Սաղմոսներ 91։1-16
91 Նա, ով Բարձրյալի պաշտպանության տակ* է ապրում,+Ամենակարողի հովանու ներքո հանգիստ է գտնում:+
2 Ես կասեմ Եհովային. «Դու իմ ապաստանն ու իմ ամրոցն ես,+Իմ Աստվածը, ում վստահում եմ ես»:+
3 Նա կազատի քեզ թռչնորսի թակարդից,Կփրկի կործանարար համաճարակից:
4 Իր փետուրներով կծածկի քեզ,Նրա թևերի տակ դու ապաստան կգտնես:+
Իր հավատարմությամբ+ նա քեզ համար կլինի մեծ վահան+ ու պաշտպանիչ պատնեշ:
5 Դու չես վախենա ո՛չ գիշերվա սարսափներից,+Ո՛չ էլ ցերեկը սլացող նետերից,+
6 Ո՛չ խավարում գաղտագողի մոտեցող ժանտախտից,Ո՛չ էլ կեսօրին ամեն ինչ ավերող կործանումից:
7 Հազար հոգի քո կողքին կընկնի,Տասը հազար մարդ քո աջ կողմում կտապալվի,Բայց քեզ ոչ մի վատ բան չի պատահի:+
8 Դու պարզապես դրան ականատես կլինեսԵվ անօրենների հատուցումը կտեսնես:
9 Դու ասացիր՝ «Եհովան է իմ ապավենը»,Եվ այդպիսով Բարձրյալին դարձրիր քո ապաստանը:+
10 Քեզ ոչ մի չարիք չի պատահի,+Ոչ մի պատուհաս չի մոտենա քո վրանին,
11 Որովհետև նա կհրամայի իր հրեշտակներին,+Որ պահպանեն քեզ քո ամեն քայլափոխին:+
12 Նրանք իրենց ձեռքերի վրա կտանեն քեզ,+Որ ոտքդ քարի չխփես:+
13 Առյուծի և կոբրայի վրայով կքայլես,Զորեղ առյուծին ու մեծ օձին կկոխկրտես:+
14 Աստված ասաց. «Նա սիրում է ինձ, ուստի նրան կփրկեմ,+Նա գիտի իմ անունը,* ուստի նրան կպաշտպանեմ:+
15 Նա կկանչի ինձ, և ես կպատասխանեմ,+Նեղության ժամանակ նրա հետ կլինեմ:+
Կփրկեմ նրան ու կփառավորեմ:
16 Նրան երկար կյանք կտամ+Եվ իմ փրկարար զորությունը ցույց կտամ»:*+
Ծանոթագրություններ
^ Կամ՝ «ծածուկ տեղում»:
^ Կամ՝ «ընդունում է իմ անունը»: Խոսքը ոչ միայն անունը իմանալու, այլև այդ անունը կրողին ճանաչելու մասին է:
^ Կամ՝ «Եվ նրան տեսնել կտամ իմ տված փրկությունը»: