Միտքս միշտ խաղաղ կպահեմ
Բեռնել
1. Տանջում են ինձ մռայլ մտքեր
Ու փոթորկում հոգիս անվերջ։
Միտք եմ ես անում նորից.
«Մի՞թե գոհ ես դու ինձնից»։
Խնդրում եմ, Հա՛յր, որ քո ոգով
Մարես թախիծն այս՝ հոգիս մորմոքող։
Երբ իմ մտքում խավար է,
Քո Խոսքն իմ լույսն է, անմար է։
(ԿՐԿՆԵՐԳ)
Որ միտքս հսկեմ, խաղաղ միշտ լինեմ,
Լավը միայն պետք է խորհեմ։
Չեմ հանձնվի, պայքար կմղեմ.
Այդպես միտքս միշտ խաղաղ կպահեմ։
2. Քո կամքն եմ, Հա՛յր, ուզում անել,
Բայց ծանր է, ա՜խ, այսպես ապրել։
«Ո՞ւմ է պետք այս կյանքը, ո՞ւմ...
Ես արժան չեմ քո սիրուն...»։
Մտքերն այս սև գերի կառնեմ
Եվ քո մասին ամենուր կպատմեմ։
Ինձ ուժ կտա իմ հույսը.
Կշողացնեմ քո վառ լույսը։
(ԿՐԿՆԵՐԳ)
Որ միտքս հսկեմ, խաղաղ միշտ լինեմ,
Լավը միայն պետք է խորհեմ։
Չեմ հանձնվի, պայքար կմղեմ.
Այդպես միտքս միշտ խաղաղ կպահեմ։
Սեր ես՝ գիտեմ։
(ՄԻՋԵՐԳ)
Ես չեմ թողնի, որ ինձ պատի
Ամպը սև՝ թախծի ու վշտի։
Քեզ կկանչեմ, Ամրո՛ց իմ ու Ժա՛յռ։
Անդորր ինձ կտաս ու գիրկդ կառնես, Հա՛յր։
Ու ինձ գիրկդ կառնես, Հա՛յր։
(ԿՐԿՆԵՐԳ)
Որ միտքս հսկեմ, խաղաղ միշտ լինեմ,
Լավը միայն պետք է խորհեմ։
Չեմ հանձնվի, պայքար կմղեմ.
Այդպես միտքս միշտ խաղաղ կպահեմ։