ՀԱՐՑ 1
Ո՞վ է Աստված
«Թող մարդիկ իմանան, որ դու, ում անունը Եհովա է, ամբողջ երկրին տիրող միակ Բարձրյալն ես»:
«Իմացեք, որ Եհովան է Աստված: Նա է ստեղծել մեզ. մենք նրանն ենք»:
«Ես Եհովան եմ: Սա է իմ անունը: Իմ փառքը ես չեմ տա ուրիշ ոչ ոքի, գովքը, որին միայն ես եմ արժանի, չեմ տա կուռքերին»:
«Ամեն ոք, ով կանչում է Եհովայի անունը, կփրկվի»:
«Ամեն տուն կառուցող ունի, մինչդեռ ամեն բան ստեղծողն Աստված է»:
«Դեպի երկինք հառեք ձեր աչքերն ու նայեք: Ո՞վ է ստեղծել այս ամենը: Նա, ով աստղերի զորքը հաշվով դուրս է բերում և նրանց բոլորին անունով կանչում: Շնորհիվ նրա անսպառ հզոր ուժի և ակնածանք ներշնչող զորության նրանցից ոչ մեկը չի բացակայում»: