Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

«Այն չի՛ ուշանա» (2023 համաժողովի երգ)

«Այն չի՛ ուշանա» (2023 համաժողովի երգ)

(Ամբակում 2։3)

Բեռնել

  1. 1. Սիրտն է իմ ցնծում, ո՜վ Եհովա Տեր.

    Ամեն քո գործում կա մեծ խնամք ու սեր։

    Ճիշտ պահին ես դու կամքդ միշտ արել։

    Վճռել ես վաղուց կրկին դրախտ բերել։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Հա՛յր, ինձ լցրու ուժով, որ համբերեմ հույսով,

    Մինչ նոր աշխարհը շողա:

    Միշտ ինձ օգնիր, իմ Վե՛մ, որ քեզ արթուն սպասեմ:

    Օրդ, վստահ եմ, կգա.

    «Այն չի՛ ուշանա»:

  2. 2. Քո սրտում են, Հա՛յր, բյուր մարդիկ ննջած։

    Կարոտն է քո վառ. սիրում ես դու նրանց։

    Մեծ փափագ ունես՝ շուտ նրանք զարթնեն։

    Օգնիր, որ քեզ պես՝ չքնաղ օրվան սպասեմ։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Հա՛յր, ինձ լցրու ուժով, որ համբերեմ հույսով,

    Մինչ նոր աշխարհը շողա:

    Միշտ ինձ օգնիր, իմ Վե՛մ, որ քեզ արթուն սպասեմ:

    Օրդ, վստահ եմ, կգա.

    «Այն չի՛ ուշանա»:

  3. 3. Շատ ես, Հա՛յր, ուզում՝ հեզ մարդիկ փրկվեն,

    Փնտրում, համբերում, որ գան, լույսով քայլեն:

    Օ՜, ամեն մի կյանք թանկ է քո սրտին։

    Ջանքեր, ժամանակ կտամ քո սուրբ գործին։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Հա՛յր, ինձ լցրու ուժով, որ համբերեմ հույսով,

    Մինչ նոր աշխարհը շողա:

    Միշտ ինձ օգնիր, իմ Վե՛մ, որ քեզ արթուն սպասեմ:

    Օրդ, վստահ եմ, կգա.

    «Այն չի՛ ուշանա»:

    Ուժ տուր՝ սպասեմ. այն կգա՛:

(Տես նաև Կող. 1։11)