ՀԱՐՑ 5
Ո՞րն է Աստվածաշնչի գլխավոր թեման
«Ես թշնամություն կդնեմ քո և կնոջ միջև, քո սերնդի և նրա սերնդի միջև: Կնոջ սերունդը քո գլուխը կջախջախի, և դու նրա կրունկը կխայթես»:
«Քո սերնդի միջոցով երկրի բոլոր ազգերը կօրհնվեն, քանի որ հնազանդվեցիր ինձ»:
«Թող գա քո թագավորությունը: Թող կատարվի քո կամքը երկրի վրա, ինչպես որ երկնքում է կատարվում»:
«Աստված էլ, ով խաղաղություն է տալիս, շուտով կջախջախի Սատանային՝ գցելով նրան ձեր ոտքերի տակ»:
«Երբ ամեն բան հպատակեցվի Որդուն, այդ ժամանակ Որդին ինքն էլ կհպատակվի ամեն բան իրեն հպատակեցնողին՝ Աստծուն, որպեսզի Աստված ամեն ինչ լինի ամենքի համար»:
«Աստված խոստումները տվեց Աբրահամին ու նրա սերնդին.... որը Քրիստոսն է.... Ավելին, եթե դուք Քրիստոսի հետևորդն եք, ուրեմն իսկապես Աբրահամի սերունդն եք»:
«Աշխարհի վրա թագավորական իշխանությունն այժմ պատկանում է մեր Տիրոջն ու իր Քրիստոսին, և Նա կթագավորի հավիտյանս հավիտենից»:
«Ցած գցվեց մեծ վիշապը՝ այն վաղեմի օձը, որը Բանսարկու և Սատանա է կոչվում, որ մոլորեցնում է ողջ աշխարհը. նա գցվեց երկիր, ու նրա հրեշտակներն էլ նրա հետ ցած գցվեցին»:
«Նա բռնեց վիշապին՝ վաղեմի օձին, որը Բանսարկուն է և Սատանան, ու կապեց 1 000 տարով»: