2 Օրենք 33։1-29

33  Եւ այս է այն օրհնութիւնը՝ որով օրհնեց Աստուծոյ մարդ՝ Մովսէսն Իսրայէլի որդկանց իր մեռնելուց առաջ.  Եւ ասեց.Եհովան Սինայիցն եկաւ,Եւ Սէիրիցն երեւեցաւ նորանց,Փայլեցաւ Փառան սարիցը,Եւ եկաւ բիւրաւոր սուրբերով.Նորա աջ ձեռքիցը օրէնքի կրակը նորանց համար։  Այո, նա սիրում է ժողովուրդներին.Նորա բոլոր սուրբերը քո ձեռքին են.Եւ նորանք նստում են քո ոտքերի մօտՔո խօսքերիցն ընդունելու համար։  Մովսէսը մեզ օրէնքը պատուիրեց.Յակոբի ժողովքի ժառանգութիւնը։  Եւ Յեսուրունի մէջ թագաւոր եղաւ,Ժողովրդի գլխաւորները ժողովուելիսԻսրայէլի ցեղերի հետ մէկտեղ,  Ռուբէնը ապրէ եւ չ’մեռնէ,Եւ նորա ժողովուրդը բազմաթիւ լինի։  Եւ սա՝ Յուդայի համար, եւ ասեց.Լսիր, ով Եհովայ, Յուդայի ձայնը,Եւ իր ժողովրդի մօտ տար նորան.Նորա ձեռքերն իրան բաւական են,Եւ նորա թշնամիների դէմ օգնական եղիր։  Եւ Ղեւիի համար ասեց.Թումիմդ ու Ուրիմդ քո սուրբ մարդին լինի,Որին փորձեցիր Մասսայի մէջ,Եւ Մերիբայի ջրի վերայ նորա հետ վիճեցիր։  Այն որ իր հօրն ու մօրը համար ասեց՝ Ես նորան չ’տեսայ,Եւ իր եղբայրներին չ’ճանաչեց,Եւ իր որդիներին չ’իմացաւ.Որովհետեւ նորանք քո խօսքին ըզգուշութիւն արին,Եւ քո ուխտը պահեցին։ 10  Քո դատաստանները սովորեցնում են Յակոբին՝Եւ քո օրէնքն Իսրայէլին.Քո առաջին խունկ կ’մատուցանեն,Եւ քո սեղանի վերայ՝ ողջակէզ։ 11  Եհովայ, օրհնիր նորա զօրութիւնը,Եւ նորա ձեռքի գործքը ընդունիր.Փշրիր նորա հակառակորդների մէջքը,Եւ նորա ատողներին, որ այլ եւս վեր չ’կենան։ 12  Բենիամինի համար ասեց.Եհովայի սիրելին ապահով բնակուէ նորա մօտ.Միշտ պաշտպանում է նորան,Եւ նորա ուսերի մէջ է բնակվում։ 13  Եւ Յովսէփի համար ասեց.Նորա երկիրը Եհովայիցն օրհնուած լինիԵրկնքի ընտիր պարգեւներովը, ցօղովը,Եւ ցածումը պառկող անդունդներովը, 14  Եւ արեգակից առաջ եկած ընտիր բերքերովը,Եւ ամիսների ընտիր արդիւնքներովը, 15  Եւ վաղեմի սարերի ընտիր պտուղներովը,Եւ մշտնջենաւոր բլուրների ընտիր պարգեւներովը*, 16  Եւ երկրիս ու նորա առատութեան ընտիր պարգեւներովը,Ու մորենումը բնակողի բարեհաճութիւնովըԳան Յովսէփի գլխի վերայ,Եւ իր եղբայրների մէջ երեւելի եղողի գագաթի վերայ։ 17  Իր ցուլի առաջինեկի պէս գեղեցկութիւն ունի նա,Եւ նորա եղջիւրները միեղջերուի եղջիւրներ են,Նորանցով կ’զարկէ ժողովուրդներին միասին,Մինչեւ երկրի ծայրերը.Եւ սորանք են Եփրեմի բիւրաւորներըԵւ Մանասէի հազարաւորները։ 18  Եւ Զաբուղոնի համար ասեց.Ուրախացիր, Զաբուղոն, քո դուրս գալու ժամանակին,Եւ դու, Իսաքար, քո վրաններումը։ 19  Ժողովուրդներին սարն են հրաւիրում՝Այնտեղ արդարութեան զոհեր են մատուցանում։ Որովհետեւ նորանք կ’ծծեն ծովերի առատութիւնըԵւ աւազի ծածուկ գանձերը։ 20  Եւ Գադի համար ասեց.Օրհնուած է Գադին ընդարձակողը.Մատակ առիւծի պէս է նստել,Եւ գիշատում է թեւերը նաեւ գլուխը. 21  Եւ տեսաւ առաջի մասն իրան յարմար.Որովհետեւ այնտեղ օրէնսդրի տուած բաժինը որոշուեցաւ,Եւ ժողովրդի գլխաւորների հետ եկաւ,Եհովայի արդարութիւնը գործեցԵւ նորա դատաստանները Իսրայէլի հետ։ 22  Եւ Դանի համար ասեց.Դանը առիւծի ձագ է.Բասանիցն է դուրս թռչում։ 23  Եւ Նեփթաղիմի համար ասեց.Նեփթաղիմը շնորհքով կշտացած,Եւ Եհովայի օրհնութիւնովը լցուած,Արեւմուտքն ու հարաւը կ’ժառանգէ։ 24  Եւ Ասերի համար ասեց.Ասերը որդիներիցն օրհնուած է.Նա իր եղբայրներին հաճոյ լինի.Եւ ոտքը իւղի մէջ թաթախէ։ 25  Քո կօշիկները* երկաթ եւ պղինձ լինեն,Եւ քո ոյժը* քո օրերի չափ լինի։ 26  Յեսուրունի Աստուծոյ նմանը չ’կայ.Որ նստած է երկնքումը քեզ օգնութիւն անելու համար՝Եւ իր մեծ վայելչութեամբը՝ ամպերի վերայ։ 27  Յաւիտենական Աստուածը ապաւէն է,Եւ ցածումը ոյժ ունեն նորա յաւիտենական բազուկները.Եւ նա կ’քշէ թշնամիներիդ քո առաջիցը,Եւ կ’ասէ՝ Փչացրու։ 28  Եւ Իսրայէլն ապահովութեամբ առանձին կ’բնակուէ.Յակոբին աղբիւրը՝ առանձինՑորենի եւ գինիի երկրումը,Եւ նորա երկնքիցը ցօղ կ’կաթէ։ 29  Երանի քեզ, Իսրայէլ, ով է քեզ նման՝Եհովայի ձեռքովը փրկուած ժողովուրդ.Որ նա է քո օգնութեան ասպարըԵւ քո յաղթութեան սուրը.Եւ քո թշնամիները քեզ պիտի շողոքորթեն,Եւ նորանց բարձր տեղերը պիտի կոխես։

Ծանոթագրություններ

33։15 Եբր. գլխովը։
33։25 Կամ՝ փակերը։
33։25 Կամ՝ հանգստութիւնը։