Ծննդոց 15։1-21

  • Աբրամի հետ Աստծու կապած ուխտը (1-21)

    • Ասվում է, որ նրա սերունդները 400 տարի կչարչարվեն (13)

    • Աստված կրկնում է Աբրամին տված խոստումը (18-21)

15  Դրանից հետո Եհովան տեսիլքում ասաց Աբրամին. «Մի՛ վախեցիր,+ Աբրա՛մ: Ես վահան եմ քեզ համար:+ Քո վարձատրությունը շատ մեծ է լինելու»:+  Աբրամն էլ ասաց. «Գերիշխա՛ն Տեր Եհովա, ինչպե՞ս ես վարձատրելու ինձ: Չէ՞ որ ես դեռ անզավակ եմ, և դամասկոսցի Եղիեզերն է ժառանգելու իմ տունը»:+  Ապա ավելացրեց. «Դու ինձ սերունդ+ չես տվել, և իմ տան ծառան* է լինելու իմ ժառանգը»:  Բայց Եհովան, ի պատասխան, այսպես ասաց. «Քո ժառանգը ոչ թե այդ մարդն է լինելու, այլ քո իսկ որդին»:*+  Հետո դուրս տարավ նրան ու ասաց. «Վեր նայիր երկինք, խնդրեմ, և հաշվիր աստղերը, եթե կարող ես»: Ապա ասաց. «Քո սերունդը այդքան շատ կլինի»:+  Աբրամը հավատաց Եհովային,+ և դրա համար Նա արդար համարեց նրան:+  Հետո Աստված ասաց. «Ես Եհովան եմ, որ քեզ հանեցի քաղդեացիների Ուր քաղաքից, որպեսզի այս երկիրը քեզ տամ որպես սեփականություն»:+  Աբրամը հարցրեց. «Գերիշխա՛ն Տեր Եհովա, ինչպե՞ս հավաստիանամ, որ այն ինձ է պատկանելու»:  Նա էլ պատասխանեց. «Վերցրու երեք տարեկան չծնած կով, երեք տարեկան էգ այծ, երեք տարեկան արու ոչխար, մի տատրակ ու մի մատղաշ աղավնի»: 10  Ուստի Աբրամը վերցրեց այս բոլորը, մորթելով երկու մասի բաժանեց ու կտորները դրեց իրար դիմաց,* բայց թռչունները մասերի չբաժանեց: 11  Մորթված կենդանիների վրա սկսեցին գիշատիչ թռչուններ իջնել, սակայն Աբրամը քշում էր դրանց: 12  Երբ արևն արդեն մայր էր մտնում, Աբրամի վրա խոր քուն եկավ: Եվ ահա մի սարսափազդու խավար պատեց նրան: 13  Աստված ասաց Աբրամին. «Հաստատ իմացիր, որ քո սերունդները պանդուխտ կլինեն օտար երկրում, և այնտեղի ժողովուրդը կստրկացնի նրանց ու 400 տարի կչարչարի:+ 14  Բայց ես կդատեմ այն ազգին, որը կստրկացնի նրանց,+ և դրանից հետո նրանք դուրս կգան շատ բարիքներով:+ 15  Իսկ դու խաղաղությամբ կննջես քո նախահայրերի հետ* և խոր ծերության հասած՝ կթաղվես:+ 16  Նրանք այստեղ+ կվերադառնան չորրորդ սերնդում, քանի որ ամորհացիների մեղքը դեռ չի հասել իր գագաթնակետին»:*+ 17  Երբ արևն արդեն մայր էր մտել, և թանձր խավար էր իջել, մի ծխացող հնոց հայտնվեց, և մի այրվող ջահ անցավ այդ կտորների միջով: 18  Այդ օրը Եհովան ուխտ կապեց Աբրամի հետ՝+ ասելով. «Քո սերնդին եմ տալու այս երկիրը՝+ Եգիպտոսի գետից մինչև մեծ գետը՝ Եփրատը,+ 19  այսինքն՝ կենեցիների,+ կենեզացիների, կեդմոնացիների, 20  քետացիների,+ փերեզացիների,+ ռաֆայիմների,+ 21  ամորհացիների, քանանացիների, գերգեսացիների ու հեբուսացիների+ երկիրը»:

Ծանոթագրություններ

Բռց.՝ «որդին»:
Բռց.՝ «նա, ով առաջ կգա քո ընդերքից»:
Այդ ժամանակներում կենդանուն երկու մասի բաժանելը և այդ մասերի միջով անցնելը մի սովորույթ էր, որով ուխտ էին կապում:
Բռց.՝ «կգնաս քո նախահայրերի մոտ»:
Կամ՝ «դեռ չի եկել ամորհացիներին պատժելու ժամանակը»: