաշխարհային պատերազմը, իսկ Քեյսին ասել էր, թե 1970-ականների կեսերին Նյու Յորքը օվկիանոսի տակ է անցնելու։

Իսկ կա՞ արդյոք ապագան կանխատեսելու վստահելի ձև։ Արժե՛ տալ այս հարցը։ Գալիք իրադարձությունների մասին նախապես իմանալը կարող է մեծ ազդեցություն թողնել քո կյանքի ու ապրելակերպի վրա։