2 Օրենք 8։1-20

8  Այն բոլոր պատուիրանքները որ ես այսօր պատուիրում եմ քեզ՝ զգոյշ եղէք որ անէք, որպէս զի ապրէք եւ շատանաք եւ մտնէք ժառանգէք այն երկիրը, որ Եհովան ձեր հայրերին երդումով խոստացաւ։  Եւ յիշիր այն բոլոր ճանապարհը, որ քո Եհովայ Աստուածը այս քառասուն տարիումը քեզ ման ածեց անապատի մէջ, որ քեզ խոնարհեցնէ, քեզ փորձելու եւ սրտիդ միջինը իմանալու համար, թէ արդեօք նորա պատուիրանքները կ’պահես թէ ոչ։  Եւ քեզ խոնարհեցրեց, եւ սոված պահեց, եւ մանանայ ուտեցրեց, որ ոչ դու էիր ճանաչում եւ ոչ քո հայրերը, որ քեզ իմացնէ թէ ոչ միայն հացով կ’ապրէ մարդ, այլ մարդը Եհովայի բերանից դուրս եկած ամեն բանով կ’ապրէ։  Քո վերայ հանդերձդ չ’հինացաւ, եւ ոտքերդ չ’ուռեցան այս քառասուն տարիումը։  Եւ իմացիր սրտիդ մէջ, որ ինչպէս մի մարդ կ’խրատէ իր որդիին, քո Եհովայ Աստուածն է քեզ խրատում։  Ուրեմն քո Եհովայ Աստուծոյ պատուիրանքները պահես, որ նորա ճանապարհներումը գնաս եւ նորանից վախենաս։  Որովհետեւ քո Եհովայ Աստուածը քեզ տանում է մի լաւ երկիր, մի երկիր՝ առատ՝ դաշտերից եւ սարերից բղխող գետերով, աղբիւրներով եւ խոր ջրերով.  Մի երկիր՝ առատ՝ ցորենով, գարիով, այգիներով, թզենիներով եւ նռնենիներով. իւղ տուող ձիթենիների եւ մեղրի երկիր.  Մի երկիր՝ որի մէջ չքաւորութեամբ չես ուտիլ հացը, եւ որի մէջ բնաւ մի բան պակաս չես ունենալ. մի երկիր որի քարերը երկաթ են եւ որի լեռներից պղինձ կ’հանես։ 10  Եւ երբոր ուտես եւ կշտանաս, քո Եհովայ Աստուծուն օրհնես այն լաւ երկրումը, որ նա քեզ կ’տայ։ 11  Քո անձին զգուշութիւն արա, մի գուցէ քո Եհովայ Աստուծուն մոռանաս, որ չը պահես նորա պատուիրանքները, դատաստանները եւ կանոնները, որոնք ես այսօր քեզ պատուիրում եմ։ 12  Մի գուցէ ուտես եւ կշտանաս, եւ գեղեցիկ տներ շինես եւ բնակուես, 13  Եւ արջառներդ ու հոտերդ շատանան, եւ արծաթդ ու ոսկիդ շատանայ, եւ ամեն ունեցածդ շատանայ, 14  Եւ յետոյ սիրտդ հպարտանայ, եւ քո Եհովայ Աստուծուն մոռանաս, որ քեզ հանեց Եգիպտացիների երկրիցը՝ ծառայութեան տանիցը, 15  Որ քեզ ման ածեց այն մեծ ու ահագին, եւ կիզող օձերով եւ կարիճներով լիքը, չոր ու անջուր անապատումը, եւ քեզ համար ապառաժ քարիցը ջուր հանեց. 16  Որ անապատումը քեզ մանանայ ուտեցրեց, որ քո հայրերը չէին ճանաչում, որ քեզ խոնարհեցնէ քեզ փորձելու համար, եւ վերջը քեզ բարիք անէ. 17  Եւ սրտումդ ասես՝ թէ Այս հարստութիւնը իմ կարողութեամբը եւ իմ ձեռքի ուժովը վաստակեցի. 18  Այլ յիշիր քո Եհովայ Աստուծուն. որովհետեւ նա է հարստութիւն ստանալու համար քեզ ոյժ տուողը, որ քո հայրերի հետ իր երդումով արած ուխտը հաստատէ, ինչպէս որ այսօր։ 19  Եւ եթէ քո Եհովայ Աստուծուն մոռանալով ուրիշ աստուածների ետեւից գնաս, եւ նորանց պաշտես եւ նորանց երկրպագութիւն անես, ես այսօր ձեզ վկայում եմ որ անպատճառ կ’կորչէք. 20  Այն ազգերի պէս որ Եհովան ձեր առաջից կորցնում է, այնպէս կ’կորչէք, որովհետեւ ձեր Եհովայ Աստուծոյ խօսքին չ’լսեցիք։

Ծանոթագրություններ