Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԴԱՍ 21

Ի՞նչ է Բեթելը

Ի՞նչ է Բեթելը

Գեղարվեստական ձևավորման բաժին, ԱՄՆ

Գերմանիա

Քենիա

Կոլումբիա

Եբրայերեն «Բեթել» անունը նշանակում է «Աստծու տուն» (Ծննդոց 28։17, 19, ծնթ.)։ Դա համապատասխան անվանում է ամբողջ աշխարհում Եհովայի վկաների կառուցած համալիր շինությունների համար, որտեղից ղեկավարվում է Թագավորության գործը և աջակցություն է տրամադրվում քարոզիչներին։ Կառավարիչ մարմինը ծառայում է Նյու Յորքի գլխավոր վարչությունում (ԱՄՆ) և վերահսկում է տարբեր երկրների մասնաճյուղերի գործունեությունը։ Նրանք, ովքեր ծառայում են այս շինություններում, հայտնի են որպես Բեթելի ընտանիքի անդամներ։ Ընտանիքի նման՝ նրանք ապրում և աշխատում են միասին, սնվում են միասին և միասնաբար ուսումնասիրում են Աստվածաշունչը (Սաղմոս 133։1

Յուրահատուկ վայր է, որտեղ ընտանիքի անդամները ծառայում են անձնվիրաբար։ Յուրաքանչյուր Բեթելում քրիստոնյա տղամարդիկ և կանայք անձնվիրաբար լիաժամ ծառայում են ի նպաստ Թագավորության շահերի և կատարում են Աստծու կամքը (Մատթեոս 6։33)։ Նրանք աշխատավարձ չեն ստանում և չեն վարձատրվում։ Սակայն բոլորին տրամադրվում է կացարան և սնունդ։ Նրանք նաև ստանում են նպաստ՝ անձնական ծախսերի համար։ Բեթելում յուրաքանչյուրը ունի իր նշանակումը՝ ծառայում է գրասենյակում, խոհանոցում կամ ճաշարանում։ Ոմանք էլ՝ տպագրատանը, կազմատանը, մաքրության բաժնում, լվացքատանը, տեխսպասարկման բաժնում և այլ բաժիններում։

Վայր, որտեղից աջակցություն է տրամադրվում Թագավորության քարոզչության գործին։ Բեթելի գործունեության գլխավոր նպատակը աստվածաշնչյան ճշմարտությունը հնարավորինս շատ մարդկանց հասցնելն է։ Այս գրքույկը այդ նպատակին ծառայող միջոցներից մեկն է։ Այն գրվել է Կառավարիչ մարմնի վերահսկողության ներքո, էլեկտրոնային ձևով փոխանցվել է ամբողջ աշխարհում գործող հարյուրավոր թարգմանչական խմբերին, արագագործ տպագրահաստոցներով տպագրվել է Բեթելի մի քանի տպագրատներում և առաքվել ավելի քան 110000 ժողովներ։ Այս պրոցեսի յուրաքանչյուր փուլում Բեթելի ընտանիքները նպաստում են ամենահրատապ գործին՝ բարի լուրի քարոզչությանը (Մարկոս 13։10

  • Ո՞վքեր են ծառայում Բեթելում, և ինչպե՞ս է հոգ տարվում նրանց մասին։

  • Ո՞ր հրատապ գործին է նպաստում Բեթելներում կատարվող աշխատանքը։