2 Օրենք 22։1-30

22  Երբոր տեսնես քո եղբօր եզը կամ ոչխարը մոլորուած, նորանց անտես չ’անես. անպատճառ քո եղբօր մօտ դարձնես նորանց։  Բայց եթէ քո եղբայրը քեզանից մօտիկ չէ, կամ նորան չես ճանաչում, այն ժամանակ քո տունն առնես նորան, եւ քեզ մօտ մնայ մինչեւ քո եղբայրը նորան որոնէ. յետոյ նա նորան դարձնես։  Եւ այսպէս անես նորա էշին, եւ այսպէս էլ անես նորա զգեստին. նաեւ եղբօրդ ամեն կորած բանին, որ դու կ’գտնես, այսպէս անես. նորանց չես կարող անտես անել։  Երբոր տեսնես քո եղբօր էշը կամ եզը ճանապարհի վերայ ընկած, նորանց անտես չ’անես, անպատճառ նորա հետ վեր կանգնեցնես։  Մի կնկայ վերայ այր մարդի հագուստ չ’լինի, եւ մարդը կնկայ հագուստ չ’հագնէ. որովհետեւ քո Եհովայ Աստուծոյ առաջին պիղծ է ամեն ով որ այս բաներն անէ։  Եթէ ճանապարհին մի ծառի վերայ կամ գետնի վերայ ձագերով կամ ձուերով թռչնի բոյն հանդիպէ քո առաջին եւ մայրը ձագերի կամ ձուերի վերայ նստած լինի, մօրն իր ձագերովը մէկտեղ չ’առնես։  Անպատճառ մօրն արձակես, եւ ձագերը առնես քեզ համար. որպէս զի բարի լինի քեզ համար, եւ կեանքդ երկայն լինի։  Եթէ նոր տուն շինես, կտուրիդ շրջանակ շինիր, որ քո տան վերայ արիւն չ’բերես, երբոր մէկը այնտեղից վայր ընկնէ։  Այգիումդ այլ եւ այլ սերմեր չ’ցանես, որ նզովք չ’անես ցանած սերմիդ արդիւնքը եւ այգիիդ բերքը։ 10  Էշը եւ եզը մէկտեղ վարելու չ’գործածես։ 11  Բուրդով եւ քթանով գործուած այլախառն հանդերձ չ’հագնես։ 12  Հագած հանդերձիդ չորս ծայրը ծոպեր շինես։ 13  Եթէ մէկ մարդ կնիկ առնէ, եւ նորա մօտ մտնէ եւ յետոյ նորան ատէ, 14  Եւ նորա վերայ զրպարտութեան խօսքեր դնէ, եւ նորա վերայ վատ անուն հանէ, եւ ասէ. Ես այն կնկան առայ, բայց երբոր նորան մօտեցայ, նորա վերայ կուսութիւն չ’գտայ, 15  Այն ժամանակ աղջկան հայրը եւ մայրը աղջկան կուսութեան նշանը առնեն եւ դուրս տանեն դուռը քաղաքի ծերերի առաջը։ 16  Եւ աղջկան հայրը ծերերին ասէ. Իմ աղջիկը այս մարդին կին տուի, բայց նա ատում է նորան, 17  Ահա զրպարտութեան խօսքեր է դնում ասելով. թէ Ես քո աղջկան վերայ կուսութիւն չ’գտայ. բայց ահա իմ աղջկան կուսութեան նշանը. եւ հանդերձը փռեն քաղաքի ծերերի առաջին։ 18  Եւ այն քաղաքի ծերերն այն մարդին առնեն եւ նորան խրատեն, 19  Եւ նորա վերայ տուգանք դնեն հարիւր սիկղ արծաթ եւ տան աղջկան հօրը, որովհետեւ վատ անուն հանեց Իսրայէլացի կոյսի վերայ. եւ նա նորա կին լինի. եւ իր բոլոր օրերումը կարող չ’լինի արձակելու։ 20  Բայց եթէ այս բանը ստոյգ լինի, եւ աղջկան վերայ կուսութիւն չէ գտնուել, 21  Այն ժամանակ աղջկան դուրս հանեն նորա հօր տան դուռը, եւ նորա քաղաքի մարդիկը քարերով քարկոծեն նորան, որ մեռնէ. որովհետեւ Իսրայէլի մէջ անզգամութիւն արաւ իր հօր տանը պոռնկութիւն անելով. եւ այս կերպով չարութիւնը քո միջիցը վերացնես։ 22  Եթէ մէկը այր ունեցող մի կնկայ հետ պառկած գտնուի, այն ժամանակ երկուսն էլ մեռնեն, այն կնկայ հետ պառկող մարդը եւ այն կնիկը. եւ Իսրայէլից չարութիւնը վերացնես։ 23  Եթէ մէկ կոյս աղջիկ մի մարդի նշանուած լինի, եւ մէկ մարդ գտնէ նորան քաղաքի մէջ եւ նորա հետ պառկէ, 24  Այն ժամանակ երկուսին էլ դուրս հանէք այն քաղաքի դուռը, եւ նորանց քարերով քարկոծէք, որ մեռնեն. աղջկանը նորա համար՝ որ չ’աղաղակեց քաղաքումը. եւ մարդին նորա համար որ իր դրացիի կնկան լլկեց. եւ չարութիւնը քո միջիցը վերացնես։ 25  Բայց եթէ մէկ մարդ մի նշանած աղջիկ դաշտի մէջ գտնէ, եւ նորան բռնադատելով նորա հետ պառկէ, այն ժամանակ միայն նորա հետ պառկող մարդը մեռնէ։ 26  Եւ աղջկանը մի բան չ’անես. աղջկան մօտ մահի յանցանք չ’կայ. որովհետեւ ինչպէս որ մէկը իր դրացիի վերայ կ’յարձակէ եւ կ’մեռցնէ նորան, այս դիպուածն էլ այնպէս է։ 27  Որովհետեւ դաշտումը գտաւ նորան.նշանուած աղջիկը աղաղակել է, բայց նորան մէկ ազատող չէ եղել։ 28  Եթէ մէկ մարդ մի չ’նշանուած կոյս աղջիկ գտնէ, եւ նորան բռնադատելով նորա հետ պառկէ, եւ նորանք գտնուին. 29  Այն ժամանակ նորա հետ պառկող մարդը աղջկան հօրը յիսուն սիկղ արծաթ տայ, եւ նա նորա կնիկը լինի, որովհետեւ լլկեց նորան, իր բոլոր օրերումը կարող չ’լինի նորան արձակելու։ 30  Մէկ մարդ իր հօրը կնկան չ’առնէ, եւ իր հօր քղանցքը չ’բանայ։

Ծանոթագրություններ