Սաղմոսներ 143։1-12
Դավթի երգը:
143 Ո՛վ Եհովա, աղոթքս լսիր,+Ականջ դիր իմ աղաչանքին,Ինձ պատասխանիր.
Չէ՞ որ դու արդար ես ու հավատարիմ:
2 Դատավորական աթոռիդ առաջ մի՛ կանգնեցրու քո ծառային.
Չէ՞ որ չկա մի կենդանի արարած, որ քո առաջ արդար լինի:+
3 Թշնամին ինձ հետապնդում է,Կյանքս խորտակել է:
Նրա երեսից ստիպված եմ խավարի մեջ ապրել վաղուց մեռածների պես:
4 Ես ընկճվել եմ,*+Սիրտս անզգայացել է:+
5 Վաղուցվա օրերն եմ հիշում,Քո բոլոր արածների մասին եմ մտածում,+Հաճույքով ձեռքիդ գործերի շուրջ եմ խորհրդածում:*
6 Դեպի քեզ եմ տարածում ձեռքերս.
Չորացած հողի պես ծարավ եմ քեզ:+ (Սելա)
7 Ո՛վ Եհովա, շտապիր ինձ պատասխանել.+
Իմ մեջ էլ ուժ* չի մնացել:+
Երես մի՛ դարձրու ինձնից,+Այլապես մեռածի հաշիվ կլինեմ ես:+
8 Առավոտյան թող որ զգամ քո հավատարիմ սերը,Որովհետև դու ես իմ ապավենը:
Ցույց տուր ինձ, թե ինչ ճանապարհով գնամ,+Քանի որ քեզ եմ դիմում օգնության:
9 Փրկիր ինձ իմ թշնամիներից, ո՛վ Եհովա:
Քեզ մոտ եմ փախչում պաշտպանության համար:+
10 Սովորեցրու ինձ կատարել քո կամքը,+Որովհետև դու ես իմ Աստվածը:
Դու բարի ես.
Առաջնորդիր ինձ քո ոգով, որ գնամ հարթ ճանապարհով:*
11 Հանուն քո անվան, ո՛վ Եհովա, կյանքս պահպանիր:
Վարվելով քո արդարության համաձայն՝ ինձ նեղությունից ազատիր:+
12 Իմ հանդեպ հավատարիմ սիրուց մղված՝ թշնամիներիս վերացրու:*+
Ես քո ծառան եմ.+ ինձ ճնշողներին ոչնչացրու:+
Ծանոթագրություններ
^ Կամ՝ «Ուժս սպառվել է»:
^ Կամ՝ «ձեռքիդ գործերն եմ ուսումնասիրում»:
^ Կամ՝ «ոգի»:
^ Կամ՝ «Առաջնորդիր ինձ քո ոգով ուղղամիտների երկրում»:
^ Բռց.՝ «լռեցրու»: