2 Օրենք 14։1-29

14  Դուք ձեր Եհովայ Աստուծոյ որդիքն էք, մեռելի համար ձեր մարմնի վերայ վէտեր չ’շինէք, եւ ձեր աչքերի մէջտեղի մազերը չ’քանդէք.  Որովհետեւ դու քո Եհովայ Աստուծոյ համար սուրբ ժողովուրդ ես. եւ Եհովան քեզ ընտրեց երկրի վերայ եղած բոլոր ժողովուրդների միջիցը, որ իր համար սեպհական ժողովուրդ լինես։  Ոչ մի պիղծ բան չ’ուտես։  Սորանք են ձեր ուտելու անասունները, արջառը, ոչխարը եւ այծը,  Եղջերուն, այծեամը, վիթը, խարբուզը, այծքաղը, յամոյրը եւ անալութը։  Եւ անասուններից ամեն կճղակաւոր այսինքն կճղակը երկու ճեղքուած, եւ որոճող անասուն ուտէք.  Բայց որոճողներից կամ կճղակը ճեղքուած եղողներից սորանց չ’ուտէք. ուղտը, նապաստակը եւ ճագարը. որովհետեւ նորանք թէպէտ եւ որոճում են, բայց նորանց կճղակը ճեղքուած չէ. նորանք ձեզ համար անմաքուր լինեն։  Եւ խոզը՝ որ թէեւ կճղակը ճեղքուած է, բայց չէ որոճում. նա ձեզ համար անմաքուր լինի։ Նորանց մսիցը չ’ուտէք, եւ նորանց դիակներին չը դպչէք։  Ջրերումը բոլոր եղածներից սորանց ուտէք. ամեն թեւ ու թեփ ունեցողն ուտէք, 10  Բայց ամեն թեւ ու թեփ չ’ունեցողը չ’ուտէք. նա ձեզ համար անմաքուր լինի։ 11  Ամեն մաքուր թռչունն ուտէք։ 12  Եւ ձեր չ’ուտելու թռչունները սորանք են. արծիւը, եւ պասկուճը, եւ գետնարծիւը, 13  Եւ անգղը, եւ ցինը, եւ ուրուրը իր տեսակին պէս, 14  Ու ամեն ագռաւն իր տեսակին պէս, 15  Եւ ջայլամը, եւ բուն, եւ որորը, եւ բազէն իր տեսակին պէս, 16  Եւ հաւպատիրը, եւ քաջահաւը եւ կարապը, 17  Եւ հաւալուսը, եւ սեւ անգղը, եւ հողամաղը, 18  Եւ արագիլը, ու քարադրը իր տեսակին պէս, եւ յոպոպը, եւ չիղջը։ 19  Եւ ամեն թռչող զեռունները ձեզ համար պիղծ լինեն. նորանք պիտի չ’ուտուին։ 20  Ամեն մաքուր թռչուններն ուտէք։ 21  Ինքն իրանից մեռածը բնաւ չ’ուտէք. քո դռներումը եղող պանդուխտին տաս այն որ ուտէ, կամ օտարազգիի վերայ ծախես. որովհետեւ դու քո Եհովայ Աստուծոյ համար սուրբ ժողովուրդ ես։ Ուլը իր մօր կաթի մէջ չ’եփես։ 22  Տարուց տարի քո ցանքի արտիցը ելած ամեն արմտիքներից անպատճառ տասանորդ տաս։ 23  Եւ քո Եհովայ Աստուծոյ առաջին ուտես քո ցորենի, գինիի եւ իւղի տասանորդը, եւ քո արջառների եւ ոչխարների առաջինեկները, այն տեղը, որ նա իր անունի բնակութեան համար կ’ընտրէ. որպէս զի սովորես քո Եհովայ Աստուածանից վախենալ ամեն ժամանակ։ 24  Եւ եթէ ճանապարհդ քեզ համար հեռու լինի, եւ այն տեղը՝ որ քո Եհովայ Աստուածը կընտրէ իր անունը այնտեղ դնելու համար՝ քեզանից հեռու լինելով չ’կարողանաս նորանց այնտեղ տանել, որովհետեւ քո Եհովայ Աստուածը քեզ կ’օրհնէ, 25  Այն ժամանակ նորանց փողով փոխես, եւ փողը ծրարես ձեռքդ եւ գնաս այն տեղը ուր որ քո Եհովայ Աստուածը կ’ընտրէ. 26  Եւ այն փողը տաս սրտիդ բոլոր ուզած բաներին, արջառների կամ ոչխարների, գինիի կամ ցքիի, եւ ամեն ինչ որ սիրտդ ուզէ. եւ այնտեղ քո Եհովայ Աստուծոյ առաջին ուտես եւ ուրախանաս դու եւ քո ընտանիքը. 27  Եւ քո դռներում եղող Ղեւտացիին էլ զանց չ’անես. որովհետեւ նա քեզ հետ բաժին եւ ժառանգութիւն չ’ունի։ 28  Ամեն երեք տարուայ վերջին հանես քո նոյն տարուայ արմտիքների բոլոր տասանորդը եւ պահես նորան քո դռներումը. 29  Եւ Ղեւտացին՝ որ քեզ հետ բաժին եւ ժառանգութիւն չ’ունի, եւ քո դռներումն եղող օտարականը, որբը եւ որբեւայրին գան եւ ուտեն կշտանան. որպէս զի քո Եհովայ Աստուածը քեզ օրհնէ քո ձեռքի արած ամեն գործքերի մէջ։

Ծանոթագրություններ