Ժողովող 1։1-18

  • Ամեն ինչ ունայն է (1-11)

    • Երկիրը մնում է հավիտյան (4)

    • Բնական շրջապտույտները (5-7)

    • Արեգակի տակ ոչ մի նոր բան չկա (9)

  • Մարդու իմաստությունը սահմանափակ է (12-18)

    • Վազք քամու հետևից (14)

1  Ժողովողի՝*+ Դավթի որդու խոսքերը, որը թագավոր էր Երուսաղեմում:+   «Մեծագո՜ւյն ունայնություն,– ասաց ժողովողը,–Մեծագո՜ւյն ունայնություն: Ամեն ինչ փուչ է»:+   Մարդն ի՞նչ օգուտ ունի իր ողջ տքնաջան աշխատանքից,Որ անում է արեգակի տակ:+   Մի սերունդ գնում է, մի սերունդ գալիս է,Բայց երկիրը մնում է հավիտյան:+   Արեգակը ծագում է, արեգակը մայր է մտնումԵվ շտապում է այնտեղ, որտեղ դարձյալ ծագելու է:+   Քամին սլանում է դեպի հարավ և պտույտ տալով վերադառնում դեպի հյուսիս: Այն պտտվում ու պտտվում է. շարունակ պտույտներ է անում:   Բոլոր գետերը* ծովն են լցվում, մինչդեռ ծովը չի լցվում:+ Որտեղից որ գետերը սկիզբ են առնում, այնտեղ էլ վերադառնում են, որ նորից հոսեն:+   Ամեն ինչ հոգնեցնում է,Մարդ չի էլ կարող պատմել այդ բոլորի մասին: Աչքն իր տեսածով չի գոհանում,Ոչ էլ ականջը՝ իր լսածով:   Ինչ որ եղել է, դարձյալ կլինի,Եվ ինչ որ արվել է, նորից կարվի: Արեգակի տակ ոչ մի նոր բան չկա:+ 10  Կա՞ մի բան, որի մասին կարելի է ասել. «Տե՛ս, սա նոր է»: Այն վաղուց ի վեր գոյություն ունի,Մեզնից առաջ արդեն կար: 11  Նախկինում ապրած մարդկանց ոչ ոք չի հիշում,Ոչ էլ կհիշեն նրանց, ովքեր հետո են գալու,Իսկ վերջիններիս չեն հիշի նրանցից հետո եկողները:+ 12  Ես՝ ժողովողս, Իսրայելի թագավոր դարձա Երուսաղեմում:+ 13  Ես վճռեցի իմաստությունս գործի դնելով՝ ուսումնասիրել ու քննել+ այն ամենը, ինչ արվում է երկնքի տակ՝+ այն հիասթափեցնող գործը, որ Աստված տվել է մարդկանց, որպեսզի դրանով զբաղվեն: 14  Ես տեսա այն բոլոր գործերը, որ արվում են արեգակի տակ,Եվ սա հասկացա. ամեն ինչ փուչ է և վազք քամու հետևից:+ 15  Ինչ որ ծուռ է, հնարավոր չէ ուղղել,Եվ ինչ որ չկա, հնարավոր չէ հաշվել: 16  Ինքս ինձ ասացի. «Մեծ իմաստություն եմ ձեռք բերել: Այդպիսի իմաստություն ինձնից առաջ Երուսաղեմում ապրած ոչ մի մարդ չի ունեցել,+ և իմ սիրտը շատ իմաստություն ու գիտելիք է ձեռք բերել»:+ 17  Ես ողջ սրտով ձգտեցի իմանալ, թե ինչ է իմաստությունը, անմտությունն* ու հիմարությունը,+ և հասկացա, որ դա նույնպես վազք է քամու հետևից: 18  Չէ՞ որ շատ իմաստուն լինելը հիասթափություն է բերում,Եվ որքան շատ ես իմանում, այնքան ցավն ավելանում է:+

Ծանոթագրություններ

Կամ՝ «Հավաքողի», «Ժողովրդին մեկտեղ բերողի»:
Կամ՝ «ձմեռային վտակները», «սեզոնային վտակները»:
Կամ՝ «խելացնորությունը»: