Առակներ 29։1-27
29 Այն մարդը, ով շատ անգամ խորհուրդ ստանալուց հետո համառ է մնում,*+Հանկարծ անդառնալիորեն կկործանվի:+
2 Երբ արդարները շատ են, մարդիկ ուրախանում են,Բայց երբ չարագործն է իշխում, նրանք հառաչում են:+
3 Իմաստություն սիրող մարդը ուրախացնում է իր հորը,+Բայց ով մարմնավաճառների հետ է ընկերակցում, վատնում է իր հարստությունը:+
4 Արդարադատությամբ թագավորը կայունություն է հաստատում երկրում,+Բայց կաշառակեր մարդը քանդում է այն:
5 Իր դրացուն շողոքորթողըՆրա ոտքերի առաջ ցանց է գցում:+
6 Վատ մարդն ընկնում է իր մեղքի թակարդը,+Բայց արդարը ուրախությամբ բացականչում է և ցնծում:+
7 Արդարը մտահոգվում է աղքատների իրավունքների մասին,+Իսկ չար մարդուն դա չի էլ հետաքրքրում:+
8 Պարծենկոտ մարդիկ կրակ են գցում քաղաքում,+Բայց իմաստունները հանգցնում են բարկությունը:+
9 Երբ իմաստուն մարդը վեճի է բռնվում հիմարի հետ,Դրանից օգուտ չի լինում. միայն բորբոքված խոսքեր և ծաղրանք:+
10 Արյան ծարավ մարդիկ ատում են անմեղներին+Եվ փորձում են խլել ուղղամիտների կյանքը:*
11 Հիմարը տեղի է տալիս իր զգացմունքներին,+Բայց իմաստունը կառավարում է դրանք ու հանդարտ է մնում:+
12 Եթե ղեկավարը ականջ դնի ստին,Նրա բոլոր ծառաները չար կլինեն:+
13 Ի՞նչ ընդհանուր բան ունեն աղքատն ու կեղեքող մարդը.
Եհովան երկուսի աչքերին էլ լույս է տալիս:*
14 Եթե թագավորը աղքատներին արդարությամբ դատի,+Նրա գահը միշտ հաստատուն կլինի:+
15 Պատիժն* ու խրատը իմաստություն են տալիս,+Բայց ինքնահոսի թողնված երեխան ամաչեցնում է իր մորը:
16 Երբ չարագործները շատանում են, անօրենությունն էլ է շատանում,Բայց արդարները կտեսնեն նրանց անկումը:+
17 Խրատիր որդուդ, և նա քեզ հանգստություն կբերիՈւ մեծ ուրախություն կպարգևի:+
18 Երբ տեսիլք* չի լինում, ժողովուրդն անում է այն, ինչ ուզում է,+Բայց ովքեր պահում են օրենքը, երջանիկ են:+
19 Միայն խոսքերով ծառան չի ուղղվի,Քանի որ նա թեև հասկանում է դրանք, բայց չի հնազանդվում:+
20 Տեսե՞լ ես մարդու, ով խոսում է առանց մտածելու.+
Հիմարից ավելի շատ հույս կա, քան նրանից:+
21 Եթե ծառային երիտասարդ տարիքից երես տաս,Հետագայում նա անշնորհակալ կդառնա:
22 Դյուրաբորբոք մարդը կռիվ է հրահրում,+Եվ բարկացկոտ մարդը շատ մեղքեր է գործում:+
23 Մարդու գոռոզությունը կխոնարհեցնի իրեն,+Բայց ով խոնարհ է, փառքի կարժանանա:+
24 Գողի հանցակիցը ինքն իր թշնամին է:
Նա լսում է վկայություն տալու կոչը,* բայց ոչինչ չի հայտնում:+
25 Մարդկանց հանդեպ վախը ծուղակն է գցում,*+Բայց Եհովային ապավինողը պաշտպանված կլինի:+
26 Շատերը ցանկանում են ղեկավարի մոտ մտնել,*Բայց արդարադատությունը Եհովայից է:+
27 Անարդար մարդը գարշելի է արդարների համար,+Իսկ նա, ով ճիշտ է վարվում, գարշելի է չարագործի համար:+
Ծանոթագրություններ
^ Բռց.՝ «իր պարանոցը պնդացնում է»:
^ Կամ հնարավոր է՝ «Բայց ուղղամիտները փորձում են պաշտպանել նրանց կյանքը»:
^ Այսինքն՝ երկուսին էլ կյանք է տալիս:
^ Բռց.՝ «Գավազանը»:
^ Կամ՝ «Աստծուց առաջնորդություն»:
^ Կամ՝ «անեծք ներառող երդումը»:
^ Կամ՝ «ծուղակ է լարում»:
^ Կամ հնարավոր է՝ «հաճությունը փնտրել»: Բռց.՝ «երեսը փնտրել»: