1 Կորնթացիներ 11։1-34

  • «Ընդօրինակեք ինձ» (1)

  • Գլխավորության սկզբունքը և գլուխը ծածկելը (2-16)

  • Ինչպես է հարկավոր նշել Տիրոջ ընթրիքը (17-34)

11  Ընդօրինակեք ինձ, ինչպես ես էլ՝ Քրիստոսին:+  Գովում եմ ձեզ, որովհետև միշտ հիշում եք իմ օրինակը և ամուր կառչած եք այն ամենին,* ինչ սովորեցրի ձեզ:  Սակայն ուզում եմ՝ իմանաք նաև, որ ամեն տղամարդու գլուխը Քրիստոսն է,+ կնոջ գլուխը տղամարդն է,+ իսկ Քրիստոսի գլուխը՝ Աստված:+  Ամեն տղամարդ, ով գլուխը ծածկած է աղոթում կամ մարգարեանում,* անպատվություն է բերում իր գլխին,  և ամեն կին, ով աղոթում կամ մարգարեանում+ է առանց գլուխը ծածկելու, անպատվություն է բերում իր գլխին, որովհետև դա նույնն է, թե նրա գլուխը սափրված լիներ:*  Իսկ եթե չի ծածկում գլուխը, ուրեմն թող կարճ կտրի իր մազերը, բայց քանի որ կնոջ համար ամոթ է մազերը կարճ կտրելը կամ գլուխը սափրելը, ուրեմն թող գլուխը ծածկի:  Տղամարդը չպետք է իր գլուխը ծածկի, որովհետև նա Աստծու պատկերն է+ ու փառք է բերում նրան, իսկ կինը տղամարդուն է փառք բերում:  Չէ՞ որ ոչ թե տղամարդը ստեղծվեց կնոջ մարմնից, այլ կինը ստեղծվեց տղամարդու մարմնից:+  Ավելին՝ ոչ թե տղամարդը ստեղծվեց կնոջ համար, այլ կինը՝ տղամարդու համար:+ 10  Ահա թե ինչու կինը պետք է, ի նշան հնազանդության, ծածկի իր գլուխը. չէ՞ որ հրեշտակներն էլ են դա տեսնում:+ 11  Բայցևայնպես, Տիրոջ հետևորդների մեջ այսպես է. կինն անկախ չէ տղամարդուց, տղամարդն էլ՝ կնոջից, 12  քանի որ կինը ստեղծվել է տղամարդու մարմնից,+ տղամարդն էլ ծնվում է կնոջից: Իսկ ամեն բան ստեղծողն Աստված է:+ 13  Ինքներդ դատեք. կնոջը վայե՞լ է առանց գլուխը ծածկելու աղոթել Աստծուն: 14  Չէ՞ որ բնական է, որ եթե տղամարդը երկար մազեր ունի, դա անպատվություն է նրա համար, 15  մինչդեռ կնոջ համար երկար մազեր ունենալը պատվաբեր է, որովհետև մազերը տրված են նրան որպես գլխի ծածկոց: 16  Բայց եթե որևէ մեկն ուզում է առարկել և մեկ այլ կարգի է կողմ, նրան ասեք, որ մենք ուրիշը չունենք, ոչ էլ Աստծու ժողովներն ունեն: 17  Այս հրահանգները տալու հետ մեկտեղ ես ձեզ չեմ գովում, որովհետև միասին հավաքվելով՝ դուք ավելի շատ վնասում եք իրար, քան օգուտ տալիս: 18  Նախ անդրադառնամ ինձ հասած այն լուրերին, որ ձեր հանդիպումների ժամանակ ձեր մեջ պառակտումներ են լինում: Ես ինչ-որ չափով հավատում եմ այդ լուրերին: 19  Ինչ խոսք, ձեր մեջ կլինի աղանդավորություն,+ որ այդպիսով նաև ակնհայտ լինի, թե ձեզնից ովքեր ունեն Աստծու հավանությունը: 20  Նաև երբ հավաքվում եք Տիրոջ ընթրիքի+ համար, պատշաճ վարմունք չեք ունենում: 21  Տիրոջ ընթրիքի ժամանակ ոմանք նախևառաջ իրենց բերած ընթրիքն են ուտում, այնպես որ ստացվում է, որ մեկը հարբած է լինում, մինչդեռ մյուսը՝ քաղցած: 22  Ի՞նչ է, տուն չունե՞ք, որ տանը ուտեք ու խմեք: Թե՞ հարգանք չունեք Աստծու ժողովի հանդեպ և ուզում եք ամաչեցնել չունևորներին: Ի՞նչ ասեմ ձեզ: Գովե՞մ: Դա գովելու բան չէ: 23  Ես ձեզ սովորեցրել եմ այն, ինչ Տիրոջից եմ ստացել. իր մատնվելու գիշերը+ Տեր Հիսուսը վերցրեց հացը, 24  շնորհակալություն հայտնելուց հետո մասերի բաժանեց ու ասաց. «Այս հացը խորհրդանշում է իմ մարմինը,+ որը տրվելու է ձեզ համար: Սա արեք ինձ հիշելու համար»:+ 25  Նմանապես, երբ Պասեքի ընթրիքն արդեն ավարտել էին, նա բաժակն+ էլ փոխանցեց նրանց ու ասաց. «Այս բաժակը խորհրդանշում է նոր ուխտը,+ որը վավերացվելու է իմ արյունով:+ Շարունակեք անել սա՝ հիշելով ինձ ամեն անգամ, երբ խմեք դրանից»:+ 26  Ամեն անգամ այս հացը ուտելով և այս բաժակից խմելով՝ դուք շարունակում եք հռչակել Տիրոջ մահը, մինչև որ նա գա: 27  Ուստի ով, արժանի չլինելով, ուտի այս հացը և խմի Տիրոջ բաժակից, անհարգալից վերաբերմունք դրսևորած կլինի Տիրոջ մարմնի և արյան նկատմամբ: 28  Թող մարդ նախ ինքնաքննություն անելով հավաստիանա, որ արժանի է,+ և հետո միայն ուտի հացը ու խմի բաժակից: 29  Նա, ով ուտում և խմում է առանց ըմբռնելու, թե ինչ կարևոր նշանակություն ունի այդ մարմինը, իր վրա դատապարտություն է բերում: 30  Զարմանալի չէ, որ ձեր մեջ շատերը թուլացած են ու հիվանդ, շատերն էլ մեռած են:*+ 31  Բայց եթե ինքնաքննություն անեինք, դատապարտության չէինք արժանանա: 32  Սակայն երբ արժանանում ենք Եհովայի* դատապարտությանը, նա խրատում է մեզ,+ որ աշխարհի հետ դատաստանի չենթարկվենք:+ 33  Այսպիսով, եղբայրնե՛րս, երբ հավաքվում եք այդ ընթրիքն ուտելու, սպասեք, մինչև բոլորը հավաքվեն: 34  Ով էլ որ քաղցած է, թող տանը ուտի, որ ձեր միասին հավաքվելը դատապարտության առիթ չլինի:+ Իսկ մնացած հարցերը կկարգավորեմ, երբ գամ:

Ծանոթագրություններ

Բռց.՝ «ավանդույթներին»:
Սա կարող է վերաբերել ապագան կանխատեսելուն, Աստծու պատգամը հայտնելուն:
Գլուխը սափրելը պատիժ էր անբարոյականություն գործելու համար:
Բռց.՝ «ննջել են»: Ըստ ամենայնի, խոսքը հոգևոր մահվան մասին է: