Առակներ 21։1-31

  • Եհովան ուղղություն է տալիս թագավորի սրտին (1)

  • Արդար գործերը զոհերից լավ են (3)

  • Ջանասիրությունը հաջողության է տանում (5)

  • Ով չի լսում խեղճի աղերսանքը, իրեն էլ չեն լսի (13)

  • Ընդդեմ Եհովայի իմաստություն չկա (30)

21  Թագավորի սիրտը Եհովայի ձեռքում ջրի հոսքի պես է.+ Ուր որ ուզում է, այնտեղ էլ ուղղում է այն:+   Մարդու աչքին իր բոլոր ճանապարհները ճիշտ են,+Բայց Եհովան քննում է սրտերը:*+   Ճիշտ ու արդար գործերը զոհերից հաճելի են Եհովային:+   Գոռոզ աչքերը և մեծամիտ սիրտըՉարագործներին առաջնորդող ճրագ են: Այդ ամենը մեղք է:+   Ջանասեր մարդու ծրագրերը հաջողությամբ են պսակվում,+Բայց բոլոր շտապողներին աղքատություն է սպասում:+   Խաբեությամբ ձեռք բերված գանձերըՆման են անհետացող մշուշի, մահացու որոգայթի:*+   Չարագործների բռնությունը կկործանի իրենց,+Քանի որ չեն ցանկանում արդար վարվել:   Մեղավոր մարդու ճանապարհը ծուռ է,Բայց մաքուր մարդու գործերն արդար են:+   Ավելի լավ է տանիքի վրա մի անկյունում ապրել,Քան կռվարար* կնոջ հետ մի տան մեջ:+ 10  Չարագործը չարիք է տենչում:+ Նա կարեկցանք չունի իր դրացու հանդեպ:+ 11  Երբ ծաղրողը պատժվում է, անփորձը ավելի իմաստուն է դառնում,Եվ երբ իմաստունը խորությամբ քննում է հարցերը, հասկանում է, թե ինչպես վարվել:*+ 12  Արդարը* ուշադիր նայում է չարագործի տանը. Նա կործանման է մատնում նրան:+ 13  Ով որ փակում է ականջը, որ չլսի խեղճի աղերսանքը,Ինքն էլ կկանչի և պատասխան չի ստանա:+ 14  Գաղտնի տրված նվերը հանդարտեցնում է բարկությունը,+Եվ թաքուն տրված կաշառքը՝ կատաղի ցասումը: 15  Արդարի համար արդար վարվելը ուրախություն է,+Բայց չարագործների համար դա անելը անտանելի է: 16  Այն մարդը, ով մոլորվում է խոհեմության ճանապարհից,Անզոր մեռելների կողքին կհանգչի:+ 17  Զվարճություն* սիրողը կաղքատանա,+Գինի և յուղ սիրող մարդը չի հարստանա: 18  Չարագործը փրկագին է արդարի համար,Եվ անհավատարիմը կվերցվի ուղղամիտի փոխարեն:+ 19  Ավելի լավ է անապատում ապրել,Քան կռվարար ու դյուրագրգիռ կնոջ հետ:+ 20  Թանկարժեք գանձն ու յուղը իմաստունի տանն են,+Բայց հիմարը վատնում է իր ունեցածը:+ 21  Արդարության ու հավատարիմ սիրո հետամուտ լինողըԿյանք, արդարություն և փառք կգտնի:+ 22  Իմաստունը կարող է գրավել զորեղ մարդկանց քաղաքըԵվ նրանց զրկել զորությունից, որի վրա հույս են դնում:+ 23  Նա, ով զսպում է իր լեզուն ու բերանը,Իրեն հեռու է պահում խնդիրներից:+ 24  Հանդուգն և մեծամիտ գլուխգովան են կոչում այն մարդուն,Ով անշրջահայաց է ու անպատկառ:+ 25  Ծույլի փափագը նրան մահվան կտանի,Քանի որ նա չի ցանկանում մատը մատին տալ:+ 26  Ողջ օրը նա ագահորեն ինչ-որ բան է փափագում,Իսկ արդարը տալիս է և ոչինչ չի խնայում:+ 27  Չարագործի զոհը գարշելի է,+Հատկապես, երբ նա չար մտադրությամբ* է այն մատուցում: 28  Ստախոս վկան կկործանվի,+Բայց ով իր լսածի մասին է վկայում, հաջողություն կունենա: 29  Չարագործն իրեն ինքնավստահ է պահում,+Բայց ուղղամիտներն են հաստատուն ճանապարհով գնում:+ 30  Ընդդեմ Եհովայի չկա ո՛չ իմաստություն, ո՛չ խորաթափանցություն, ո՛չ էլ խորհուրդ:+ 31  Ձիուն պատրաստում են ճակատամարտի համար,+Բայց փրկությունը Եհովայից է:+

Ծանոթագրություններ

Կամ՝ «մղումները»:
Կամ հնարավոր է՝ «մահ փնտրողների համար»:
Կամ՝ «փնթփնթան»:
Կամ՝ «գիտելիք է ձեռք բերում»:
Այսինքն՝ Աստված:
Կամ՝ «Հաճույքներ»:
Կամ՝ «ամոթալի վարք դրսևորելով»: