Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Brais Seara/Moment via Getty Images

ԱՐԹՈ՛ՒՆ ԵՂԵՔ

Սաստիկ երաշտներ։ Ի՞նչ է ասում Աստվածաշունչը

Սաստիկ երաշտներ։ Ի՞նչ է ասում Աստվածաշունչը
  •   «Չինաստանը հայտնում է, որ այս տարի գրանցել է երբևէ եղած «ամենաշոգ» և երրորդ ամենաչոր ամառը» (Սեպտեմբերի 7, 2022, «The Guardian»):

  •   «Աֆրիկայի որոշ հատվածներում կսկսվի սարսափելի երաշտների հինգերորդ տարին» (Օգոստոսի 26, 2022, «UN News»)։

  •   «Եվրոպայի երկու երրորդը գտնվում է երաշտի վտանգի տակ։ Այն, հավանաբար, վերջին 500 տարիների ամենավատ երաշտն է լինելու» (Օգոստոսի 23, 2022, «BBC News»)։

 Շատ մասնագետների կանխատեսմամբ այսպիսի երաշտները ավելի են շատանալու և նույնիսկ սաստկանալու։ Ի՞նչ կարող ենք ակնկալել։ Մի՞թե ամեն բան այդքան անհույս է։ Ի՞նչ է ասում Աստվածաշունչը։

Երաշտներն ու աստվածաշնչյան մարգարեությունները

 Աստվածաշնչում մեր օրերի վերաբերյալ հետևյալն է կանխագուշակված.

 Երաշտները հաճախ իրենց հետ սովեր են բերում, որոնք էլ իրենց հերթին՝ տառապանք ու մահ։ Այս բոլորը աստվածաշնչյան մարգարեությունների կատարումն են (Հայտնություն 6։6, 8

Ինչու են երաշտները սաստկանում

 Աստվածաշնչում նշվում է, թե որն է դրա գլխավոր պատճառը։ Ասվում է.

  •   «Քայլող մարդը չի կարող ուղղություն տալ իր քայլերին» (Երեմիա 10։23

 Դա նշանակում է, որ մարդիկ չեն կարող հաջողությամբ «ուղղություն տալ [իրենց] քայլերին», կամ՝ ղեկավարել իրենք իրենց։ Նրանց բացթողումների և սխալ որոշումների պատճառով էլ հաճախ առաջանում են երաշտներ, իսկ ջրի պաշարները նվազում են։

  •   Գիտնականների մեծ մասն այն կարծիքին է, որ մարդու գործունեության հետևանքով կանգնել ենք գլոբալ տաքացման խնդրի առաջ, ինչն էլ հանգեցրել է համաշխարհային երաշտների թվի աճին։

  •   Մարդկանց ագահության և անհեռատեսության պատճառով վերանում են անտառները, աղտոտվում է միջավայրը, սխալ են օգտագործվում բնական ռեսուրսները։ Այս ամենը մեծ սպառնալիք է ջրի կենսական պաշարների համար։

 Սակայն Աստվածաշնչում ասվում է, որ չպետք է հուսալքվել։

Ի՞նչ հույս է տալիս Աստվածաշունչը

 Աստվածաշունչը խոստանում է, որ Աստված շուտով կլուծի ջրի ներկայիս հիմնախնդիրը։ Ինչպե՞ս։

  1.  1. Աստված «կկործանի նրանց, ովքեր կործանում են երկիրը» (Հայտնություն 11։18)։ Նա կվերացնի ջրի պաշարների սպառման պատճառներից մեկը՝ չար և ագահ մարդկանց, որոնց գործունեության հետևանքով աղտոտվում է շրջակա միջավայրը (2 Տիմոթեոս 3։1, 2

  2.  2. «Տապից չորացած երկիրը եղեգնաշատ լճի պես կդառնա» (Եսայիա 35։1, 6, 7)։ Աստված կվերացնի երաշտների պատճառած վնասները և Երկիր մոլորակը ջրառատ դրախտի կվերածի։

  3.  3. «Երկրի հանդեպ քո հոգածությունն ես ցույց տալիս, որ լիացնես այն, դու առատապես հարստացնում ես այն» (Սաղմոս 65։9)։ Աստծու օրհնությամբ բոլորը կվայելեն առողջ սննդի և մաքուր ջրի առատություն։