Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Վիշտ

Վիշտ

Աստվածաշնչյան ո՞ր օրինակներ են ցույց տալիս, որ սխալ չէ սգալ ինչ-որ մեկի մահը

Ի՞նչն է ցույց տալիս, որ Եհովան մեծ ցանկություն ունի մխիթարելու սգացողներին

Մահացածների վիճակի մասին ճշմարտությունն ինչո՞ւ է մխիթարական

Ժղ 9։5, 10; 1Թղ 4։13

  • Առնչվող արձանագրություններ

    • Ղկ 20։37, 38— Համաձայն Հիսուսի խոսքերի՝ հարությունը այնքան հաստատ է, որ Եհովայի տեսանկյունից մահացածներն ասես ողջ լինեն

    • Հվ 11։5, 6, 11-14— Իմանալով, որ իր մտերիմ ընկեր Ղազարոսը մահացել է՝ Հիսուսը մահը համեմատում է քնի հետ

    • Եբ 2։14, 15— Պողոս առաքյալը նշում է, որ չպետք է թույլ տանք՝ մահվան վախը ղեկավարի մեզ

Ինչպե՞ս է հնարավոր, որ մահանալիս անհատը ավելի թանկ լինի Եհովայի սրտին, քան ծնվելիս

Աստվածաշունչն ինչպե՞ս է ներկայացնում մահը, և Աստված ի՞նչ ծրագրեր ունի մահվան առնչությամբ

Ինչո՞ւ ենք վստահ, որ հարություն է լինելու

Ես 26։19; Հվ 5։28, 29; Գրծ 24։15

  • Առնչվող արձանագրություններ

    • Աստվածաշնչում կան հարության ինը դեպքեր, որոնցից ութը երկրային հարություն են։ Յուրաքանչյուր արձանագրություն կարող է մխիթարության և հույսի աղբյուր լինել նրանց համար, ովքեր սգում են հարազատի մահը

      • 1Թգ 17։17-24— Եղիա մարգարեն հարություն է տալիս Սիդոնի Սարեփթա քաղաքից այրի կնոջ որդուն

      • 2Թգ 4։32-37— Սունամ քաղաքում Եղիսե մարգարեն հարություն է տալիս մի տղայի և նրան վերադարձնում ծնողներին

      • 2Թգ 13։20, 21— Մահացած մարդու դիակը դիպչում է Եղիսեի ոսկորներին, և այդ մարդը հարություն է առնում

      • Ղկ 7։11-15— Նային քաղաքի մերձակայքում Հիսուսն ընդհատում է թաղման արարողությունը և հարություն տալիս այրի կնոջ որդուն

      • Ղկ 8։41, 42, 49-56— Հիսուսը հարություն է տալիս ժողովարանի պետ Հայրոսի փոքրիկ աղջկան

      • Հվ 11։38-44— Հիսուսը հարություն է տալիս իր թանկագին ընկեր Ղազարոսին, և վերջինս վերամիավորվում է իր քույրեր Մարթայի ու Մարիամի հետ

      • Գրծ 9։36-42— Պետրոս առաքյալը հարություն է տալիս Տաբիթա անունով մի քրիստոնյա կնոջ, որին շատ են սիրում բարության և առատաձեռնության համար

      • Գրծ 20։7-12— Պողոս առաքյալը հարություն է տալիս Եվտիքոս անունով մի երիտասարդի, ով ընկել է պատուհանից ու մահացել

    • Հիսուս Քրիստոսը հարություն է առնում որպես անմահ ոգեղեն էակ, ինչը երաշխավորում է ապագայի հետ կապված մեր հույսի իրականացումը

    • Հիսուսը առաջինն է, բայց ոչ վերջինը, ով հարություն է առել երկնքում և անմահություն ստացել. նրա 144 000 օծյալ հետևորդները նույնպես այդպիսի հարություն են ստանում

Ինչպե՞ս օգնենք նրանց, ովքեր սգում են հարազատի կորուստը