Գաղատացիներ 3։1-29

  • Օրենքով պահանջվող գործե՞ր, թե՞ հավատ (1-14)

    • Արդարը հավատի շնորհիվ կապրի (11)

  • Աբրահամին տրված խոստումը կախված չէր Օրենքից (15-18)

    • Աբրահամի սերունդը Քրիստոսն է (16)

  • Օրենքի աղբյուրն ու նպատակը (19-25)

  • Աստծու որդիներ են դառնում հավատի շնորհիվ (26-29)

    • Աբրահամի սերունդը նրանք են, ովքեր Քրիստոսի հետևորդն են (29)

3  Անմի՛տ գաղատացիներ, ո՞վ ձեզ վրա այդպիսի վատ ազդեցություն գործեց:+ Չէ՞ որ ձեզ հստակ բացատրվել էր, թե հանուն ինչի Հիսուս Քրիստոսը մահացավ սյան վրա:+  Ձեզ մի հարց տամ՝ ոգին ստացաք Օրենքով պահանջված գործերի՞, թե՞ ձեր լսածին հավատալու շնորհիվ:+  Մի՞թե այդքան անմիտ եք, որ ձեր ընթացքը սկսելով ոգու առաջնորդության համաձայն՝ այժմ ուզում եք վերջնակետին հասնել՝ վարվելով մարդկային դատողության համաձայն:*+  Մի՞թե իզուր այդքան տառապանքներ կրեցիք: Չեմ ուզում հավատալ, որ իզուր էր:  Եվ այսպես՝ նա, ով տալիս է ձեզ ոգին և զորավոր գործեր է անում ձեր մեջ,+ ինչո՞ւ է անում այդ ամենը. այն բանի համար, որ դուք Օրենքով պահանջված գործե՞րն եք անում, թե՞ որ հավատացել եք ձեր լսածին,  ինչպես Աբրահամը, որը «հավատաց Եհովային* և դրա համար արդար համարվեց»:+  Դուք, իհարկե, գիտեք, որ հավատ ունեցողներն են Աբրահամի որդիները:+  Սուրբ գրվածքը նախապես ցույց է տվել, որ Աստված ուրիշ ազգերի մարդկանց արդար էր հայտարարելու հավատի հիման վրա: Այնտեղ ասվում է, որ Աբրահամին այս բարի լուրը հաղորդվեց. «Քո միջոցով բոլոր ազգերը կօրհնվեն»:+  Ուստի հավատի վրա հիմնվողները օրհնվում են, ինչպես որ օրհնվեց Աբրահամը, ով հավատ ուներ:+ 10  Իսկ բոլոր նրանք, ովքեր Օրենքով պահանջվող գործերի վրա են հիմնվում, անեծքի տակ են ընկնում, որովհետև գրված է. «Անիծյալ լինի ամեն ոք, ով չի կատարում Օրենքի գրքում գրված բոլոր խոսքերը»:+ 11  Դեռ ավելին՝ ակնհայտ է, որ Աստված Օրենքի միջոցով ոչ ոքի արդար չի հայտարարում,+ որովհետև գրված է. «Արդարը հավատի շնորհիվ կապրի»:+ 12  Իսկ Օրենքը հիմնված չէ հավատի վրա, ընդհակառակը, ասվում է. «Ով որ անի այդ ամենը, դրա շնորհիվ կապրի»:+ 13  Քրիստոսը փրկագնով+ ազատեց մեզ+ Օրենքի բերած անեծքից՝ մեր փոխարեն իր վրա վերցնելով այդ անեծքը, չէ՞ որ գրված է. «Անիծված է սյունից կախված ամեն մարդ»:+ 14  Այդպես եղավ, որ Քրիստոս Հիսուսի միջոցով ազգերը ստանան Աբրահամին խոստացված օրհնությունը,+ և որ մենք բոլորս մեր հավատի շնորհիվ ստանանք խոստացված ոգին:+ 15  Եղբայրնե՛ր, ձեզ մի օրինակ բերեմ. եթե ուխտը* արդեն վավերացված է, անգամ եթե այն մարդն է վավերացրել, ոչ ոք չի կարող այն չեղյալ դարձնել կամ ինչ-որ բան ավելացնել դրան: 16  Եվ այսպես՝ Աստված խոստումները տվեց Աբրահամին ու նրա սերնդին:+ Սուրբ գրվածքներում չի ասվում՝ «Քո սերունդներին», ասես թե խոսքը շատերի մասին է, այլ ասում է՝ «Քո սերնդին», այսինքն՝ խոսում է մեկի մասին, որը Քրիստոսն է:+ 17  Ասեմ ավելին. նախ Աստված Աբրահամի հետ կապեց այդ ուխտը, իսկ Օրենքը տրվեց հետո՝ 430 տարի անց,+ հետևաբար այն չի կարող անվավեր դարձնել ուխտը՝ չեղարկելով խոստումը: 18  Եթե ժառանգություն ստանալը կախված լիներ Օրենքը պահելուց, ապա այն չէր տրվի խոստման հիման վրա, մինչդեռ խոստման հիման վրա էր, որ Աստված մեծահոգաբար այն տվեց Աբրահամին:+ 19  Ուրեմն ինչի՞ համար էր Օրենքը: Այն հետագայում տրվեց, որպեսզի մարդկանց հայտնի դարձնի իրենց հանցանքները,+ և գործեց այնքան ժամանակ, մինչև որ եկավ սերունդը,+ որին վերաբերում էր խոստումը: Աստված Օրենքը փոխանցեց ժողովրդին հրեշտակների միջոցով+ և միջնորդի ձեռքով:+ 20  Մինչդեռ խոստման դեպքում միջնորդ չկար, քանի որ Աստված էր միակ կողմը. չէ՞ որ երբ ուխտը միակողմանի է, միջնորդի կարիք չկա: 21  Ուրեմն մի՞թե Օրենքը հակասում է Աստծու խոստումներին: Իհա՛րկե ոչ: Եթե տրված լիներ մի այնպիսի օրենք, որը կյանք կտար, ապա մարդիկ կկարողանային արդար համարվել՝ պահելով օրենքը: 22  Այնինչ սուրբ գրվածքները ցույց են տալիս, որ բոլորը մեղքի իշխանությանն են հանձնված, ուստի խոստացված օրհնությունը, որ կախված է Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատ ունենալուց, կարող են ստանալ նրանք, ովքեր հավատում են նրան: 23  Բայց նախքան Քրիստոսի հանդեպ հավատ ընծայելը մենք Օրենքի իշխանության տակ էինք, և այն մեզ պաշտպանում էր, մինչ սպասում էինք այն ամենին, ինչ Աստված կբացահայտեր:+ 24  Հետևաբար Օրենքը մեր դաստիարակը* եղավ՝ առաջնորդելով մեզ դեպի Քրիստոսը,+ որ հավատի շնորհիվ արդար հայտարարվենք:+ 25  Բայց հիմա, երբ Քրիստոսի հանդեպ հավատ ենք ընծայում,+ այլևս կարիք չկա, որ դաստիարակի հսկողության տակ լինենք:+ 26  Քրիստոս Հիսուսի հանդեպ ձեր ունեցած հավատի շնորհիվ+ դուք բոլորդ Աստծու որդիներ եք:+ 27  Եվ բոլորդ, որ մկրտվել եք Քրիստոսի հետ միավորվելու համար,* Քրիստոսին եք ընդօրինակում:*+ 28  Հիմա, երբ դուք միավորված եք որպես Քրիստոս Հիսուսի հետևորդներ,+ այլևս կարևոր չէ՝ հրեա եք, թե հույն,+ ստրուկ եք, թե ազատ մարդ,+ տղամարդ եք, թե կին:+ 29  Ավելին, եթե դուք Քրիստոսի հետևորդն եք, ուրեմն իսկապես Աբրահամի սերունդն եք+ և ժառանգելու+ եք այն, ինչ Աստված խոստացավ նրան:+

Ծանոթագրություններ

Բռց.՝ «ոգով սկսելուց հետո ավարտում եք մարմնով»:
Բառարանում տես «Ուխտ»:
Կամ՝ «պաշտպանը», «խնամակալը»:
Բռց.՝ «մկրտվել եք Քրիստոսում»:
Բռց.՝ «Քրիստոսին եք հագել»: