ԵՐԳ 127
Ինչպիսի մարդ պետք է լինեմ
-
1. Ի՞նչ քեզ նվիրեմ, Տե՛ր, ինչո՞վ հատուցեմ։
Ինձ կյանք ես տվել դու. շնորհակալ եմ քեզ, Վե՛մ։
Խոսքիդ՝ հայելու միջոցով ինձ քննում եմ.
Օգնիր՝ իմանամ՝ ինչպիսին եմ, խնդրում եմ։
(ՄԻՋԵՐԳ)
Իմ կյանքը ես քեզ եմ սրտանց նվիրել։
Պարտքի զգացումից չէ, որ այդ քայլն եմ արել,
Այլ սիրտն է մղել իմ քեզ ծառայելու,
Սիրող քո սրտին բերկրանք բերելու։
Ինձ օգնիր՝ քննեմ ու տեսնեմ՝ ով եմ ես,
Լինեմ այնպիսին, Յա՛հ, որ դու ինձ հավանես,
Քեզ իմ քայլերով հաճեցնեմ, վեհապա՛նծ Տեր։
Քեզ նվիրվածին, Հա՛յր, դու միշտ նվիրված ես։
(Տես նաև Սաղ. 18։25; 116։12; Առակ. 11։20)