ՀԱՐՑ 10
Ապագայի վերաբերյալ ի՞նչ խոստումներ կան Աստվածաշնչում
«Արդարները երկիրը կժառանգեն և հավիտյան այնտեղ կապրեն»:
«Երկիրը մնում է հավիտյան»:
«Գերիշխան Տեր Եհովան առհավետ կվերացնի մահը և բոլորի երեսից կսրբի արտասուքը»:
«Այդ ժամանակ կույրերի աչքերը կտեսնեն, և խուլերի ականջները կբացվեն: Այդ ժամանակ կաղերը եղջերուի պես կցատկոտեն, և համրերը ուրախությունից կբացականչեն: Անապատում ջրեր կժայթքեն, անապատային հարթավայրում գետեր կհոսեն»:
«Աստված կսրբի նրանց աչքերից բոլոր արցունքները: Այլևս ո՛չ մահ կլինի, ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ և ո՛չ էլ ցավ: Նախկինում եղած բաները անցյալում մնացին»:
«Մարդիկ տներ կշինեն ու կբնակվեն դրանց մեջ, խաղողի այգիներ կտնկեն ու դրանց պտուղը կուտեն: Նրանք չեն շինի, որ ուրիշը բնակվի, ու չեն տնկի, որ ուրիշը ուտի: Իմ ժողովրդի կյանքը ծառերի կյանքի պես երկար կլինի, և իմ ընտրյալները լիովին կվայելեն իրենց աշխատանքի արդյունքը»: