Առակներ 19։1-29

  • Խորաթափանցությունը զսպում է բարկությունը (11)

  • Կռվարար կինը նման է կաթող տանիքի (13)

  • Խոհեմ կինը պարգև է Եհովայից (14)

  • Խրատիր երեխային, քանի դեռ հույս կա (18)

  • Խորհուրդ լսելը իմաստուն է դարձնում (20)

19  Ավելի լավ է աղքատ, բայց անարատ լինել,+Քան հիմար ու ստախոս:+   Լավ չէ, երբ մարդը գիտելիքներ չունի,+Եվ նա, ով անմտածված* է վարվում, մեղք է գործում:   Մարդն իր հիմարության պատճառով է սխալ ճանապարհով գնում,Բայց իր սրտում նա Եհովայի վրա է զայրանում:   Հարստությունն ավելացնում է ընկերների թիվը,Բայց աղքատին նույնիսկ իր միակ ընկերն է լքում:+   Անազնիվ վկան անպատիժ չի մնա,+Եվ սուտ խոսելով ման եկողը չի փրկվի:+   Շատերը ցանկանում են անվանի մարդու հավանությունն ունենալ,Եվ բոլորը ընկեր են նվերներ տվողին:   Աղքատի բոլոր եղբայրները ատում են նրան,+Էլ ուր մնաց նրա ընկերները չխուսափեն նրանից.+ Նա խնդրանքներով շարունակ դիմում է նրանց, բայց ոչ ոք չի արձագանքում:   Ով ողջամտություն* է ձեռք բերում, սիրում է ինքն իրեն,+Եվ ով գնահատում է խորաթափանցությունը, հաջողություն կունենա:+   Անազնիվ վկան անպատիժ չի մնա,Եվ սուտ խոսելով ման եկողը կկործանվի:+ 10  Հիմարին վայել չէ ճոխության մեջ ապրելը,Առավել ևս ծառային՝ իշխաններին ղեկավարելը:+ 11  Խորաթափանց մարդը զսպում է իր բարկությունը,+Եվ նրա գեղեցկությունը վիրավորանքն անտեսելն է:*+ 12  Թագավորի ցասումը առյուծի մռնչոցի պես է,+Բայց նրա բարեհաճությունը՝ խոտի վրա եղող ցողի: 13  Հիմար որդին իր հոր դժբախտությունն է,+Եվ կռվարար* կինը անդադար կաթող տանիքի է նման:+ 14  Տունն ու հարստությունը հորից ստացած ժառանգություն են,Բայց խոհեմ կինը պարգև է Եհովայից:+ 15  Ծուլությունը խոր քուն է բերում,Եվ ալարկոտ մարդը քաղցած է մնում:+ 16  Պատվիրանը պահողը իր կյանքն է պահպանում,+Եվ ով չի մտածում իր բռնած ուղու մասին, կմահանա:+ 17  Նա, ով խեղճին բարություն է անում, Եհովային պարտք է տալիս,+Եվ Նա կվարձատրի* նրան դրա համար:+ 18  Խրատիր որդուդ, քանի դեռ հույս կա,+Եվ նրա մահվան համար պատասխանատու մի՛ եղիր:*+ 19  Տաքարյուն մարդը պատիժ կկրի,Բայց եթե փորձես ազատել նրան, դա պետք է նորից ու նորից անես:+ 20  Խորհուրդ լսիր և խրատ ընդունիր,+Որպեսզի ապագայում իմաստուն լինես:+ 21  Մարդու մտքում շատ ծրագրեր կան,Բայց Եհովայի նպատակն է իրագործվելու:+ 22  Մարդու մեջ նրա հավատարիմ սերն է գրավիչ,+Եվ ավելի լավ է լինել աղքատ, քան ստախոս: 23  Եհովայի հանդեպ վախը կյանքի է առաջնորդում:+ Այն ունեցողը գլուխը հանգիստ բարձին կդնի, և նրան չարիք չի սպառնա:+ 24  Ծույլն իր ձեռքը ամանի մեջ է մտցնում,Բայց ալարում է անգամ իր բերանը տանել այն:+ 25  Ծաղրողին հարվածիր,+ որպեսզի անփորձը խորագետ դառնա,+Եվ հասկացողին ուղղիր, որպեսզի ավելի շատ գիտելիք ձեռք բերի:+ 26  Նա, ով վատ է վերաբերվում իր հորը և վռնդում է մորը,Ամոթ ու խայտառակություն բերող որդի է:+ 27  Որդի՛ս, եթե դադարես խրատ լսելուց,Կշեղվես իմաստության ճանապարհից: 28  Անպիտան վկան ծաղրում է արդարադատությունը,+Եվ չար մարդիկ ագահորեն չարություն են կուլ տալիս:+ 29  Ծաղրողների համար պատիժ է պահված,+Եվ հիմարների մեջքի համար՝ հարվածներ:+

Ծանոթագրություններ

Կամ՝ «շտապելով»:
Բռց.՝ «սիրտ»:
Կամ՝ «մեղքը ներելն է»:
Կամ՝ «փնթփնթան»:
Կամ՝ «կվճարի»:
Կամ՝ «նրա մահը մի՛ ցանկացիր»: