Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՀԱՐՑ 2

Ինչպե՞ս գիտելիքներ ձեռք բերել Աստծու մասին

«Օրենքի այս գիրքը թող չհեռանա քո շուրթերից: Օր ու գիշեր կարդա այն ու խորհիր դրա շուրջ, որպեսզի ճշգրտորեն կատարես այն ամենը, ինչ գրված է այնտեղ. այդ ժամանակ քո բոլոր գործերում դու հաջողակ կլինես և իմաստությամբ կվարվես»:

Հեսու 1:8

«Եզրասն ու մյուս ղևտացիները բարձրաձայն կարդում ու հստակ բացատրում էին ճշմարիտ Աստծու Օրենքի գիրքը՝ լուսաբանելով դրա իմաստը: Այդպիսով ժողովրդին օգնում էին հասկանալ կարդացվածը»:

Նեեմիա 8:8

«Երջանիկ է նա, ով անօրենների խորհրդին չի հետևում.... այլ Եհովայի օրենքից է ուրախություն ստանում, գիշեր-ցերեկ նրա օրենքն է կիսաձայն կարդում.... Ինչ էլ այդ մարդն անի, կհաջողվի»:

Սաղմոս 1:1-3

«Փիլիպոսն էլ հասավ կառքին և դրա կողքով վազելիս լսեց, որ պալատականը բարձրաձայն կարդում է Եսայիա մարգարեի գիրքը, ու հարցրեց. «Հասկանո՞ւմ ես, ինչ որ կարդում ես»: Նա ասաց. «Ինչպե՞ս կարող եմ հասկանալ, եթե մեկը չբացատրի ինձ»»:

Գործեր 8:30, 31

«Թեև Աստված անտեսանելի է, սակայն աշխարհի արարումից ի վեր մարդիկ կարող են տեսնել նրա հատկությունները՝ զննելով նրա ստեղծածները: Դրանք բոլորը վկայում են նրա հավերժական զորության մասին և փաստում են, որ նա իսկապես Աստված է: Դրա համար էլ այս փաստերն անտեսողները ոչ մի արդարացում չունեն»:

Հռոմեացիներ 1:20

«Խորհրդածիր այս ամենի մասին, կլանված եղիր դրանցով: Այդ դեպքում քո առաջադիմությունը բոլորի համար ակնհայտ կլինի»:

1 Տիմոթեոս 4:15

«Եկեք ուշադիր լինենք միմյանց հանդեպ, որ սիրո ու բարի գործերի մղենք իրար, և բաց չթողնենք մեր հավաքույթները»:

Եբրայեցիներ 10:24, 25

«Եթե ձեզանից որևէ մեկը իմաստության պակաս ունի, թող շարունակ խնդրի Աստծուն, և կտրվի իրեն, քանի որ նա բոլորին այն տալիս է առատաձեռնորեն ու առանց նախատելու»:

Հակոբոս 1:5