Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
Ո՞վ է իրականում ղեկավարում այս աշխարհը
Շատերը կարծում են, որ ճշմարիտ Աստված է այս աշխարհի ղեկավարը։ Սակայն եթե դա ճիշտ լիներ, ապա մի՞թե երկրի վրա այսքան շատ տառապանք կլիներ (2 Օրենք 32։4, 5)։ Ըստ Աստվածաշնչի՝ աշխարհը մի չար անձնավորության իշխանության տակ է (կարդա՛ 1 Հովհաննես 5։19)։
Իսկ ինչպե՞ս է այդ չար անձնավորությունը մարդկանց ղեկավարելու իշխանություն ստացել։ Մարդկության պատմության սկզբում մի հրեշտակ ըմբոստացավ Աստծու դեմ և մեր նախածնողներին նույնպես դրդեց ապստամբության (Ծննդոց 3։1–6)։ Նրանք որոշեցին հնազանդվել այդ ըմբոստ հրեշտակին՝ Սատանային՝ այդպիսով նրան դարձնելով իրենց ղեկավարը։ Միայն Ամենակարող Աստվածն է օրինական Ղեկավարը, բայց նա ցանկանում է, որ մարդիկ իր ղեկավարությունը ընտրեն՝ իր հանդեպ սիրուց մղված (2 Օրենք 6։6; 30։16, 19)։ Ցավոք, մարդկության մեծ մասը մոլորվել է՝ կայացնելով այն նույն սխալ որոշումը, որ կայացրեց առաջին զույգը (կարդա՛ Հայտնություն 12։9)։
Ո՞վ կլուծի մարդկության խնդիրները
Աստված թույլ կտա՞ Սատանային շարունակել իր չար իշխանությունը։ Ո՛չ։ Նա Հիսուսի միջոցով կվերացնի չարությունը, որի պատճառը Սատանան է (կարդա՛ 1 Հովհաննես 3։8)։
Աստծու կողմից լիազորված՝ Հիսուսը կկործանի Սատանային (Հռոմեացիներ 16։20)։ Այնուհետև Աստված կիշխի մարդկանց վրա և նրանց կտա այն երջանիկ ու խաղաղ կյանքը, որ ի սկզբանե մտադրել էր (կարդա՛ Հայտնություն 21։3–5)։