Եբրայեցիներ 10։1-39
-
Կենդանական զոհերով անհնար է վերացնել մեղքը (1-4)
-
Օրենքը պարզապես ստվերն է (1)
-
-
Քրիստոսը զոհաբերեց իր մարմինը մեկ անգամ և ընդմիշտ (5-18)
-
Կյանքի տանող նոր ճանապարհ (19-25)
-
Բաց չթողնենք մեր հավաքույթները (24, 25)
-
-
Հարկավոր է զգուշանալ դիտավորյալ մեղք գործելուց (26-31)
-
Համարձակությամբ խոսենք և հավատի շնորհիվ դիմանանք (32-39)
10 Օրենքը պարզապես գալիք օրհնությունների ստվերն է,+ ոչ թե բուն իրողությունը,+ այդ պատճառով այն երբեք չի կարող* Աստծուն մոտեցող մարդկանց կատարյալ դարձնել տարեցտարի մատուցվող միևնույն զոհերով:+
2 Եթե կարողանար, ապա մի՞թե զոհաբերությունները չէին դադարի, որովհետև Աստծուն պաշտողները,* մեկընդմիշտ մաքրվելով, այլևս մեղավորության զգացում չէին ունենա:
3 Այնինչ այդ զոհերը տարեցտարի նրանց հիշեցնում են իրենց մեղքերի մասին,+
4 որովհետև ցլերի և այծերի արյունով անհնար է վերացնել մեղքերը:
5 Ուստի գալով աշխարհ՝ Քրիստոսն ասում է. «Զոհ և ընծա չցանկացար, այլ մի մարմին պատրաստեցիր ինձ համար:
6 Դու հավանություն չտվեցիր ողջակեզներին ու մեղքի զոհերին:+
7 Այդ ժամանակ ես ասացի. «Ահա եկել եմ (գրքում* գրված է իմ մասին): Եկել եմ, որ քո կամքը կատարեմ, ո՛վ Աստված»»:+
8 Նա սկզբում ասում է՝ «Զոհեր, ընծաներ, ողջակեզներ ու մեղքի զոհեր դու չցանկացար և հավանություն չտվեցիր դրանց». սրանք այն զոհերն են, որոնք մատուցվում են Օրենքի համաձայն:
9 Հետո ասում է. «Ահա եկել եմ, որ քո կամքը կատարեմ»:+ Փաստորեն, նա վերացնում է առաջինը, որպեսզի ուժի մեջ մտցնի երկրորդը:
10 Աստծու այդ «կամքի»+ համաձայն էլ մենք սրբագործվեցինք շնորհիվ այն բանի, որ Հիսուս Քրիստոսը զոհաբերեց իր մարմինը մեկ անգամ և ընդմիշտ:+
11 Ամեն օր յուրաքանչյուր քահանա զբաղեցնում է իր տեղը, որ սուրբ ծառայություն կատարի+ և պարբերաբար մատուցի միևնույն զոհերը,+ որոնք երբեք չեն կարող լիովին վերացնել մեղքերը:+
12 Մինչդեռ Քրիստոսը մեկ զոհ մատուցեց, որ մեկընդմիշտ վերացնի մեղքերը, և նստեց Աստծու աջ կողմը:+
13 Այդուհետ նա սպասում է, մինչև որ իր թշնամիները իր ոտքերի տակ դրվեն որպես պատվանդան:+
14 Մեկ զոհ մատուցելով՝ նա մեկընդմիշտ կատարյալ դարձրեց սրբագործվողներին:+
15 Սուրբ ոգին էլ է հավաստիացնում մեզ դրանում: Գրված է.
16 «Ուխտը, որ կկապեմ նրանց հետ այդ օրերից հետո, սա է.– ասում է Եհովան,*– իմ օրենքները նրանց սրտում կդնեմ և նրանց մտքում կգրեմ»:+
17 Ապա ավելացնում է. «Այլևս չեմ հիշի նրանց մեղքերը և նրանց անօրեն գործերը»:+
18 Իսկ երբ մեղքերն արդեն ներված են, դրանց համար զոհ մատուցելու կարիք այլևս չկա:
19 Այսպիսով, եղբայրնե՛ր, Հիսուսի արյան շնորհիվ մենք ազատ մուտք ունենք* դեպի սուրբ վայր+
20 մի նոր ճանապարհով, որ կյանքի է տանում: Այդ ճանապարհը նա բացեց մեզ համար՝ անցնելով վարագույրից այն կողմ,+ որը իր մարմինն էր:
21 Ուստի քանի որ Աստծու տան* վրա նշանակված վեհապանծ քահանա ունենք,+
22 եկեք մոտենանք Աստծուն անկեղծ սրտով, ամուր հավատով՝ մեր սիրտն ու մեղավոր խիղճը մաքրելով*+ և մեր մարմինը մաքուր ջրով լվանալով:+
23 Եկեք անդադար ու անվարան հռչակենք մեր հույսի մասին,+ որովհետև հավատարիմ է խոստացողը:
24 Եվ եկեք ուշադիր* լինենք միմյանց հանդեպ, որ սիրո ու բարի գործերի մղենք իրար,+
25 և բաց չթողնենք* մեր հավաքույթները,+ ինչպես սովոր են անել ոմանք, այլ քաջալերենք միմյանց+ և այս ամենն անենք ավելի մեծ ջանասիրությամբ՝ տեսնելով, որ օրը մոտենում է:+
26 Եթե ճշմարտությունը ստույգ իմանալուց հետո շարունակում ենք դիտավորյալ մեղք գործել,+ ապա մեր մեղքերը քավելու համար այլևս որևէ զոհ չկա,+
27 այլ մեզ մնում է միայն սպասել Աստծու ահազդու դատաստանին և նրա բոցավառ ցասմանը, որը ոչնչացնելու է նրան հակառակվողներին:+
28 Եթե որևէ մեկը արհամարհում է Մովսեսի օրենքը, երկու կամ երեք հոգու ցուցմունքով նրան առանց կարեկցելու մահվան են մատնում:+
29 Ի՞նչ եք կարծում, մի՞թե ավելի սաստիկ պատժի չի արժանանա այն մարդը, ով տրորում է Աստծու Որդուն, սովորական բան է համարում իրեն սրբագործող արյունը, որով վավերացվում է ուխտը,+ և իր արհամարհանքով անարգում է անզուգական բարություն դրսևորող Աստծու ոգին:+
30 Չէ՞ որ մենք գիտենք, որ Աստված ասել է. «Ե՛ս եմ վրեժ առնողը: Ե՛ս կհատուցեմ»: Նաև ասվում է. «Եհովան կդատի իր ժողովրդին»:+
31 Իսկապես սարսափելի բան է կենդանի Աստծու ձեռքն ընկնելը:
32 Հիշեք առաջվա օրերը. մի՛ մոռացեք, որ լուսավորվելուց հետո+ դուք մեծ պայքար եք մղել ու անցել շատ տառապանքների միջով:
33 Երբեմն հանրորեն* անարգանքի ու հալածանքների եք ենթարկվել, կանգնել նրանց կողքին, ովքեր անցնում էին նույնանման փորձությունների միջով:
34 Դուք ցավակից եք եղել բանտում գտնվողներին և, երբ ձեզնից խլել են ձեր ունեցվածքը, չեք կորցրել ուրախությունը՝+ իմանալով, որ ավելի լավ և մնայուն ունեցվածք ունեք:+
35 Ուրեմն մի՛ հանձնվեք, այլ շարունակեք համարձակությամբ խոսել, քանի որ առատորեն կվարձատրվեք:+
36 Դուք պետք է դիմանաք դժվարություններին,+ որ Աստծու կամքը կատարելուց հետո ստանաք նրա խոստացածը,
37 որովհետև ևս «մի փոքր ժամանակ»,+ և «նա, ով գալու է, կգա ու չի հապաղի»:+
38 «Իսկ իմ արդար ծառան հավատի շնորհիվ կապրի»,+ և «եթե նա նահանջի, ես* նրան հավանություն չեմ տա»:+
39 Մենք նահանջողներից չենք, ովքեր իրենց վրա կործանում են բերում,+ այլ հավատ ունեցողներից ենք, ովքեր դրա շնորհիվ պահպանում են իրենց կյանքը:
Ծանոթագրություններ
^ Կամ հնարավոր է՝ «մարդիկ երբեք չեն կարող»:
^ Կամ՝ «սուրբ ծառայություն մատուցողները»:
^ Կամ՝ «գլանաձև ձեռագրում»:
^ Տես հավելված Ա5:
^ Կամ՝ «համարձակությամբ մտնում ենք», «վստահությամբ մտնում ենք»:
^ Կամ՝ «ժողովի»:
^ Բռց.՝ «ցողելով»: Այսինքն՝ Հիսուսի արյունով ցողելով:
^ Կամ՝ «հոգատար»:
^ Կամ՝ «չանտեսենք»:
^ Կամ՝ «ասես թատերական տեսարան»:
^ Կամ՝ «իմ հոգին»: