Սաղմոսներ 36։1-12
Նվագավարին: Եհովայի ծառա Դավթի երգը:
36 Անօրենի սրտի խորքում չարիքն է խոսում,Նրան ոչինչ Աստծու հանդեպ վախ չի ներշնչում:+
2 Ինքն իր աչքում չափազանց լավն է երևում,Ուստի իր սխալը նկատել և ատել չի կարողանում:+
3 Նա իր խոսքերով ցավ է պատճառում ու մոլորեցնում,Ըմբռնողականություն չի դրսևորում լավն անելու հարցում:
4 Անգամ անկողնում նենգ դավեր է նյութում,Սխալ ճանապարհով է գնում և չարը չի մերժում:
5 Ո՛վ Եհովա, մինչև երկինք է հասնում քո հավատարիմ սերը,+Հավատարմությունդ՝ մինչև ամպերը:
6 Արդարությունդ նման է վսեմ* լեռների,+Դատավճիռներդ՝ անծայրածիր խոր ջրերի:+
Եհո՛վա, դու պահպանում ես բոլորին՝ մարդ թե կենդանի:+
7 Ի՜նչ թանկ է քո հավատարիմ սերը, ո՜վ Աստված,+Մարդիկ ապաստանում են քո թևերի հովանու տակ:+
8 Նրանք հագենում են՝ օգտվելով քո տան առատ բարիքներից,+Դու նրանց խմեցնում ես քո հրաշալիքների գետից:+
9 Դու ես կյանքի աղբյուրը,+Քո լույսով ենք տեսնում լույսը:+
10 Շարունակիր հավատարիմ սեր դրսևորել քեզ ճանաչողների հանդեպ+Եվ արդարություն՝ մաքուր սիրտ ունեցողների հանդեպ:+
11 Մի՛ թող, որ գոռոզների ոտքերը ինձ տրորեն,Եվ անօրենների ձեռքերը ինձ դուրս շպրտեն:
12 Ահա չարագործները վայր են ընկել,Տապալվել են ու չեն կարողանում ոտքի ելնել:+
Ծանոթագրություններ
^ Բռց.՝ «Աստծու»: