ՀԱՐՑ 17
Ինչպե՞ս կարող է Աստվածաշունչը օգնել ընտանիքներին
ԱՄՈՒՍԻՆՆԵՐ/ՀԱՅՐԵՐ
«Նույնպես էլ ամուսինները պետք է սիրեն իրենց կանանց, ինչպես իրենց սեփական մարմինը: Ով սիրում է իր կնոջը, ինքն իրեն է սիրում: Չէ՞ որ ոչ ոք իր մարմինը չի ատում, այլ կերակրում ու փայփայում է այն.... Ձեզնից ամեն մեկը թող իր կնոջը սիրի այնպես, ինչպես ինքն իրեն»:
«Հայրե՛ր, մի՛ դառնացրեք ձեր երեխաներին, այլ դաստիարակեք նրանց՝ խրատելով ու կրթելով այնպես, ինչպես Եհովան է ուզում»:
ԿԱՆԱՅՔ
«Կինը պետք է խորապես հարգի իր ամուսնուն»:
«Կանա՛յք, հնազանդ եղեք ձեր ամուսիններին, քանի որ դա է պատշաճ Տիրոջ աչքում»:
ԵՐԵԽԱՆԵՐ
«Երեխանե՛ր, հնազանդ եղեք ձեր ծնողներին, ինչպես որ Տերն է ուզում, քանի որ դա է ճիշտը: «Պատվիր քո հորն ու մորը»: Սա առաջին պատվիրանն է, որի հետ նաև խոստացված օրհնություն է նշվում. «Որ քեզ համար լավ լինի ու երկար ապրես երկրի վրա»»:
«Երեխանե՛ր, հնազանդվեք ձեր ծնողներին ամեն ինչում, քանի որ դա է հաճելի Տիրոջը»: