Սաղմոսներ 90։1-17

  • Հավիտյան գոյություն ունեցող Աստված և կարճ կյանք ունեցող մարդը

    • Հազար տարին մեկ օր է (4)

    • Մարդն ապրում է 70-80 տարի (10)

    • «Սովորեցրու մեզ՝ ինչպես լավագույնս տնօրինենք մեր կյանքի օրերը» (12)

Ճշմարիտ Աստծու ծառա Մովսեսի+ աղոթքը: 90  Ո՛վ Եհովա, սերնդեսերունդ դու մեզ համար ապաստան* ես:+   Դու եղել ես նախքան լեռների ծնունդ առնելը,Նախքան երկիրն ու պտղաբեր հողն արարելը:*+ Հավիտենությունից հավիտենություն դու Աստված ես:+   Մահկանացու մարդուն վերադարձնում ես հողին: Դու ասում ես. «Հետ դարձեք դեպի հողը, ո՛վ մարդկանց որդիներ»:+   Քո աչքին հազար տարին մեկ օր է,* որ արագ անցնում է,+Քեզ համար այն գիշերվա մի պահ է:*   Դու սրբում-տանում ես մարդկանց,+ և նրանք երազի պես անհետանում են,Նրանք ասես առավոտը ծլող խոտ լինեն.+   Առավոտյան այն ծլարձակում է ու փարթամանում,Իսկ երեկոյան թառամում է ու չորանում:+   Քո բարկությունը մեզ սպառում է,+Քո ցասումը մեզ սարսափեցնում է:   Քո աչքից ծածկված չեն մեր հանցանքները,+Քո երեսից ճառագող լույսը բացահայտում է մեր գաղտնի գործերը:+   Քո ցասումից մեր կյանքը մարում է,Մեր տարիները, ասես մի շունչ, արագ անցնում են: 10  Մեր կյանքի տևողությունը յոթանասուն տարի է,Գուցե և ութսուն,+ այն էլ եթե մարդու ուժը տեղն է: Բայց այդ բոլոր տարիները վիշտ ու ցավով են լեցուն,Դրանք արագ անցնում են, և մենք թռչում-հեռանում ենք:+ 11  Ո՞վ կարող է պատկերացնել քո զայրույթի ուժը,Քո ցասումը նույնքան մեծ է, որքան ակնածանքը,* որին դու արժանի ես:+ 12  Սովորեցրու մեզ՝ ինչպես լավագույնս տնօրինենք մեր կյանքի օրերը,*+Որ իմաստուն դառնա մեր սիրտը: 13  Ո՛վ Եհովա, վերադարձիր դեպի մեզ:+ Դեռ ինչքա՞ն պետք է շարունակվի այսպես:+ Գթասիրտ եղիր ծառաներիդ հանդեպ:+ 14  Առավոտից թող քո հավատարիմ սիրով+ հագենանք,Որ մեր կյանքի բոլոր օրերում ուրախ երգենք ու ցնծանք:+ 15  Ուրախություն մեզ պատճառիր այնքան օրեր, որքան տառապանք ես տվել,+Այնքան տարիներ, որքան նեղություն ենք կրել:+ 16  Թող ծառաներդ տեսնեն քո գործերը,Նրանց որդիները՝ քո զորությունը:+ 17  Թող մեր Աստված Եհովան մեր հանդեպ միշտ բարեհաճ լինի: Մեր ձեռքի գործերը հաջողությամբ պսակիր: Այո՛, մեր ձեռքի գործերը հաջողությամբ պսակիր:+

Ծանոթագրություններ

Կամ՝ «բնակության վայր»:
Կամ՝ «երկունքի ցավերով առաջ բերելը»:
Բռց.՝ «երեկվա պես է»:
Գիշերվա ամեն մի պահը մոտ չորս ժամ էր:
Բռց.՝ «վախը»:
Կամ՝ «ինչպես հաշվենք մեր օրերը»: