2 Օրենք 24։1-22

24  Երբոր մէկը կնիկ առնէ եւ նորա այրը դառնայ, եւ եթէ լինի որ նորա վերայ մի անարգութեան բան գտնէ եւ նա իր աչքին հաճոյ չ’լինի, այն ժամանակ նորա համար արձակման թուղթ գրէ եւ նորա ձեռքը տայ, եւ նորան իր տանիցն արձակէ։  Եւ երբոր նա նորա տանիցը դուրս գայ, եւ գնայ ուրիշ մարդի լինի,  Եթէ այն միւս այրն էլ նորան ատէ, թող արձակման թուղթ գրէ, եւ նորա ձեռքը տայ եւ իր տանիցը արձակէ, կամ եթէ միւս այրը մեռնէ, որ նորան իր համար կին առաւ,  Այն առաջին այրը, որ նորան արձակել է, կարող չ’լինի նորան դարձեալ իր համար կին առնել՝ նորա պղծուելուց յետոյ. որովհետեւ Եհովայի առաջին պղծութիւն է այս բանը. եւ այսպէս դու մեղքով չ’լեցնես այն երկիրը, որ քո Եհովայ Աստուածը քեզ կ’տայ իբրև ժառանգութիւն։  Նոր ամուսնացած մարդը պատերազմի չ’գնայ, եւ նորան ոչ մի պաշտօն չ’տրուի, մէկ տարի իր տանը ազատ լինի, եւ ուրախացնէ իր կնկան։  Ոչ ոչ գրաւ չ’առնէ աղօրիքը կամ նորա վերի քարը. որովհետեւ կեանքն է գրաւ առած լինում։  Եթէ մի մարդ գտնուի, որ իր եղբայրների՝ այսինքն Իսրայէլի որդկանց մէկին գողանալով՝ նորան ծառայեցրել է կամ ծախել է, այն գողը թող մեռնէ. եւ քո միջիցը չարութիւնը վերացնես։  Բորոտութեան ախտի մասին զգուշութիւն արէք, որ զգուշանաք եւ անէք այն բոլորի համեմատ ինչ որ Ղեւտացի քահանաները ձեզ սովորեցնեն. ինչպէս որ ես նորանց պատուիրել եմ զգուշացէք որ անէք։  Յիշիր ինչ որ քո Եհովայ Աստուածը Մարիամին արաւ ճանապարհին Եգիպտոսիցը եկած ժամանակը։ 10  Երբոր քո դրացիին մէկ բան փոխ տաս, նորա տունը չ’մտնես գրաւն առնելու համար. 11  Դուրսը կանգնես եւ փոխ առնող մարդը ինքը գրաւը դուրս բերէ քեզ մօտ։ 12  Եւ եթէ նա աղքատ մարդ է, նորա գրաւովը չ’պառկես. 13  Նորա գրաւը անպատճառ ետ տաս արեգակը մտնելիս, որ նա իր հանդերձովը պառկէ եւ քեզ օրհնէ. եւ քեզ համար արդարութիւն լինի քո Եհովայ Աստուծոյ առաջին։ 14  Աղքատ եւ կարօտ վարձկանին զրկանք չ’անես, թէ քո եղբայրներից՝ եւ թէ քո երկրի մէջ քո դռներում գտնուող օտարականներից լինի։ 15  Նոյն օրը նորա վարձքը հատուցանես արեգակը չ’մտած որովհետեւ նա աղքատ է, եւ նա սրտանց փափաքում է նորան. չ’լինի որ քեզ համար Եհովային բողոքէ, եւ դու մեղքի տէր դառնաս։ 16  Հայրերը չ’մեռցնուին որդկանց պատճառով, եւ որդիքը չ’մեռցնուին հայրերի մասին. ամեն մարդ իր յանցանքի համար մեռցնուի։ 17  Օտարականի եւ որբի իրաւունքը չ’ծռես, եւ որբեւայրիի հանդերձը գրաւ չ’առնես։ 18  Եւ յիշիր որ Եգիպտոսումը ծառայ էիր, եւ քո Եհովայ Աստուածը քեզ այնտեղից ազատեց. նորա համար ես քեզ պատուիրում եմ որ այս բանն անես։ 19  Երբոր քո արտի մէջ հունձքդ հնձես, եւ արտի մէջ մէկ որայ մոռացած լինես, ետ չ’դառնաս նորան առնելու համար, օտարականի, որբի եւ որբեւայրիի համար թող լինի. որպէս զի քո Եհովայ Աստուածը քեզ օրհնէ քո ձեռքերի ամեն գործքումը։ 20  Երբոր ձիթենիդ թօթափես, մէկ մէկ պտղաքաղ չ’անես յետոյ. օտարականի, որբի եւ որբեւայրիի համար թող լինի։ 21  Երբոր այգիիդ խաղողները ժողովես, յետոյ ճռաքաղ չ’անես. օտարականի, որբի եւ որբեւայրիի համար թող լինի։ 22  Եւ յիշիր որ Եգիպտոսի երկրումը ծառայ էիր. նորա համար ես քեզ պատուիրում եմ որ այս բանն անես։

Ծանոթագրություններ