Սաղմոսներ 106։1-48
106 Գովաբանե՛ք Յահին:*
Շնորհակալություն հայտնեք Եհովային, որովհետև նա բարի է,+Նրա հավատարիմ սերը հավերժական է:+
2 Ո՞վ կարող է Եհովայի զորավոր գործերի մասին պատմել,Նրա գովելի գործերի մասին հռչակել:+
3 Երջանիկ են նրանք, ովքեր արդար են վարվում,Ովքեր ամեն ժամանակ ճիշտն են անում:+
4 Ո՛վ Եհովա, երբ ժողովրդիդ հանդեպ բարեհաճ լինես, հիշիր ինձ,+Հոգ տար ու փրկիր ինձ,
5 Որ ընտրյալներիդ հանդեպ դրսևորած բարությունդ ես էլ ճաշակեմ,+Որ ժողովրդիդ ուրախությանը բաժնեկից լինեմ,Ծառաներիդ* հետ հպարտությամբ քեզ փառաբանեմ:
6 Մեր նախահայրերի պես մենք մեղք գործեցինք,+Սխալ վարվեցինք, անօրենություն արեցինք:+
7 Եգիպտոսում մեր հայրերը զարմանահրաշ գործերդ չգնահատեցին,*Անսահման հավատարիմ սերդ նրանք չհիշեցինԵվ ծովի՝ Կարմիր ծովի մոտ ապստամբեցին:+
8 Բայց Աստված, հանուն իր անվան, փրկեց նրանց,+Որ հայտնի դառնա, թե որքան զորեղ է նա:+
9 Կարմիր ծովը ցամաքեց նրա հրամանով,Նրանց անցկացրեց ծովի հատակով, ասես անապատով:+
10 Նրանց փրկեց ոսոխից,+Խլեց թշնամու ձեռքից:+
11 Ջուրը հակառակորդներին ծածկեց,Նրանցից և ոչ մեկը չփրկվեց:+
12 Այդ ժամանակ մեր հայրերը Աստծու խոստմանը հավատացին,+Նրան երգով գովաբանեցին:+
13 Սակայն շուտով նրա արածները մոռացան,+Չսպասեցին, որ նրանից առաջնորդություն ստանան:
14 Անապատում տեղի տվեցին իրենց եսասիրական ցանկություններին,+Անջուր վայրում Աստծուն փորձեցին:+
15 Իրենց ուզածը նա տվեց,Բայց հետո հյուծիչ ու մահացու հիվանդությամբ հարվածեց:+
16 Ճամբարում մարդիկ սկսեցին նախանձել Մովսեսին,Նաև Ահարոնին՝+ Եհովայի սուրբ ծառային:+
17 Այդ ժամանակ էր, որ երկիրը բացվեց ու կուլ տվեց ԴաթանինԵվ ծածկեց Աբիրոնի հետ հավաքվածներին:+
18 Խմբվածների մեջ կրակ բռնկվեց,Բոցը լափեց անօրեններին:+
19 Նրանք Քորեբում մի հորթ պատրաստեցին,Ձուլածո կուռքի առաջ խոնարհվեցին,+
20 Նրա* փառքը խոտակեր ցլի կերպարանքով ներկայացրին:+
21 Նրանք մոռացան իրենց Փրկչին՝ Աստծուն,+Ով մեծամեծ գործեր արեց Եգիպտոսում,+
22 Զարմանահրաշ գործեր՝ Քամի երկրում,+Ակնածանք ներշնչող բաներ՝ Կարմիր ծովի մոտակայքում:+
23 Քիչ էր մնում՝ Աստված նրանց ոչնչացնելու հրաման տար,Բայց Մովսեսը՝ նրա ընտրյալ ծառան, բարեխոսեց նրանց համար,*Խնդրեց, որ չթափի իր զայրույթը կործանարար:+
24 Հետագայում նրանք փնովեցին ցանկալի երկիրը+Եվ չհավատացին Աստծու խոստմանը:+
25 Տրտնջում էին իրենց վրաններում,+Եհովայի ձայնին ականջ չէին դնում:+
26 Ուստի նա երդվեց,* որ կմեռնեն անապատում,+
27 Որ նրանց սերնդին ազգերի ձեռքը կմատնիԵվ երկրներով մեկ ցիրուցան կանի:+
28 Ապա նրանք Փեգորի Բահաղի պաշտամունքին մասնակից եղան+Եվ մեռածներին մատուցված զոհեր* կերան:
29 Իրենց արարքներով նրան վրդովեցրին+Եվ իրենց վրա պատուհաս բերեցին:+
30 Բայց երբ Փենեհեսը գործի անցավ ու միջամտեց,Պատուհասը դադարեց:+
31 Դրա համար նա արդար համարվեցՍերնդեսերունդ, առհավետ:+
32 Այնուհետև նրանք բարկացրին Աստծուն Մերիբայի* ջրերի մոտ,Եվ Մովսեսը տուժեց նրանց պատճառով:+
33 Նրան հունից հանեցին,*Եվ նրա շուրթերից անխոհեմ խոսքեր հնչեցին:+
34 Նրանք Եհովայի պատվերի համաձայն չվարվեցին.+
Ժողովուրդներին չբնաջնջեցին,+
35 Այլ ազգերի հետ խառնվեցին+Եվ նրանց բարքերը որդեգրեցին:+
36 Նրանց կուռքերին էին ծառայում շարունակ,+Ինչը նրանց համար դարձավ ծուղակ:+
37 Իրենց որդիներին ու դուստրերինԶոհաբերում էին դևերին:+
38 Նրանք անմեղ արյուն էին թափում՝+Իրենց իսկ որդիների ու դուստրերի արյունը,Որոնց Քանանի կուռքերին էին զոհաբերում.+
Նրանց արյունահեղությունից ապականվել էր երկիրը:
39 Այդպիսի բաներ անելով՝ նրանք պղծվեցին,Իրենց արարքներով Աստծուն դավաճանեցին:*+
40 Ուստի իր ժողովրդի դեմ Եհովայի բարկությունը բորբոքվեց,Իր սեփական ժողովրդի* հանդեպ նա զզվանքով լցվեց:
41 Նրանց բազմիցս ազգերի ձեռքը մատնեց,+Որ իրենց ատողների տիրապետության տակ լինեն:+
42 Թշնամիները նրանց կեղեքեցինԵվ իրենց իշխանությանը հպատակեցրին:
43 Աստված շատ անգամ փրկում էր նրանց,+Բայց նրանք ըմբոստանում էին ու չէին հնազանդվում,+Եվ նրանց հանցանքները նրանց անկման էին տանում:+
44 Բայց նա տեսնում էր նրանց նեղությունը+Եվ լսում էր նրանց օգնության կանչը:+
45 Հանուն նրանց՝ իր ուխտն էր հիշումԵվ իր մեծ հավատարիմ սիրուց մղված՝ նրանց խղճում:*+
46 Նրանց բոլոր գերեվարողների սրտումՆրանց հանդեպ գութ էր արթնացնում:+
47 Ո՛վ մեր Աստված Եհովա, մեզ փրկիր,+Ազգերի միջից մեզ հավաքիր,+Որ քո սուրբ անունը փառաբանենքԵվ ցնծությամբ քեզ գովաբանենք:+
48 Թող փառք տրվի Եհովային՝ Իսրայելի Աստծուն,Հավիտենությունից հավիտենություն:+
Եվ թող ողջ ժողովուրդն ասի՝ ամեն:*
Գովաբանե՛ք Յահին:
Ծանոթագրություններ
^ Կամ՝ «Ալելո՛ւիա» (եբր.՝ հալելու Յահ): «Յահ» անունը «Եհովա» անվան կրճատ ձևն է:
^ Բռց.՝ «Ժառանգությանդ»:
^ Կամ՝ «չըմբռնեցին»:
^ Բռց.՝ «Իմ»:
^ Բռց.՝ «կանգնեց ճեղքի մեջ նրա առաջ»:
^ Բռց.՝ «ձեռքը բարձրացրեց»:
^ Այսինքն՝ մահացած մարդկանց կամ անկենդան աստվածներին մատուցված զոհեր:
^ Նշանակում է «վեճ»:
^ Կամ՝ «Դառնացրին նրա ոգին»:
^ Կամ՝ «հոգևոր պոռնկություն գործեցին»:
^ Բռց.՝ «Իր ժառանգության»:
^ Կամ՝ «ափսոսանք զգում»:
^ Կամ՝ «թող այդպես լինի»: