Ելք 24։1-18
24 Հետո Աստված ասաց Մովսեսին. «Բարձրացեք լեռը՝ ինձ մոտ՝ Եհովայի մոտ, դու, Ահարոնը, Նադաբն ու Աբիուն,+ նաև Իսրայելի երեցներից 70 հոգի և հեռվից խոնարհվեք:
2 Դու, Մովսե՛ս, պետք է մենա՛կ մոտենաս Եհովային, իսկ մյուսները չպետք է մոտենան: Ժողովուրդը չպետք է բարձրանա քեզ հետ»:+
3 Մովսեսը եկավ ու ժողովրդին հաղորդեց Եհովայի բոլոր խոսքերն ու իրավական կանոնները,+ և ամբողջ ժողովուրդը միաձայն ասաց. «Եհովայի բոլոր ասածները կանենք»:+
4 Մովսեսը գրի առավ Եհովայի բոլոր խոսքերը:+ Այնուհետև վաղ առավոտյան վեր կացավ ու լեռան ստորոտում մի զոհասեղան շինեց, նաև 12 քարե սյուն կանգնեցրեց՝ Իսրայելի 12 ցեղերի թվին համապատասխան:
5 Դրանից հետո նա ընտրեց իսրայելացի երիտասարդ տղամարդկանց, և նրանք Եհովային ողջակեզներ մատուցեցին ու ցլեր զոհաբերեցին որպես խաղաղության զոհեր:+
6 Ապա Մովսեսը վերցրեց արյան կեսը և լցրեց թասերի մեջ, իսկ մյուս կեսը շաղ տվեց զոհասեղանի վրա:
7 Հետո վերցրեց ուխտի գիրքը* ու ժողովրդի առաջ կարդաց այնտեղ գրված օրենքները:+ Նրանք էլ ասացին. «Եհովայի բոլոր ասածները կանենք ու կհնազանդվենք նրան»:+
8 Ապա Մովսեսը վերցրեց արյունը, շաղ տվեց+ ժողովրդի վրա ու ասաց. «Այս արյունով վավերացվում է ուխտը, որը Եհովան ձեզ հետ կապել է ձեր լսած այս բոլոր խոսքերի հիման վրա»:+
9 Այնուհետև Մովսեսն ու Ահարոնը, Նադաբն ու Աբիուն, նաև Իսրայելի երեցներից 70-ը բարձրացան լեռը
10 և տեսան Իսրայելի Աստծուն:*+ Նրա ոտքերի տակ շափյուղե սալահատակի պես ինչ-որ բան կար՝ մաքուր, ինչպես ջինջ երկինքը:+
11 Աստված ձեռք չբարձրացրեց իսրայելացիների միջից ընտրված մարդկանց վրա.+ նրանք տեսիլքով տեսան ճշմարիտ Աստծուն և կերան ու խմեցին:
12 Ապա Եհովան ասաց Մովսեսին. «Ինձ մոտ՝ լեռը բարձրացիր և մնա այստեղ. ես քեզ կտամ քարե տախտակներ, որոնց վրա կգրեմ այն օրենքներն ու պատվիրանները, որ հարկավոր է սովորեցնել ժողովրդին»:+
13 Ուստի Մովսեսն իր սպասավոր Հեսուի+ հետ սկսեց բարձրանալ լեռը: Հետո Մովսեսը շարունակեց ճանապարհը՝ բարձրանալով ճշմարիտ Աստծու մոտ:+
14 Նախքան լեռը բարձրանալը նա երեցներին ասել էր. «Այստեղ սպասեք մեզ, մինչև վերադառնանք:+ Ահարոնն ու Հուրը ձեզ հետ են:+ Ով որ դատական գործ ունենա, թող նրանց դիմի»:+
15 Երբ Մովսեսը լեռը բարձրացավ, այն ծածկված էր ամպով:+
16 Եհովայի փառքը+ Սինա լեռան վրա էր,+ և վեց օր շարունակ լեռը ծածկված էր ամպով: Յոթերորդ օրը նա ամպի միջից կանչեց Մովսեսին:
17 Իսրայելացիների աչքին Եհովայի փառքն ասես բոցավառ կրակ լիներ, որը պատել էր լեռան գագաթը:
18 Մովսեսը մտավ ամպի մեջ՝ գնալով վեր՝ դեպի լեռան գագաթը:+ Նա 40 օր ու 40 գիշեր մնաց լեռան վրա:+
Ծանոթագրություններ
^ Ըստ ամենայնի, այս գիրքն ընդգրկում էր 20:22-23:33-ում գրված օրենքները:
^ Այսինքն՝ տեսան Աստծու փառքը: