Դատավորներ 5։1-31
5 Այդ օրը Դեբորան+ և Բարակը՝+ Աբինոամի որդին, այս երգը երգեցին.+
2 «Այն բանի համար, որ Իսրայելում զինվորները մազերն արձակեցին,*Եվ ժողովուրդը հոժարակամորեն գնաց պատերազմելու,+Օրհնե՛ք Եհովային:
3 Լսե՛ք, ո՛վ թագավորներ, ակա՛նջ դրեք, ո՛վ իշխաններ.
Ես գովերգելու* եմ Եհովային,Երգով փառաբանելու եմ Եհովային՝+ Իսրայելի Աստծուն:+
4 Եհո՛վա, երբ դու դուրս եկար Սեիրից,+Երբ դուրս ելար Եդոմի տարածքից,Երկիրը ցնցվեց, երկնքից անձրև տեղաց,Ամպերից ջուր թափվեց:
5 Լեռները հալվեցին* Եհովայի երեսի առաջ,+Նույնիսկ Սինան՝+ Իսրայելի Աստված Եհովայի+ երեսի առաջ:
6 Անաթի որդու՝ Սամեգարի+ օրերումԵվ Հայելի+ օրերում ճանապարհներն ամայացել էին,Ճամփորդները ուրիշ ուղիներով էին գնում:
7 Իսրայելի գյուղերում բնակիչ չէր մնացել,Ոչ ոք չկար, մինչև որ ես՝ Դեբորաս,+ վեր կացա,Մինչև որ ես՝ իբրև մայր, վեր կացա Իսրայելում:+
8 Ժողովուրդը նոր աստվածներ ընտրեց,+Եվ այդ ժամանակ պատերազմ եղավ դարպասների մոտ:+
Ո՛չ վահան էր երևում, ո՛չ էլ նիզակ 40 000 իսրայելացիների ձեռքին:
9 Իմ սիրտը Իսրայելի զորապետների հետ է,+Ովքեր ժողովրդի հետ պատրաստ էին կռվելու:+
Գովաբանե՛ք Եհովային:
10 Դուք, շիկավուն ավանակ հեծնողնե՛ր,Ընտիր գորգերի վրա նստողնե՛րԵվ ճանապարհով քայլողնե՛ր, խորհրդածե՛ք:
11 Ջուր հանելու տեղերից ջուր բաժանողների ձայնն էր լսվում:
Այնտեղ նրանք պատմում էին Եհովայի արդար գործերի մասին,Իսրայելի գյուղերում ապրող նրա ժողովրդի արդար գործերի մասին:
Այդ ժամանակ Եհովայի ժողովուրդը իջավ դարպասների մոտ:
12 Արթնացի՛ր, արթնացի՛ր, ո՛վ Դեբորա,+Արթնացի՛ր, արթնացի՛ր ու ե՛րգ երգիր:+
Վե՛ր կաց, Բարա՛կ:+ Տա՛ր քո գերիներին, ո՛վ Աբինոամի որդի:
13 Այդ ժամանակ ովքեր մնացել էին, եկան իշխանավորների մոտ.
Եհովայի ժողովուրդը ինձ մոտ եկավ, որ դուրս գա զորավորների դեմ:
14 Հովիտ եկածները ծագում են առել Եփրեմից,Նրանք քո հետևից են գալիս, ո՛վ Բենիամին, քո ժողովրդի մեջ են:
Մաքիրից+ իջան զորապետները,Եվ Զաբուղոնից՝ զինվորագրողները:*
15 Իսաքարի իշխանները Դեբորայի հետ էին,Ինչպես Իսաքարը, այնպես էլ Բարակը:+
Նա դաշտահովիտ ուղարկվեց ոտքով:+
Բայց Ռուբենյաններից շատերի սրտերն անվճռական էին:
16 Ինչո՞ւ նստեցիր երկու խուրջինների մեջտեղում,*Երբ լսեցիր, թե ինչպես են հովիվները սրինգ նվագում հոտերի համար:+
Ռուբենյանների սրտերն անվճռական էին:
17 Գաղաադը մնաց Հորդանանի մյուս կողմում,+Իսկ Դա՞նը, ինչո՞ւ նա մնաց նավերի հետ:+
Ասերը պարապ նստեց ծովափինԵվ իր նավահանգիստների մոտ մնաց:+
18 Զաբուղոնը մի ժողովուրդ է,Որը վտանգեց իր կյանքը՝ պատրաստ լինելով մեռնելու:
Նույնն արեց Նեփթաղիմը՝+ բարձունքներում:+
19 Թագավորներ եկան մեզ հետ կռվելու.
Քանանի թագավորները մարտնչեցին+ Թանաքում՝Մեգիդոյի ջրերի մոտ:+
Նրանք չկարողացան արծաթը որպես ավար վերցնել:+
20 Երկնքից աստղերը պատերազմեցին,Իրենց ուղեծրից պատերազմեցին Սիսարայի դեմ:
21 Կիսոն հեղեղատը* քշեց-տարավ նրանց,+Այն հին հեղեղատը՝ Կիսոն հեղեղատը:
Ո՛վ իմ հոգի, դու զորավորների կոխոտեցիր:
22 Նժույգները սմբակներով հարվածում էին գետնին,Երբ խելահեղորեն սլանում էին:+
23 «Անիծե՛ք Մարոզին,– ասաց Եհովայի հրեշտակը,–Այո՛, անիծե՛ք նրա բնակիչներին,Որովհետև նրանք չեկան Եհովային աջակցելու,Հզորների հետ չաջակցեցին Եհովային»:
24 Հայելը՝+ կենեցի Քաբերի+ կինը,Ամենից օրհնվածն է կանանց մեջ,Վրաններում ապրող կանանց մեջ նա ամենից օրհնվածն է:
25 Նա ջուր խնդրեց, իսկ կինը կաթ տվեց.+
Շքեղ գավաթով սերուցք տվեց նրան:
26 Իր ձեռքը դեպի վրանի ցիցը մեկնեցԵվ իր աջ ձեռքը՝ դեպի աշխատավորի փայտամուրճը:
Նա մեխեց Սիսարային, ճեղքեց նրա գլուխը,Ջարդեց ու խոցեց նրա քունքերը:+
27 Հայելի ոտքերի մոտ նա ընկավ, տապալվեց ու փռված մնաց,Նրա ոտքերի մոտ նա ընկավ ու տապալվեց:
Որտեղ որ ընկավ, այնտեղ էլ հաղթված տապալվեց:
28 Պատուհանից մի կին էր նայում,Սիսարայի մայրն էր նայում վանդակապատ լուսամուտից.
«Ինչո՞ւ է նրա կառքն ուշանում:+
Ինչո՞ւ չի լսվում նրա ձիերի սմբակների դոփյունը»:
29 Նրա ազնվազարմ տիկինների մեջ ամենաիմաստունները պատասխանում էին նրան,Եվ նա էլ ինքն իրեն շարունակ նույն բանն էր ասում.
30 «Հաստատ, նրանք իրենց վերցրած ավարն են բաժանում,Մեկ կամ երկու աղջիկ* ամեն ռազմիկի համար,Գունավոր հագուստ Սիսարայի համար, գունավոր հագուստ՝ որպես ավար,Ասեղնագործ հանդերձ, գունավոր հագուստ, ասեղնագործ երկու հանդերձԱվար առնողների պարանոցների համար»:
31 Թող քո բոլոր թշնամիները կործանվեն,+ ո՛վ Եհովա,Իսկ քեզ սիրողները թող լինեն ինչպես արևը, որ ծագում է իր փառքով»:
Եվ 40 տարի երկրում խաղաղություն եղավ:*+
Ծանոթագրություններ
^ Դա, հավանաբար, Աստծուն երդում տալու կամ նրան նվիրվելու նշան էր:
^ Կամ՝ «նվագակցությամբ գովերգելու»:
^ Կամ հնարավոր է՝ «ցնցվեցին»:
^ Կամ հնարավոր է՝ «դպրի պիտույքները բռնողները»:
^ Ռուբենի ցեղը համեմատվում է բեռնակիր անասունի հետ, որը նստած է թամբին ամրացված երկու բեռների միջև:
^ Կամ՝ «գետը»:
^ Բռց.՝ «արգանդ»:
^ Բռց.՝ «երկիրը հանգստացավ»: