Ելք 15։1-27

  • Մովսեսի և իսրայելացիների հաղթական երգը (1-19)

  • Մարիամը երգում է՝ ի պատասխան տղամարդկանց (20, 21)

  • Դառը ջուրը քաղցրահամ է դառնում (22-27)

15  Այդ ժամանակ Մովսեսը և իսրայելացիները փառաբանեցին Եհովային այս երգով.+ «Կգովերգեմ Եհովային. նա փառավորվեց մեծ փառքով,+Նա ծովը նետեց ձին իր հեծյալով:+   Իմ ուժն ու զորությունը Յահն* է. ինձ փրկողը նա է:+ Նա իմ Աստվածն է. ես կգովերգեմ նրան,+Իմ հոր Աստվածն է.+ ես կմեծարեմ նրան:+   Եհովան հզոր պատերազմող է:+ Եհովա է նրա անունը:+   Նա ծովը նետեց փարավոնի կառքերն ու զորքը:+ Կարմիր ծովում խորտակվեցին նրա լավագույն ռազմիկները:+   Նրանց ծածկեցին մոլեգնած ջրերը. Նրանք քարի պես իջան ջրի խորքերը:+   Քո աջ ձեռքը, ո՜վ Եհովա, անչափ զորավոր է:+ Քո աջ ձեռքը, ո՜վ Եհովա, փշրում է թշնամուն:   Այնքան մեծ ու զորավոր ես, որ տապալում ես նրանց, ովքեր քո դեմ են դուրս գալիս:+ Ինչպես կրակն է լափում ծղոտը, այնպես էլ բարկությունդ է նրանց կուլ տալիս:   Ռունգերիդ շնչից մեկտեղ հավաքվեցին ջրերը,Պատնեշի պես կանգնեցին՝ հետ պահելով հեղեղները,Ծովի սրտում քարացան ալեկոծ ջրերը:   Թշնամին ասաց. «Կհետապնդեմ նրանց, վրա կհասնեմ հանկարծ,Ավար կվերցնեմ այնքան, մինչև որ հագենամ: Սուրս կմերկացնեմ, նրանց բռիս մեջ կառնեմ»:+ 10  Բայց դու փչեցիր, և ծովը նրանց ծածկեց.+ Ահռելի ջրերի մեջ սուզվեցին կապարի պես: 11  Եհո՜վա, աստվածների մեջ ո՞վ է քեզ նման,+Վեհագույն սրբությամբ ո՞վ կա քեզ նման:+ Դու նա ես, ումից պետք է ակնածել,Նա ես, ում պետք է գովերգել,Դու հրաշքներ անող ես:+ 12  Աջ ձեռքդ մեկնեցիր, ու երկիրը կուլ տվեց նրանց:+ 13  Հավատարիմ սիրով առաջնորդեցիր քո փրկագնած ժողովրդին,+Քո զորությամբ կտանես նրանց քո սուրբ բնակատեղին: 14  Կլսեն ու կսարսռան ժողովուրդները,+Տագնապի* մեջ կընկնեն փղշտացիները: 15  Այդժամ Եդոմի ցեղապետները սարսափահար կլինեն,Մովաբի հզոր ղեկավարները դողով կբռնվեն,+Քանանի բոլոր բնակիչները կհուսահատվեն:+ 16  Ահ ու սարսափ կընկնի նրանց վրա:+ Բազկիդ ուժը տեսնելով՝ քարի պես կանշարժանան,Մինչև անցնի քո ժողովուրդը, ո՜վ Եհովա,Մինչև անցնի+ քո ստեղծած ժողովուրդը:+ 17  Դու կբերես ժողովրդիդ ու կտնկես այն լեռան վրա, որ քոնն է՝*+Հաստատված տեղում, որ պատրաստել ես քո բնակության համար, ո՜վ Եհովա,Այն սրբարանում, որ քո ձեռքերն են հաստատել, ո՜վ Եհովա: 18  Հավիտյանս հավիտենից կթագավորի Եհովան:+ 19  Երբ ծովը մտան փարավոնի ձիերը մարտակառքերով ու հեծյալներով,+Եհովան հետ բերեց ծովի ջրերը՝ նրանց ծածկելով,+Իսկ Իսրայելը ծովն անցավ չոր գետնի վրայով»:+ 20  Մարգարեուհի Մարիամը՝ Ահարոնի քույրը, դափն իր ձեռքը վերցրեց, և բոլոր կանայք, հետևելով նրան, սկսեցին դափ զարկել ու պարել: 21  Մարիամն էլ, ի պատասխան տղամարդկանց, երգեց. «Գովերգե՛ք Եհովային. նա փառավորվեց մեծ փառքով,+Նա ծովը նետեց ձին իր հեծյալով»:+ 22  Հետո Մովսեսը իսրայելացիներին Կարմիր ծովից տարավ, և նրանք դուրս եկան Սուր անապատ: Երեք օր շարունակ նրանք անապատում քայլեցին, բայց ջուր չգտան: 23  Նրանք հասան Մեռա,*+ բայց չկարողացան խմել Մեռայի ջրից, քանի որ այն դառն էր: Ահա թե ինչու այդ վայրը Մեռա կոչվեց: 24  Ժողովուրդը սկսեց տրտնջալ Մովսեսի դեմ՝+ ասելով. «Ի՞նչ ենք խմելու»: 25  Նա էլ օգնության համար դիմեց Եհովային,+ ու Եհովան նրան մի ծառ ցույց տվեց: Երբ Մովսեսը ծառը գցեց ջրի մեջ, ջուրը քաղցրահամ դարձավ: Այնտեղ Աստված նրանց համար կանոն հաստատեց՝ օրինակ, որը ցույց էր տալու, թե նա ինչի հիման վրա է դատելու նրանց: Նա ստուգեց նրանց, որ տեսնի՝ արդյոք կհնազանդվեն իրեն, թե ոչ:+ 26  Նա ասաց. «Եթե անվերապահորեն լսեք ձեր Աստված Եհովայի ձայնին և անեք այն, ինչ ճիշտ է իմ աչքին, եթե ուշադրություն դարձնեք իմ պատվիրաններին ու պահեք իմ բոլոր կանոնները,+ ձեզ վրա չեմ բերի այն հիվանդություններից ոչ մեկը, որ բերեցի եգիպտացիների վրա,+ որովհետև ես՝ Եհովաս, բուժում եմ ձեզ»:+ 27  Դրանից հետո նրանք եկան Ելիմ, որտեղ ջրի 12 աղբյուր կար և 70 արմավենի: Այնտեղ՝ ջրի մոտ, նրանք ճամբար դրեցին:

Ծանոթագրություններ

«Յահ» անունը «Եհովա» անվան կրճատ ձևն է:
Բռց.՝ «Երկունքի ցավերի»:
Բռց.՝ «քո ժառանգության լեռան վրա»:
Նշանակում է «դառնություն»: