Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Thai Liang Lim/E+ via Getty Images

ԱՐԹՈ՛ՒՆ ԵՂԵՔ

Սոցցանցերը վնասո՞ւմ են ձեր երեխային։ Աստվածաշունչն ինչպես կարող է օգնել ծնողներին

Սոցցանցերը վնասո՞ւմ են ձեր երեխային։ Աստվածաշունչն ինչպես կարող է օգնել ծնողներին

 «Երիտասարդների շրջանում հոգեկան առողջության ճգնաժամը համարվում է արտակարգ իրավիճակ, որի առաջնային նպաստող հանգամանքը սոցցանցերն են» (Դոկտոր Վիվեկ Մըրֆի, ԱՄՆ գլխավոր վիրաբույժ, New York Times, հունիսի 17, 2024)։

 Ծնողներն ինչպե՞ս կարող են պաշտպանել իրենց երեխաներին սոցցանցերից եկող վտանգներից։ Աստվածաշունչը գործնական խորհուրդներ է պարունակում։

Ինչ կարող են անել ծնողները

 Նկատի առեք հետևյալ սկզբունքները։

 «Խորագետը կշռադատում է իր քայլերը» (Առակներ 14։15

 Հաշվի առնելով հավանական վտանգները՝ մի՛ տրվեք ճնշմանը՝ կարծելով, որ պարտադիր պետք է թույլ տաք ձեր երեխային օգտվել սոցիալական ցանցերից։ Նախքան դա անելը համոզվեք, որ ձեր երեխան բավականաչափ հասուն է ժամանակին հետևելու, ճիշտ ընկերներ ընտրելու և անպատշաճ նյութերից հրաժարվելու հարցում։

 «Ձեզ համար գնեք հարմար ժամանակը» (Եփեսացիներ 5։16

 Եթե թույլ եք տալիս ձեր երեխային օգտվել սոցիալական ցանցերից, ապա օգտագործման կանոններ սահմանեք և բացատրեք, թե դրանք ինչպես կապահովեն նրա անվտանգությունը։ Ուշադիր եղեք ձեր երեխայի վարքագծում տեղի ունեցող ցանկացած փոփոխության նկատմամբ և ըստ այդմ՝ սահմանափակեք նրա մուտքը սոցիալական ցանցեր։

Իմացեք ավելին

 Աստվածաշնչում գրված է, որ մենք ապրում ենք «չափազանց դժվար ժամանակներում» (2 Տիմոթեոս 3։1-5)։ Այնտեղ նաև ժամանակի փորձությունն անցած խորհուրդներ են նշված, որոնք կարող են օգտակար լինել այս հարցում։ Ծնողների և երեխաների համար ավելի քան 20 աստվածաշնչյան հոդվածների ցուցակ կարող եք գտնել պատանիների հոգեկան առողջությանը նվիրված այս հոդվածում։