Եսայիա 43։1-28

  • Եհովան հավաքում ու հետ է բերում իր ժողովրդին (1-7)

  • Աստվածները հրավիրվում են դատի (8-13)

    • «Դուք իմ վկաներն եք» (10, 12)

  • Ազատագրում Բաբելոնից (14-21)

  • «Եկ իրար դեմ դատի դուրս գանք» (22-28)

43  Ահա թե ինչ է ասում Եհովան՝Քո Արարիչը, ո՛վ Հակոբ,Քեզ Կազմավորողը, ո՛վ Իսրայել.+ «Մի՛ վախեցիր, որովհետև ես փրկագնել եմ քեզ,+Քեզ անունով եմ կանչում: Դու իմն ես:   Երբ ջրերի միջով անցնես, ես քեզ հետ կլինեմ,+Երբ գետեր անցնես, դրանք քեզ չեն խորտակի,+Երբ գնաս կրակի միջով, չես այրվի, բոցը քեզ չի խանձի,   Որովհետև ես Եհովան եմ՝ քո Աստվածը,Իսրայելի Սուրբը, քո Փրկիչը: Ես որպես փրկագին քեզ համար տվել եմ Եգիպտոսը,Քո դիմաց տվել եմ Եթովպիան ու Սեբան:   Դու թանկ ես իմ աչքում,+Ես քեզ սիրում եմ և պատվարժան համարում:+ Ուստի քո դիմաց ես մարդկանց կտամ,Կյանքդ փրկելու համար ազգեր կտամ:   Մի՛ վախեցիր, որովհետև ես քեզ հետ եմ:+ Քո սերնդին կբերեմ արևելքից,Քեզ կհավաքեմ արևմուտքից:+   Հյուսիսին կասեմ՝ «Տո՛ւր նրանց»,+Հարավին կասեմ՝ «Նրանց քեզ մոտ մի՛ պահիր: Հեռուներից հետ բեր իմ որդիներին,Երկրի ծայրերից բեր իմ դուստրերին,+   Բոլոր նրանց, ովքեր իմ անունն են կրում,+Ում իմ փառքի համար եմ արարել,Ում ստեղծել եմ ու կազմավորել»:+   Բերեք այդ ժողովրդին, որը թեև աչքեր ունի, բայց կույր է,Ականջներ ունի, բայց խուլ է:+   Թող բոլոր ազգերը հավաքվեն,Թող ժողովուրդները մեկտեղ խմբվեն:+ Նրանց աստվածներից* ո՞ր մեկը կարող է այսպիսի բաներ ասել: Կարո՞ղ են առաջիկայում կատարվելիք բաների մասին հայտնել:+ Թող իրենց ճիշտ լինելը փաստելու համար վկաներ բերեն,Որ նրանք լսեն ու ասեն՝ «Ճիշտ է»»:+ 10  «Դուք իմ վկաներն եք,+– ասում է Եհովան,–Այո՛, իմ ծառան, որին ընտրել եմ,+Ընտրել եմ, որ ճանաչեք ու հավատաք* ինձԵվ հասկանաք, որ ես միշտ նույնն եմ:+ Ինձնից առաջ ոչ մի Աստված գոյություն չի ունեցել,Ինձնից հետո էլ չի հայտնվել:+ 11  Ես, հենց ես եմ Եհովան,+Ինձնից բացի ուրիշ փրկիչ չկա»:+ 12  «Ես էի, որ նախապես ազդարարեցի, փրկեցի ձեզ և դա հայտնի դարձրի: Այդ ժամանակ ձեր մեջ օտար աստված չկար:+ Այնպես որ դուք իմ վկաներն եք,– ասում է Եհովան,– որ ես եմ Աստված:+ 13  Ես միշտ նույնն եմ,+Ոչ ոք չի կարող իմ ձեռքից մի բան խլել:+ Երբ ես գործեմ, ո՞վ կարող է ինձ կանգնեցնել»:+ 14  Եհովան՝ ձեզ Փրկագնողը,+ Իսրայելի Սուրբը,+ ասում է. «Հանուն ձեզ՝ ես զորք կուղարկեմ Բաբելոն և դարպասների նիգերը* կկոտրեմ,+Քաղդեացիներին կտապալեմ իրենց նավերում, և նրանք աղիողորմ լաց կլինեն:+ 15  Ես Եհովան եմ՝ ձեր Սուրբը,+ Իսրայելի Արարիչը,+ ձեր Թագավորը»:+ 16  Ահա թե ինչ է ասում Եհովան՝Նա, ով ճանապարհ է բացում ծովի միջով,Ուղի է հարթում փոթորկալից ջրերի միջով,+ 17  Նա, ով դուրս է հանում մարտակառքերն ու ձիերը,+Հանում է զորքն ու զորավոր ռազմիկներին և ասում. «Նրանք կընկնեն ու վեր չեն կենա,+Այրվող պատրույգի պես կհանգցվեն ու կմարեն»: 18  «Նախկին բաները մի՛ հիշեք,Անցյալի մասին շարունակ մի՛ մտածեք: 19  Ահա ես նոր բան եմ անում:+ Այն արդեն իսկ կատարվում է. Մի՞թե չեք տեսնում: Ես անապատի միջով ճանապարհ կգցեմ,+Անջուր վայրերում գետեր կբխեցնեմ:+ 20  Ինձ կփառաբանեն վայրի կենդանիները,Շնագայլերն ու ջայլամները,Քանի որ ես ջուր կհոսեցնեմ անապատում,Գետեր՝ անջուր վայրերում,+Որ խմի իմ ժողովուրդը՝ իմ ընտրյալը՝+ 21  Այն ժողովուրդը, որին կազմավորել եմ ինձ համար,Որ հռչակի գովաբանության արժանի իմ գործերը:+ 22  Բայց դու չդիմեցիր ինձ, ո՛վ Հակոբ,+Որովհետև հոգնեցիր ինձնից, ո՛վ Իսրայել:+ 23  Դու ինձ ողջակեզի համար ոչխարներ չբերեցիր,Քո զոհերով ինձ չփառաբանեցիր: Ես չստիպեցի, որ ինձ նվեր բերես,Կնդրուկ* պահանջելով՝ չհոգնեցրի քեզ:+ 24  Դու փող չծախսեցիր, որ ինձ համար քաղցրաբույր խնկեղեգ գնես,Քո զոհերի ճարպով ինձ չկշտացրիր:+ Ընդհակառակը, քո մեղքերով ինձ համար բեռ դարձարԵվ քո հանցանքներով ինձ հոգնեցրիր:+ 25  Ես, հենց ես եմ ջնջում քո օրինազանցությունները*+ հանուն իմ անվան,+Ես չեմ հիշելու քո մեղքերը:+ 26  Եկ իրար դեմ դատի դուրս գանք: Եթե մի բան եմ մոռացել, հիշեցրու ինձ,Բեր քո փաստարկները, որպեսզի ապացուցես, որ ճիշտ ես: 27  Քո առաջին նախահայրը մեղք գործեց,Քո առաջնորդները* ապստամբեցին իմ դեմ:+ 28  Դրա համար էլ սուրբ վայրի իշխաններին* անմաքուր կհամարեմ,Հակոբին կործանման կդատապարտեմ,Իսրայելին անարգանքի առարկա կդարձնեմ»:+

Ծանոթագրություններ

Բռց.՝ «Նրանցից»:
Կամ՝ «վստահեք»:
Փայտե կամ երկաթե ձող՝ դռան հետևից գցելու և այն փակելու համար:
Մի քանի արևադարձային ծառերից ստացվող անուշահոտ խեժ:
Կամ՝ «ըմբոստ արարքները»:
Հավանաբար, խոսքը Օրենքի ուսուցիչների մասին է:
Ըստ ամենայնի, խոսքը տաճարում ծառայող քահանաների մասին է, ովքեր իրենց իշխանների պես էին պահում: