Սաղմոսներ 23։1-6
Դավթի երգը:
23 Եհովան իմ Հովիվն է:+
Ես ոչ մի բանի պակաս չեմ ունենա:+
2 Ինձ տանում է խոտառատ արոտավայրեր, որ հանգիստ առնեմ,Առաջնորդում է դեպի ջրառատ հանգրվաններ:*+
3 Նա ինձ թարմություն է պատճառում,+Հանուն իր անվան՝ արդար շավիղներով է առաջնորդում:+
4 Ու թեև թանձր խավարով պատված հովտով եմ անցնում,+Ոչ մի բանից ես չեմ վախենում,+Որովհետև դու ինձ հետ ես,+Քո գավազանն ու ցուպը ինձ ապահովություն են տալիս:*
5 Թշնամիներիս աչքի առաջ դու ինձ համար սեղան ես գցում,+Գլուխս յուղով ես օծում ու թարմացնում:+
Բաժակս բերնեբերան լցրել ես:+
6 Վստահ եմ, որ բարությունդ ու հավատարիմ սերդԻնձ կուղեկցեն իմ ողջ կյանքում,+Եվ ես, Եհո՛վա, կբնակվեմ քո տանը կյանքիս բոլոր օրերում:+