Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ

Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ

Կարո՞ղ են հրեշտակները օգնել մեզ

Ինչպես անցյալում հրեշտակները օգնեցին Աստծու հավատարիմ ծառա Դանիելին, այնպես էլ այսօր նրանք օգնում են մարդկանց օգուտներ ստանալու բարի լուրից

Եհովա Աստված մարդկանց արարելուց շատ առաջ ստեղծեց միլիոնավոր հրեշտակներ (Հոբ 38։4, 7)։ Այս հրեշտակները Աստծուն ծառայող հզոր ոգեղեն արարածներ են, որոնց նա երբեմն ուղարկում էր՝ առաջնորդելու և պաշտպանելու իր երկրային ծառաներին (Սաղմոս 91։10, 11)։ Այսօր հրեշտակները օգնում են մարդկանց օգուտներ քաղելու բարի լուրից, որը քարոզում են Հիսուսի հետևորդները (կարդա՛  Հայտնություն 14։6, 7

Պե՞տք է օգնության համար հրեշտակներին աղոթենք։ Ո՛չ։ Աղոթքը երկրպագության մաս է կազմում, ինչը պետք է մատուցել միայն Աստծուն (Հայտնություն 19։10)։ Քանի որ հրեշտակները Աստծու ծառաներն են, նրանք արձագանքում են նրա՛ տված հրահանգներին և ոչ թե մարդկանց։ Ուստի մենք միշտ մեր աղոթքները պետք է միայն Աստծուն ուղղենք Հիսուսի միջոցով (կարդա՛  Սաղմոս 103։20, 21; Մատթեոս 26։53

Վատ հրեշտակներ կա՞ն

Մարդկանց նման՝ հրեշտակները ստեղծվել են ազատ կամքով և կարող են ընտրել ճիշտ կամ սխալ վարվել։ Ցավոք, շատ հրեշտակներ ըմբոստացան Աստծու դեմ (2 Պետրոս 2։4)։ Նրանցից առաջինը Սատանան էր։ Մյուսները հետևեցին նրան և դարձան դևեր։ Որոշ ժամանակ առաջ Սատանան ու իր դևերը դուրս նետվեցին երկնքից և վայր գցվեցին երկրի վրա (կարդա՛  Հայտնություն 12։7–9

Չարության ու բռնության կտրուկ աճը՝ սկսած 1914-ից, այն բանի նշանն է, որ Աստված շուտով Սատանային ու դևերին անգործության է մատնելու։ Հետո նա երկրի վրա կվերականգնի դրախտային պայմանները, որ ի սկզբանե նպատակադրել էր (կարդա՛  Հայտնություն 12։12; 21։3, 4