Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Երկու լումա

Երկու լումա

Բեռնել

  1. 1. Նա ուներ

    Միայն երկու լումա։

    Ի՞նչ արժեր

    Այդքանը մեծ գանձերի համեմատ։

    Երբ խլացրին

    Թանկ զոհերն այրու ընծան,

    Մի՞թե Հոր ականջին

    Այդ պահին լսվեց ուժգին ձայն։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Չնչին լուման քո

    Երբ տաս ողջ հոգով,

    Այն գոհար է Աստծու աչքին։

    Նրա պես թե նայես,

    Թանկ մի քար ես դու, տես։

    Քո լուման ցույց կտա Յահին

    Սերդ մեծ։

  2. 2. Նա անցյալում

    Ուներ շատ ուժ ու եռանդ։

    Հաճա՞խ էր հիշում

    Հին օրերն անհոգ, զոհերը պարարտ։

    Հիմա նա սրտանց

    Տվեց ընծան իր Յահին։

    Ասես որոտ թնդաց

    Փոքրիկ նվերը Հոր ականջին։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Չնչին լուման քո

    Երբ տաս ողջ հոգով,

    Այն գոհար է Աստծու աչքին։

    Նրա պես թե նայես,

    Թանկ մի քար ես դու, տես։

    Քո լուման ցույց կտա Յահին

    Սերդ մեծ։

    (ՄԻՋԵՐԳ)

    Եհովան գիտի, թե ինչ կա սրտում։

    Մեր տեսածից նա այն կողմ է նայում,

    Մեր ներուժն է տեսնում։

    (ԿՐԿՆԵՐԳ)

    Չնչին լուման քո

    Երբ տաս ողջ հոգով,

    Այն գոհար է Աստծու աչքին։

    Նրա պես թե նայես,

    Թանկ մի քար ես դու, տես։

    Քո լուման ցույց կտա Յահին

    Սերդ մեծ։

    Գանձ է այն. Հոր աչքով դու տես։