Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԱՐԹՈ՛ՒՆ ԵՂԵՔ

Քաղաքավարության անկում։ Ի՞նչ է ասում Աստվածաշունչը

Քաղաքավարության անկում։ Ի՞նչ է ասում Աստվածաշունչը

 Այսօր քաղաքավարությունը հետզհետե հազվագյուտ երևույթ է դառնում։ Կոպիտ պացիենտները բղավում են բժիշկների վրա։ Ռեստորանների անհարգալից այցելուները փնովում են մատուցողներին։ Անկարգապահ ուղևորներն ընդդիմանում են ինքնաթիռի անձնակազմի ցուցումներին։ Անկարգ երեխաները ծաղրում են, սպառնում ուսուցիչներին և հարձակվում նրանց վրա։ Իսկ որոշ քաղաքական գործիչներ ներքաշվում են սկանդալային պատմությունների մեջ, մինչդեռ մյուս գործիչները փորձում են ի ցույց դնել սեփական քաղաքավարությունը։

 Աստվածաշունչը քաղաքավարի վարք սահմանող վստահելի ուղեցույց է։ Այն նաև բացատրում է, թե այսօր մարդիկ ինչու են զուրկ քաղաքավարությունից։

Ո՞ւր է կորել քաղաքավարությունը

 Քաղաքավարությունը՝ բարեկիրթ, բարոյական և ընդունելի վարքը, ամբողջ աշխարհում կտրուկ անկում է ապրում։

  •   Վերջերս «Գալապ» ընկերության անցկացրած հարցումը պարզ դարձրեց, որ ըստ ամերիկացիների՝ Միացյալ Նահանգներում բարոյական արժեքները վերջին 22 տարիների ընթացքում այսքան ցածր մակարդակի վրա չեն եղել։

  •   Մեկ այլ հարցման ժամանակ 28 երկրներից 32 000 մասնակիցների 65 տոկոսը նշեց, որ երբեք քաղաքավարության այսքան համատարած բացակայություն չի տեսել։

 Աստվածաշունչը կանխագուշակել է մերօրյա հասարակության նման պահվածքը.

  •   «Վերջին օրերում չափազանց դժվար ժամանակներ են լինելու, որովհետև մարդիկ կլինեն անձնասեր, փողասեր, մեծամիտ, գոռոզ, հայհոյող, ծնողներին անհնազանդ, անշնորհակալ.... բնական կապվածություն չունեցող.... [և] դաժան» (2 Տիմոթեոս 3։1-3

 Ավելին իմացեք այն մասին, թե այս մարգարեությունն ինչպես է կատարվում այսօր՝ ընթերցելով «Աստվածաշնչում կանխագուշակվե՞լ է ժամանակակից մարդկանց մտածելակերպի ու վարվելակերպի մասին» հոդվածը։

Քաղաքավարի վարքի վստահելի ուղեցույց

 Քաղաքավարության անկում ապրող այս աշխարհում միլիոնավոր մարդիկ համոզվել են, որ Աստվածաշունչը լավ վարքի հիասքանչ ուղեցույց է։ Բարեկրթության վերաբերյալ դրա խորհուրդները «ճշմարտությամբ և ազնվությամբ են սահմանված» (Սաղմոս 111։8)։ Ահա մի քանի օրինակ.

  •   Ինչ է ասում Աստվածաշունչը. «Այն, ինչ ուզում եք, որ մարդիկ ձեզ անեն, նույնը դուք արեք նրանց» (Մատթեոս 7։12

     Նշանակությունը: Պետք է ուրիշների հանդեպ բարի ու հարգալից լինենք, ճիշտ ինչպես կուզեինք մեզ վերաբերվեին։

  •   Ինչ է ասում Աստվածաշունչը. «Հիմա, երբ արդեն ձեր վրայից հանել եք ստությունը, ամեն մեկդ ճշմարտությունը խոսեք ձեր մերձավորի հետ» (Եփեսացիներ 4։25

     Նշանակությունը: Մեր բոլոր խոսքերում և գործերում պետք է ազնիվ լինենք։

 Այս թեմայի վերաբերյալ հավելյալ տեղեկությունների համար կարող եք ընթերցել հետևյալը.