2 Օրենք 32։1-52

32  Ականջ դրէք, ով երկինք, որ խօսեմ.Եւ երկիրը լսէ իմ բերանի խօսքերը։  Անձրեւի պէս թող կաթի իմ խրատը.Ցօղի պէս իջնէ իմ խօսքը՝Ինչպէս անձրեւը կանանչեղէնի վերայ,Եւ ինչպէս առատ անձրեւներ խոտի վերայ։  Որովհետեւ ես կանչում եմ Եհովայի անունը.Պատիւ տուէք մեր Աստուծուն։  Աստուծոյ* գործը կատարեալ է.Որովհետեւ նորա ամեն ճանապարհները իրաւունք են.Աստուած հաւատարիմ է եւ անիրաւութիւն չ’ունի.Արդար եւ ուղիղ է նա։  Ապականուեցան նորա դէմ. նորա որդիքը չեն. իրանցն է արատը.Մէկ խոտորուած եւ ծռած ազգ է։  Դա՞ է ձեր Եհովային արած հատուցումը,Ով յիմար եւ անմիտ ժողովուրդ։ Նա չէ՞ քո հայրը, քեզ ստացողը.Նա քեզ ստեղծեց եւ քեզ հաստատեց։  Յիշիր հին օրերը,Մտածիր անցած դարերի տարիները.Քո հօրդ հարցրու, եւ նա քեզ կ’պատմէ.Եւ քո ծերերին, եւ նորանք քեզ կ’ասեն.  Երբոր Բարձրեալը ազգերին ժառանգութիւն բաժանեց,Եւ տարածեց Ադամի որդիները,Ազգերի սահմանները դրաւ Իսրայէլի որդկանց թիւովը.  Որովհետեւ Եհովայի բաժինը իր ժողովուրդն է,Յակոբը նորա ժառանգութեան վիճակն է։ 10  Նորան ամայի երկրի մէջ գտաւ,Վայրի ոռնացող անապատումը.Նորան շրջապատեց, նորան խրատեց,Նորան պահպանեց իր աչքի բիբին պէս։ 11  Ինչպէս որ արծիւը քրքրում է իր բոյնը,Շուռ է գալիս իր ձագերի վերայ,Տարածում է թեւերը, վեր առնում նորանց,Տանում նորանց իր թեւերի վերայ, 12  Այնպէս Եհովան միայն ման ածեց նորան,Եւ նորա հետ օտար աստուած չ’կար։ 13  Նորան վեր հանեց երկրիս բարձր տեղերը,Որ ուտէ արտերի պտուղը.Եւ նորան վէմից մեղր ծծել տուաւ,Եւ ապառաժ ժայռից՝ իւղ. 14  Կովերի իւղ եւ ոչխարների կաթ,Գառների եւ Բասանի խոյերի եւ նոխազների ճարպով,Եւ ցորենի երիկամունքի ճարպովը.Եւ խաղողի արիւնը՝ խմեցիր գինի։ 15  Եւ գիրացաւ Յեսուրունը եւ քացի տուաւ.(Գիրացա՜ր, հաստացա՜ր, իւղ կապեցի՜ր.)Եւ թողեց իր Արարիչ Աստուծուն,Եւ արհամարհեց իր փրկութեան վէմը։ 16  Օտար աստուածներով նորան նախանձեցրին,Գարշելի բաներով նորան բարկացրին։ 17  Զոհեցին դեւերին, որ Աստուած չեն,Աստուածների, որ չէին ճանաչում.Նորեր՝ որ մօտերից եկան.Որոնցից ձեր հայրերը չ’վախեցան. 18  Դու քեզ ծնող Վէմը թողեցիր,Եւ քեզ ստեղծող Աստուծուն մոռացար։ 19  Եւ Եհովան տեսաւ եւ զզուեց,Բարկութիւնով իր տղերքից եւ աղջիկներից. 20  Եւ ասեց Երեսս ծածկեմ նորանցից,Տեսնեմ նորանց վերջը ինչ կ’լինի.Որովհետեւ նորանք մի ծուռ ազգ են,Որդիք՝ որոնց մէջ հաւատ չ’կայ։ 21  Նորանք գրգռեցին իմ նախանձը չաստուածովԻնձ բարկացրին իրանց սնոտի բաներովը.Եւ ես էլ կ’գրգռեմ նորանց նախանձը մի չժողովուրդով,Մի անմիտ ազգով կ’բարկացնեմ նորանց. 22  Որովհետեւ կրակ վառուեցաւ իմ բարկութիւնովը,Եւ կայրէ մինչեւ դժոխքի ներքին տեղերը.Եւ կ’ուտէ երկիրը եւ նորա արմտիքը,Եւ կ’բորբոքեցնէ սարերի հիմունքը։ 23  Նորանց վերայ չարիքներ կ’դիզեմ,Իմ նետերը կ’վերջացնեմ նետելով նորանց վերայ։ 24  Նորանք կ’մաշուին սովով,Եւ կ’սպառուին տենդով եւ լեղի ժանտախտով,Եւ գազանների ժանիք կ’ուղարկեմ նորանց վերայԳետնի վերայ սողացողների թոյնի հետ։ 25  Դրսիցը սուրը անորդի կ’անէ եւ սենեակներից՝ երկիւղը.Երիտասարդներին եւ կոյս աղջիկներին,Կաթնկերին ալեւոր ծերի հետ։ 26  Ես ասեցի՝ Ցրուեմ նորանց,Նորանց յիշատակը մարդկանց միջիցը վերացնեմ, 27  Միայն թէ թշնամիի բարկութիւնից վախեցայ.Մի գուցէ նորանց հակառակորդներն ուրանան.Մի գուցէ ասեն՝ Մեր բարձր ձեռքն է,Եւ ոչ թէ Եհովան արաւ այս բոլոր բաները։ 28  Որովհետեւ նորանք մի խորհրդակորոյս ազգ են,Եւ իմաստութիւն չ’կայ նորանց մէջ։ 29  Երանի թէ իմաստուն լինէին, այս բանը հասկանային,Իրանց վախճանը մտածէին։ 30  Մէկ մարդն ի՞նչպէս կ’հալածէր հազարին.Եւ երկու մարդը ի՞նչպէս կ’փախցնէր տասը հազարին,Եթէ նորանց Վէմը նորանց չ’ծախէր,Եւ Եհովան նորանց չ’մատնէր։ 31  Որովհետեւ մեր Վէմի պէս չէ նորանց վէմը.Եւ մեր թշնամիները թող դատաւոր լինեն։ 32  Որովհետեւ Սոդոմի որթիցն է նորանց որթը,Եւ Գոմորի արտիցը.Նորանց խաղողները թունաւոր խաղողներ են,Նորանց ողկոյզները դառն են. 33  Նորանց գինին վիշապների թոյն էԵւ իժերին սատակող մահադեղն է։ 34  Միթէ սա ծածկուած չէ՞ ինձ մօտ,Կնքուած չէ՞ իմ շտեմարաններումը։ 35  Իմն է վրէժխնդրութիւնը եւ հատուցումը.Ժամանակին կ’գլորուի նորանց ոտքը,Որովհետեւ մօտ է նորանց կորուստի օրը։Եւ շտապում է նորանց համար պատրաստուածը։ 36  Որովհետեւ Եհովան կ’դատէ իր ժողովրդին,Եւ կ’գթայ իր ծառաների վերայ,Որովհետեւ կ’տեսնէ որ նորանց ձեռքը տկար է,Եւ չ’կայ կապուածը եւ ազատը. 37  Եւ կ’ասէ. Ո՞ւր են նորանց աստուածները.Այն վէմը, որի վերայ յոյս էին դրել, 38  Որոնք նորանց զոհերի ճարպն ուտում էին,Խմում էին նորանց թափելու նուէրների գինին.Թող վեր կենան եւ ձեզ օգնեն,Ձեզ վերայ պաշտպան լինեն։ 39  Հիմա նայեցէք, որ ԵՍ ԵՍ ԵՄ,Եւ ինձ հետ միասին է՛լ աստուած չ’կայ.Ես կ’մեռցնեմ եւ կ’ապրեցնեմ.Եւ ես կ’զարկեմ եւ կ’բժշկեմ,Եւ իմ ձեռքիցն ազատող չ’կայ։ 40  Որովհետեւ իմ ձեռքը դէպի երկինքն եմ բարձրացնումԵւ ասում՝ Ես յաւիտեան կենդանի եմ, 41  Եթէ կայծակի սուրս սրեմ,Եւ ձեռքս դատաստանը բռնէ,Իմ թշնամիներին վրէժխնդրութիւն կ’անեմ,Եւ ինձ ատողներին հատուցում կ’անեմ։ 42  Իմ նետերն արիւնով կ’արբեցնեմ,Եւ իմ սուրը միս կ’ուտէ,Սպանուածների եւ գերիների արիւնիցը,Թշնամիների իշխանների գլխիցը։ 43  Ուրախացէք, ով ազգեր, նորա ժողովուրդը.*Որովհետեւ իր ծառաների արիւնի վրէժը խնդրում է.Եւ իր թշնամիներից վրէժ է առնում,Եւ քաւում է իր երկիրը ու իր ժողովուրդը։ 44  Եւ Մովսէսն եկաւ, եւ այս երգի բոլոր խօսքերը ժողովրդի ականջներին խօսեց, եւ Նաւէի որդի Յեսուն էլ։ 45  Եւ երբոր Մովսէսն այս ամեն խօսքերը բոլոր Իսրայէլի հետ խօսեց վերջացրեց, Նորանց ասեց. 46  Ձեր ուշը դարձրէք այն ամեն խօսքերին, որոնք այսօր ձեզ համար վկայութիւն բերի, որ նորանք ձեր տղերանցը պատուիրէք, որ նորանք այս օրէնքի ամեն խօսքերը պահեն եւ կատարեն։ 47  Որովհետեւ այս ձեզ համար դարտակ բան չէ. որովհետեւ ձեր կեանքն է, եւ այս բանովը երկայնակեաց կ’լինէք այն երկրի վերայ, որի համար Յորդանանովն անցնում էք նորան ժառանգելու համար։ 48  Եւ Եհովան նոյն օրը խօսեց Մովսէսի հետ ասելով. 49  Վեր ելիր այդ Աբարիմ սարը՝ Նաբաւ սարը որ Մովաբի երկրումն է Երիքովի դիմացին, եւ տես Քանանի երկիրը, որ ես տալիս եմ Իսրայէլի որդկանցն իբրև կալուածք. 50  Եւ մեռիր քո վեր ելած սարի վերայ, եւ քո ժողովրդի վերայ աւելացիր, ինչպէս որ քո եղբայր Ահարօնը Հովր սարի վերայ մեռաւ եւ իր ժողովրդի վերայ աւելացաւ. 51  Որովհետեւ ինձ դէմ անհնազանդ եղաք Իսրայէլի որդկանց մէջ՝ Սին անապատումը Կադեսի հակառակութեան ջրերի վերայ. որովհետեւ Իսրայէլի որդկանց մէջ ինձ չ’սրբեցիք։ 52  Ուրեմն այն երկիրը հեռուից կ’տեսնես, բայց այնտեղ չես մտնիլ, այն երկիրը որ ես Իսրայէլի որդկանցը կ’տամ։

Ծանոթագրություններ

32։4 Վէմի։
32։43 Կամ՝ Ով ազգեր, նորա ժողովրդին ուրախակից եղէք։