Կողոսացիներ 3։1-25

  • Հին անձնավորություն և նոր անձնավորություն (1-17)

    • Սպանեք ձեր մարմնի անդամները (5)

    • Սերը բոլորին կատարելապես միավորող կապն է (14)

  • Քրիստոնեական ընտանիքներին ուղղված խորհուրդներ (18-25)

3  Եթե դուք կենդանացել եք ու միավորվել Քրիստոսի հետ,+ ձգտեք ձեռք բերել այն, ինչ երկնքում է, որտեղ Քրիստոսը նստած է Աստծու աջ կողմում:+  Ձեր մտքերը կենտրոնացած պահեք երկնային բաների վրա+ և ոչ թե երկրային:+  Չէ՞ որ դուք մահացել եք, և ձեր կյանքը պահված է Քրիստոսի մոտ, ով միաբան է Աստծու հետ:  Երբ Քրիստոսը՝ մեզ կյանք բերողը,*+ ակնհայտ դարձնի իր զորությունը, այդ ժամանակ ակնհայտ կլինի նաև, որ դուք էլ եք բաժնեկից նրա փառքին:+  Ուրեմն սպանեք ձեր հողեղեն մարմնի անդամները,+ որոնք դրդում են վատ բաների՝ անբարոյականության,* անմաքրության, անզուսպ սեռական կրքերի,+ վնասակար ցանկությունների և ագահության, որը կռապաշտություն է:  Այսպիսի բաների համար մարդիկ արժանանալու են Աստծու ցասմանը:  Մի ժամանակ ձեր ապրելակերպն էլ էր այդպիսին:+  Բայց հիմա պետք է արմատախիլ անեք բոլոր նման բաները՝ ցասումը, բարկությունը, չարությունը,+ նվաստացուցիչ խոսքերը,+ և ոչ մի լկտի խոսք+ չպետք է դուրս գա ձեր բերանից:  Մի՛ ստեք իրար:+ Հանեք ձեր վրայից հին անձնավորությունն+ իրեն բնորոշ գործերով 10  և հագեք նոր անձնավորությունը,+ որը ճշգրիտ գիտելիքների միջոցով շարունակ նորոգվում է, որ արտացոլի իր Ստեղծողի պատկերը:+ 11  Այդպիսիների համար այլևս չկա հույն կամ հրեա, թլփատված կամ անթլփատ, օտարական, սկյութ,* ծառա կամ ազատ մարդ, այլ ամեն ինչում և ամենքի համար կա Քրիստոս:*+ 12  Որպես Աստծու կողմից ընտրվածներ,+ սուրբ ու սիրելի մարդիկ՝ հագեք ջերմ կարեկցանքը,+ բարությունը, խոնարհամտությունը,+ մեղմությունը+ և համբերատարությունը:+ 13  Շարունակեք համբերել իրար և մեծահոգաբար ներել,+ նույնիսկ եթե մեկդ մյուսի դեմ գանգատվելու պատճառ ունեք:+ Ինչպես Եհովան* մեծահոգաբար ներեց ձեզ, այդպես էլ դուք վարվեք:+ 14  Այս ամենից բացի՝ սերը հագեք,+ քանի որ սերը բոլորին կատարելապես միավորող կապն է:+ 15  Թող որ Քրիստոսի շնորհիվ ձեռք բերված խաղաղությունը ղեկավարի ձեր սրտերը,+ որովհետև դուք կանչվել եք, որպեսզի մեկ մարմին դառնաք և խաղաղության մեջ լինեք: Նաև երախտագետ եղեք: 16  Թող որ Քրիստոսի խոսքը* լիարժեքորեն գործի ձեր մեջ և իմաստուն դարձնի ձեզ: Շարունակեք իրար սովորեցնել ու քաջալերել սաղմոսներով,+ Աստծուն ուղղված գովաբանություններով ու երախտագիտությամբ լի սրտով հոգևոր երգեր երգելով: Սրտանց գովերգեք Եհովային:+ 17  Եվ ինչ էլ խոսեք կամ անեք, արեք դա Տեր Հիսուսի անունով և նրա միջոցով շնորհակալություն հայտնեք Հորը՝ Աստծուն:+ 18  Կանա՛յք, հնազանդ եղեք ձեր ամուսիններին,+ քանի որ դա է պատշաճ Տիրոջ աչքում: 19  Ամուսիննե՛ր, շարունակեք սիրել ձեր կանանց+ և կոպտությամբ մի՛ վարվեք նրանց հետ:*+ 20  Երեխանե՛ր, հնազանդվեք ձեր ծնողներին ամեն ինչում,+ քանի որ դա է հաճելի Տիրոջը: 21  Հայրե՛ր, մի՛ դառնացրեք ձեր երեխաներին,+ որ չվհատվեն: 22  Ծառանե՛ր, ամեն ինչում հնազանդվեք ձեր տերերին*+ և դա մի՛ արեք միայն այն ժամանակ, երբ նրանք տեսնում են, որ չլինի թե պարզապես մարդկանց եք ուզում հաճեցնել, այլ արեք դա անկեղծ սրտով՝ Եհովայի հանդեպ ակնածանքից* մղված: 23  Ինչ որ անում եք, ամբողջ հոգով* արեք, ինչպես Եհովայի համար+ և ոչ թե մարդկանց, 24  որովհետև գիտեք, որ Եհովայից եք ստանալու վարձատրությունը՝ ձեզ համար պահված ժառանգությունը:+ Քրիստոսին՝ ձեր Տիրոջը ծառայեք: 25  Իսկ ամեն ոք, ով սխալ վարվի, հատուցում կստանա դրա համար.+ Աստված կողմնապահություն չի անում:+

Ծանոթագրություններ

Բռց.՝ «մեր կյանքը»:
Հուն.՝ պոռնեյա: Բառարանում տես «Անբարոյականություն»:
Այս բառով էին կոչում ոչ բարեկիրթ մարդկանց:
Բռց.՝ «Քրիստոսն է ամենը ամենի մեջ»:
Կամ՝ «Քրիստոսի մասին խոսքը»:
Կամ՝ «դառնագին մի՛ բարկացեք նրանց վրա»:
Բռց.՝ «մարմնավոր տերերին»:
Բռց.՝ «վախից»:
Բառարանում տես «Հոգի»: