Առակներ 11։1-31

  • Իմաստությունը համեստների հետ է (2)

  • Հավատուրացը կործանում է ուրիշներին (9)

  • Երբ խորհրդատուները շատ են, գործը հաջողվում է (14)

  • Առատաձեռն մարդը կբարգավաճի (25)

  • Իր հարստությանն ապավինողը աղետալի հետևանքներ կկրի (28)

11  Խարդախ կշեռքը գարշելի է Եհովայի համար,Բայց ճշգրիտ* կշռաքարը հաճելի է նրան:+   Հանդգնությանը հաջորդում է անպատվություն,+Բայց իմաստությունը համեստների հետ է:+   Ուղղամիտներին իրենց անարատությունն է առաջնորդում,+Բայց անհավատարիմների նենգությունը իրենց կկործանի:+   Հարստությունը* անօգուտ կլինի ցասման օրը,+Բայց արդարությունը կազատի մահից:+   Անարատի արդարությունը ուղիղ է դարձնում նրա ճանապարհը,Բայց չար մարդը իր իսկ չարության պատճառով կընկնի:+   Ուղղամիտների արդարությունը կազատի նրանց,+Բայց անհավատարիմները իրենց իսկ ցանկությունների ծուղակը կընկնեն:+   Երբ չարագործը մեռնում է, նրա հույսը կորչում է,Կորչում է նաև սեփական ուժերի նկատմամբ իր վստահությունը:+   Արդարը ազատվում է նեղությունից,Եվ նրա փոխարեն չարագործն է ընկնում դրա մեջ:+   Հավատուրացը* իր խոսքերով կործանում է իր դրացուն,Բայց արդարը գիտելիքի շնորհիվ փրկվում է:+ 10  Արդարի բարությունը* ուրախություն է քաղաքի համար,Եվ երբ չարագործները կործանվում են, դրա բնակիչները ցնծում են:+ 11  Ուղղամիտների օրհնությամբ քաղաքը բարգավաճում է,+Իսկ չարագործների լեզուն քանդում է այն:+ 12  Անխոհեմ* մարդը արհամարհանքով է վերաբերվում իր դրացուն,Բայց իսկապես խորաթափանց մարդը լուռ է մնում:+ 13  Զրպարտողը գաղտնի զրույցները հայտնելով ման է գալիս,+Բայց վստահելի մարդը պահում է գաղտնիքը: 14  Առանց իմաստուն* առաջնորդության՝ ժողովուրդը տառապում է,Իսկ երբ խորհրդատուները շատ են, գործը հաջողվում է:*+ 15  Օտար մարդու համար երաշխավոր լինողը հաստատ կտուժի,+Բայց ով խուսափում է* ձեռքսեղմումից, ապահով կլինի: 16  Բարեսիրտ և հմայիչ կինը փառքին արժանանում է,+Իսկ բռնավորները հարստությանը տիրանում են: 17  Բարի* մարդուն իր բարությունը օգուտ է բերում,+Բայց դաժան մարդը փորձանք* է բերում իր վրա:+ 18  Չար մարդու եկամուտը փուչ է,+Բայց նա, ով արդարություն է ցանում, իսկական վարձատրություն է հնձում:+ 19  Նա, ով հաստատ կանգնած է արդարության կողմը, կյանքի ճանապարհին է,+Իսկ նա, ով չարության հետևից է ընկնում, դեպի մահ է գնում: 20  Խարդախ սիրտ ունեցողները գարշելի են Եհովայի համար,+Բայց անարատ վարք ունեցողները ուրախացնում են նրան:+ 21  Համոզված եղիր. չար մարդը անպատիժ չի մնա,+Բայց արդարի երեխաները կփրկվեն: 22  Ինչպես ոսկե օղն է խոզի քթին,Նույնպես էլ այն կինն է, որը թեև գեղեցիկ է, բայց առողջ դատողություն չունի: 23  Արդարների ցանկությունը բարիք է բերում,+Իսկ չարագործների հույսը Աստծու ցասումն է առաջ բերում: 24  Մեկը առատաձեռնորեն տալիս է, բայց ավելի շատ է ունենում,+Իսկ մյուսը չի տալիս անգամ այն, ինչ պետք է տա, բայց աղքատանում է:+ 25  Առատաձեռն մարդը կբարգավաճի,+Եվ ուրիշներին թարմություն բերողը, ինքն էլ կթարմանա:+ 26  Ով հացահատիկը պահում է ու չի վաճառում, նրան ժողովուրդը կանիծի,Իսկ ով վաճառում է, նրան կօրհնի: 27  Նա, ով փափագում է բարիք անել, հավանության կարժանանա,+Իսկ ով ձգտում է չարիք անել, անշուշտ, իր վրա չարիք կբերի:+ 28  Իր հարստությանն ապավինողը աղետալի հետևանքներ կկրի,+Բայց արդարները դալար սաղարթի պես կփարթամանան:+ 29  Ով իր տան վրա փորձանք է բերում, քամի կժառանգի,+Եվ հիմար մարդը իմաստուն սիրտ ունեցողի ծառան կլինի: 30  Արդարի գործերը կյանքի ծառ են,+Եվ նա, ով ուրիշներին օգնում է ճիշտն անել,* իմաստուն է:+ 31  Եթե արդարն է երկրի վրա հատուցում ստանում,Ապա որքա՜ն առավել հատուցում կստանան չարագործն ու մեղավորը:+

Ծանոթագրություններ

Կամ՝ «ամբողջական»:
Կամ՝ «Թանկարժեք իրերը»:
Կամ՝ «Աստվածամերժ մարդը»:
Բառարանում տես «Բարեսիրություն»:
Բռց.՝ «Սիրտ չունեցող»:
Կամ՝ «հմուտ»:
Կամ՝ «փրկություն է լինում»:
Բռց.՝ «ատում է»:
Կամ՝ «Հավատարիմ սեր ունեցող»:
Կամ՝ «անպատվություն»:
Բռց.՝ «ով հոգիներ է շահում»: Բառարանում տես «Հոգի»: